Լյարդի հիվանդություններ
Լյարդի հիվանդություններ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Վնասում է | լյարդ |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
Diseases and disorders of liver Վիքիպահեստում |
Լյարդի հիվանդություններ (այլ կերպ հեպատիկ հիվանդություններ) լյարդի ախտահարման կամ վնասման հետ կապված հիվանդություններն են[1]։ Եթե առաջացած խնդիրները երկարատև են լինում, ապա հաջորդում է լյարդի խրոնիկ հիվանդությունը։
Նշաններ և ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյարդի հիվանդությունների նշաններից և ախտանշաններից են
- դեղնուկը
- հեպատիկ էնցեֆալոպաթիան
- Թրոմբոցիտոպենիան և կոագուլոպաթիան[2]
- Արյունահոսության առաջացման ռիսկ մասնավորապես աղեստամոքսային ուղուց[3]
- Ասցիտ, որովայնի խոռոչում հեղուկի կուտակում
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն հարյուրից ավել տարբեր տեսակի լյարդի հիվանդություններ։ Որոնցից ամենահաճախ հանդիպողները ներկայացված են ստորև[4]․
- Հելմինթոզ, առաջանում է մակաբուծային ինֆեկցիայի հետևանքով[5]
- Հեպատիտ, լյարդի բորբոքային հիվանդությունն է, պատճառներից են տարբեր վիրուսները (վիրուսային հեպատիտ ), նաև լյարդի տոքսինները (ալկոհոլային հեպատիտ), աուտոիմուն գործոնները (աուտոիմուն հեպատիտ) կամ ժառանգականությունը[6]
- Լյարդի ալկոհոլային հիվանդություն, առաջանում է ալկոհոլի չարաշահման հետևանքով, այս հիվանդություններին են պատկանում նաև լյարդի ճարպային հեպատոզը, ալկոհոլային հեպատիտը և ցիռոզը։ Տարբեր տեսակի դեղորայքներ նույնպես կարող են բերել նման խնդիրների առաջացման[7]։
- Լյարդի ճարպային հեպատոզ (hեպատիկ ստեատոզ), որի ժամանակ լյարդի բջիջներում տեղի է ունենում տրիգլիցերիդային ճարպերի կուտակում[8]։ Ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզը ասոցացված է ճարպակալման և մետաբոլիկ համախտանիշի հետ[9]։
- ժառանգական հիվանդություններ, որոնցից են հեմոքրոմատոզը[10] ՝ երկաթի կուտակման հետևանքով և Վիլսոնի հիվանդությունը։ Լյարդի ախտահարման պատճառներից են նաև ալֆա 1-անտիտրիպսինի անբավարարությունը[11] և գլիկոգեն պահեստավորող հիվանդությունը[12]։
- Ժառանգական ամիլոիդոզ, բուժման տարբերակ է համարվում լյարդի տրանսպլանտացիան[13]։
- Ժիլբերտի համախտանիշը, գենետիկ հիվանդություն է, կապված բիլիռուբինի նյութափոխանակության հետ, բնակչության փոքր տոկոսի մոտ է հայտնաբերվում, արտահայտվում է թեթևակի դեղնությամբ[14]։
- Ցիռոզը լյարդում ֆիբրոզ հյուսվածքի ձևավորումն է, այն հատվածներում որտեղ լյարդի բջիջները մահանում են տարբեր պատճառներից, այս հիվանդությունների շարքից են վիրուսային հեպատիտը, ալկոհոլի չարաշահումը և լյարդի այլ տոքսիկ ախտահարումները։ Ցիռոզը բերում է խրոնիկ լյարդային անբավարարության[15]։
- Լյարդի առաջնային քաղցկեղ, ամենատարածված ձևը լյարդբջջային կարցինոման է և/կամ խոլանգիոկարցինոման, հազվադեպ հանդիպող տեսակներից են անգիոսարկոման և հեմանգիոսարկոման։ Շատ դեպքերում լյարդում չարորակ գոյացությունների պատճառը երկրորդային քաղցկեղն է՝ աղեստամոքսային համակարգի, երիկամների կամ թոքերի մետաստազավորման հետևանքով[16]։
- Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ, քրոնիկ բորբոքային հիվանդություն է համարվում բիլիար ուղու, ունի աուտոիմուն ծագում[17]։
- Առաջնային բիլիար ցիռոզ, ունի աուտոիմուն բնույթ, առաջանում է բիլիար մազանոթներից[18]։
- Բադ-Կիարի համախտանիշ, բերում է լյարդի երակների խցանման[19]։
Մեխանիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյարդի հիվանդությունների առաջացման մեխանիզմներից է․
ԴՆԹ-ի վնասում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԻմնական պատճառն է հանդիսանում մի շարք լյարդային հիվանդությունների առաջացման։ Այդպիսի հիվանդություններից են ինֆեկցիաները ՝ հեպատիտ B կամ C, ալկոհոլային չարաշահումը, ճարպակալումը[20]։
Վիրուսային ինֆեկցիաները բերում են ռեակտիվ օքսիգենի մեծացմանը։ Ներբջջային Ռեակտիվ օքսիգենի աճը մոտավոր 10000 է քրոնիկ հեպատիտ B-ի դեպքում և 100000 քրոնիկ հեպատիտ C-ի դեպքում։ Այս փոփոխությունները պատճառ են հանդիսանում բորբոքման և ավելի է խթանում ռեակտիվ օքսիգենի աճը։ Վերջինս բերում 20 տեսակից ավելի ԴՆԹ-ների վնասման[21], որը մուտագեն է[22] և իր հերթին բերում է էպիգենետիկ փոփոխությունների[23]։ Էպիգենետիկ փոփոխությունները և մուտացիաները ի վերջո հանգեցնում են նրան, որ բջջի ապոպտոզը ՝ ծրագրավորված մահը, տեղի չի ունենում, որն էլ նպաստում է լյարդի մի շարք հիվանդությունների առաջացմանը[24]։
Նկարագրված փոփոխությունները հանգեցնում են լյարդբջջային կարցինոմայի զարգացմանը, էպիգենետիկ փոփոխությունները ավելի շատ են նպաստում չարորակացմանը, քան մուտացիաները։ Միայն մեկ գեն՝ TP53, 20%-ով բերում է լյարդբջջային կարցինոմայի զարգացմանը[25]։
Ալկոհոլի չարաշահումը հանգեցնում է ացետալդեհիդի կուտակմանը[26][27][28]։ Ըստ Նիշիդայի հետազոտության[23] ալկոհոլի չարաշահումը բերում է ԴՆԹ-ի վնասման և էպիգենետիկ փոփոխությունների, որոնք էլ կարևոր դեր ունեն լյարդի վնասման ու կարցիոնոմայի զարգացման գործում[29][30]։
Ճարպակալումը լյարդի առաջնային քաղցկեղի զարգացման գործում ունի բարձր ռիսկ[31]։ Ինչպես ցույց են տալիս մկների վրա կատարված հետազոտությունները ճարպակալած մկները հակվածություն ունեն լյարդի քաղցկեղի առաջացման։ Ճարպակալում ունեցող մկների մոտ նախաբորբոքային ցիտոկինների քանակը շատ է, բարձր է նաև դեոքսիխոլաթթվի մակարդակը, որոնք էլ բերում է ԴՆԹ-ի վնասման, լյարդի բորբոքման և նպաստում լյարդի քաղցկեղի առաջացմանը[32]։
Այլ գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյարդի հիվանդություններից ամենաշատը հանդիպում են վիրուսային ինֆեկցիաները ՝ Հեպատիտ B կամ C։ Այս ինֆեկցիաները նորածնին կարող են փոխանցվել ծննդաբերության ժամանակ ինֆեկցված արյան հետ շփման հետևանքով[33][34]։ Ըստ 2012 թվականի NICE -ի հոդվածի, նորածինների մոտ Հեպատիտ B-ն մոտավորապես 85% դեպքերում վերածվում է քրոնիկ ձևի[35][36]։ Ալկոհոլի օգտագործման չարաշահումը հանգեցնում է մի շարք հիվանդությունների, ինչպիսիք են ալկոհոլային հեպատիտը, ալկոհոլային ճարպային հեպատոզը, ցիռոզը և լյարդի քաղցկեղը[37]։ Ճարպային վերակառուցումը բերում է լյարդի բջիջներում տրիգլիցերիդների ու ճարպաթթվի կուտակմանը և լյարդի բջիջները կորցնում են իրենց ճարպը լուծարելու հատկությունը[38]։ Հիվանդության պրոգրեսիան ի վերջո ավելի ուշ փուլերում հանգեցնում է ցիռոզի զարգացմանը[38]։ Մոտավորապես ցիռոզ ունեցող հիվանդների 3–10% -ի մոտ զարգանում է քաղցկեղ, հայտնի հեպատոցելյուլյար կարցինոմա անունով[38]։
Օդի աղտածիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդի փոքր մասնիկները կամ ածուխը տարածված պոլյուտանտներ են (աղտածիններ)։ Այս մասնիկները առաջին հերթին ունեն թունավոր ազդեցություն լյարդի վրա։ Քիմիական նյութերը ազդում են նյութափոխանակության ու լյարդի ֆունկցիայի վրա։ Երկրորդ ՝ նպաստում են լյարդի բորբոքմանը, ճարպային նյութափոխանակության խանգարմանն ու ճարպային հեպատոզին։ ԵՎ երրորդ այս նյութերը թոքերից կարող են անցնել լյարդ[39]։ Աղտածին նյութերը անցնելով արյունատար անոթներ փոխազդում են իմունային համակարգի բջիջների հետ և խթանում իմունային պատասխանի ձևավորմանը։ Նախաբորբոքային ցիտոկինները նպաստում են լյարդի հիվանդությունների պրոգրեսիային[39]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն մի շարք լյարդի ֆունկցիոնալ թեստեր համապատասխան լյարդի ֆունկցիան ստուգելու համար։ Այս թեստերի միջոցով որոշվում է արյան մեջ ֆերմենտների մակարդակը, մետաբոլիտների քանակը․ սպիտակուցների, ալբումինի, գլոբուլինի, ալանին տրանսամինազայի, պրոթրոմբինային ժամանակը, մասնակի թրոմբոպլաստինային ժամանակը[40]։
Ախտորոշման գործիքային մեթոդներից են էլաստոգրաֆիան, ՈՒՁՀ և ՄՌՏ, որոնք կիրառվում են լյարդի հյուսվածքը և բիլիար ուղին հետազոտելու համար։ Լյարդի բիոպսիան կատարվում է տարբեր իրավիճակներում լյարդի հյուսվածքի ախտահարումների տարբերակման համար, սակայն էլաստոգրաֆիան որոշ իրավիճակներում կարող է նվազեցնել բիոպսիայի կիրառման անհրաժեշտությունը[41]։
Լյարդի հիվանդությունների դեպքում պրոթրոմբինային ժամանակը ավելի երկար է լինում, քան նորմայում[2]։ Այս իրավիճակում և մակարդիչների և հակամակարդիչների քանակը նվազում է, պայմանավորված այն փաստով, որ լյարդը չի կարողանում արդյունավետությամբ արտադրել, ինպես առողջ մարդկանց մոտ[42]։ Այնուամենայնիվ նշվածից երկու բացառություն կա, դրանք են՝ մակարդման 8-րդ գործոնը, Վիլեբրանդի գործոնը, ադհեզիվ սպիտակուցը[42]։
Վերը նշված հիվանդությունները հնարավոր է վերջնականապես ախտորոշվեն աուտոպսիայից հետո։ Ստորև տեղադրված են ախտաբանական աճի վերաբերյալ նկարներ։
-
Դիֆուզ ցիռոզ
-
Մակրոնոդուլյար ցիռոզ
-
Կոնստրուկտիվ հեպատոպաթիայի հյուսվածք
-
Լյարդի մետաստազներ
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինֆեկցիոն հիվանդությունների ՝ հեպատիտների բուժման համար նշանակում են հակավիրուսային դեղամիջոցներ[43]։ Այլ իրսավիճակներում կատարվում է վերահսկում հիվանդության առաջընթացը կանխելու համար, օրինակ․
- Աուտոիմուն հեպատիտների դեպքում ստերոիդային դեղորայքներ[44]
- Հեմոքրոմատոզի ժամանակ արյան մեջ երկաթի մակարդակի վերահսկում[45]
- Վիլսոնի հիվանդություն նշանակում են այնպիսի դեղորայքներ, որոնք կապում են պղինձը և ապահովում մեզի միջոցով նրա դուրս բերումը օրգանիզմից[46]
- Խոլեստատիկ հիվանդությունների դեպքում[47] կիրառվում է ուրսոդեօքիխոլաթթու[48]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Liver Diseases: MedlinePlus». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 2,0 2,1 Blonski, W; Siropaides, T; Reddy, KR (2007). «Coagulopathy in liver disease». Current Treatment Options in Gastroenterology. 10 (6): 464–73. doi:10.1007/s11938-007-0046-7. ISSN 1092-8472. PMID 18221607.
- ↑ Tripodi, Armando; Mannucci, Pier Mannuccio (2011 թ․ հուլիսի 14). «The Coagulopathy of Chronic Liver Disease». New England Journal of Medicine. Massachusetts Medical Society. 365 (2): 147–156. doi:10.1056/nejmra1011170. ISSN 0028-4793. PMID 21751907.
- ↑ «Liver disease – NHS Choices». www.nhs.uk. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «CDC – Fasciola». www.cdc.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Hepatitis: MedlinePlus». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Alcoholic liver disease: MedlinePlus Medical Encyclopedia». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Hepatic steatosis». Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Non-alcoholic fatty liver disease – NHS Choices». www.nhs.uk. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Hemochromatosis: MedlinePlus». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Alpha-1 Antitrypsin Deficiency: MedlinePlus». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Leslie, Nancy; Tinkle, Brad T. (1993). «Pompe Disease». In Pagon, Roberta A.; Adam, Margaret P.; Ardinger, Holly H.; Wallace, Stephanie E.; Amemiya, Anne; Bean, Lora JH; Bird, Thomas D.; Dolan, Cynthia R.; Fong, Chin-To (eds.). Glycogen Storage Disease Type II (Pompe Disease). Seattle (WA): University of Washington, Seattle. PMID 20301438.
- ↑ «Transthyretin amyloidosis». Genetics Home Reference. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Gilbert syndrome». Genetics Home Reference. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Cirrhosis: MedlinePlus Medical Encyclopedia». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Liver cancer – Hepatocellular carcinoma: MedlinePlus Medical Encyclopedia». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Sclerosing cholangitis: MedlinePlus Medical Encyclopedia». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Primary biliary cirrhosis: MedlinePlus Medical Encyclopedia». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Hepatic vein obstruction (Budd-Chiari): MedlinePlus Medical Encyclopedia». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Chronic Liver Disease/Cirrhosis | Johns Hopkins Medicine Health Library».
- ↑ Yu Y, Cui Y, Niedernhofer LJ, Wang Y (2016 թ․ դեկտեմբեր). «Occurrence, Biological Consequences, and Human Health Relevance of Oxidative Stress-Induced DNA Damage». Chemical Research in Toxicology. 29 (12): 2008–2039. doi:10.1021/acs.chemrestox.6b00265. PMC 5614522. PMID 27989142.
- ↑ Dizdaroglu M (2012 թ․ դեկտեմբեր). «Oxidatively induced DNA damage: mechanisms, repair and disease». Cancer Letters. 327 (1–2): 26–47. doi:10.1016/j.canlet.2012.01.016. PMID 22293091.
- ↑ 23,0 23,1 Nishida N, Kudo M (2013). «Oxidative stress and epigenetic instability in human hepatocarcinogenesis». Digestive Diseases. 31 (5–6): 447–53. doi:10.1159/000355243. PMID 24281019.
- ↑ Shibata T, Aburatani H (2014 թ․ հունիս). «Exploration of liver cancer genomes». Nature Reviews. Gastroenterology & Hepatology. 11 (6): 340–9. doi:10.1038/nrgastro.2014.6. PMID 24473361.
- ↑ Ozen C, Yildiz G, Dagcan AT, Cevik D, Ors A, Keles U, Topel H, Ozturk M (2013 թ․ մայիս). «Genetics and epigenetics of liver cancer» (PDF). New Biotechnology. 30 (4): 381–4. doi:10.1016/j.nbt.2013.01.007. hdl:11693/20956. PMID 23392071.
- ↑ Yu HS, Oyama T, Isse T, Kitagawa K, Pham TT, Tanaka M, Kawamoto T (2010 թ․ դեկտեմբեր). «Formation of acetaldehyde-derived DNA adducts due to alcohol exposure». Chemico-Biological Interactions. 188 (3): 367–75. doi:10.1016/j.cbi.2010.08.005. PMID 20813101.
- ↑ Lee SM, Kim-Ha J, Choi WY, Lee J, Kim D, Lee J, Choi E, Kim YJ (2016 թ․ հուլիս). «Interplay of genetic and epigenetic alterations in hepatocellular carcinoma». Epigenomics. 8 (7): 993–1005. doi:10.2217/epi-2016-0027. PMID 27411963.
- ↑ «Drinking alcohol causes cancer by 'damaging DNA' - Independent.ie».
- ↑ Wang HJ, Gao B, Zakhari S, Nagy LE (2012 թ․ օգոստոս). «Inflammation in alcoholic liver disease». Annual Review of Nutrition. 32: 343–68. doi:10.1146/annurev-nutr-072610-145138. PMC 3670145. PMID 22524187.
- ↑ Shukla SD, Lim RW (2013). «Epigenetic effects of ethanol on the liver and gastrointestinal system». Alcohol Research. 35 (1): 47–55. PMC 3860425. PMID 24313164.
- ↑ Aleksandrova K, Stelmach-Mardas M, Schlesinger S (2016). Obesity and Liver Cancer. Recent Results in Cancer Research. Vol. 208. էջեր 177–198. doi:10.1007/978-3-319-42542-9_10. ISBN 978-3-319-42540-5. PMID 27909908.
{{cite book}}
:|journal=
ignored (օգնություն) - ↑ «Gut Bugs Could Explain Obesity-Cancer Link | Science | AAAS». 2013 թ․ հունիսի 26.
- ↑ Benova L, Mohamoud YA, Calvert C, Abu-Raddad LJ (2014 թ․ սեպտեմբեր). «Vertical transmission of hepatitis C virus: systematic review and meta-analysis». Clinical Infectious Diseases. 59 (6): 765–73. doi:10.1093/cid/ciu447. PMC 4144266. PMID 24928290.
- ↑ Komatsu H (2014 թ․ հուլիս). «Hepatitis B virus: where do we stand and what is the next step for eradication?». World Journal of Gastroenterology. 20 (27): 8998–9016. doi:10.3748/wjg.v20.i27.8998 (inactive 2020 թ․ հունվարի 25). PMC 4112872. PMID 25083074.
{{cite journal}}
: CS1 սպաս․ DOI inactive as of 2020 (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ «Hepatitis B and C: ways to promote and offer testing to people at increased risk of infection | Guidance and guidelines | NICE». www.nice.org.uk. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Samal J, Kandpal M, Vivekanandan P (2012 թ․ հունվար). «Molecular mechanisms underlying occult hepatitis B virus infection». Clinical Microbiology Reviews. 25 (1): 142–63. doi:10.1128/CMR.00018-11. PMC 3255968. PMID 22232374.
- ↑ Suk KT, Kim MY, Baik SK (2014 թ․ սեպտեմբեր). «Alcoholic liver disease: treatment». World Journal of Gastroenterology. 20 (36): 12934–44. doi:10.3748/wjg.v20.i36.12934. PMC 4177474. PMID 25278689.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ 38,0 38,1 38,2 Williams JA, Manley S, Ding WX (2014 թ․ սեպտեմբեր). «New advances in molecular mechanisms and emerging therapeutic targets in alcoholic liver diseases». World Journal of Gastroenterology. 20 (36): 12908–33. doi:10.3748/wjg.v20.i36.12908. PMC 4177473. PMID 25278688.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ 39,0 39,1 Kim JW, Park S, Lim CW, Lee K, Kim B (2014 թ․ հունիս). «The role of air pollutants in initiating liver disease». Toxicological Research. 30 (2): 65–70. doi:10.5487/TR.2014.30.2.065. PMC 4112066. PMID 25071914.
- ↑ «Liver function tests: MedlinePlus Medical Encyclopedia». www.nlm.nih.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Tapper EB, Lok AS (2017 թ․ օգոստոս). «Use of Liver Imaging and Biopsy in Clinical Practice». The New England Journal of Medicine. 377 (8): 756–768. doi:10.1056/NEJMra1610570. PMID 28834467.
- ↑ 42,0 42,1 Barton, Cassie A. (2016). «Treatment of Coagulopathy Related to Hepatic Insufficiency». Critical Care Medicine. Ovid Technologies (Wolters Kluwer Health). 44 (10): 1927–1933. doi:10.1097/ccm.0000000000001998. ISSN 0090-3493. PMID 27635482.
- ↑ De Clercq E, Férir G, Kaptein S, Neyts J (2010 թ․ հունիս). «Antiviral treatment of chronic hepatitis B virus (HBV) infections». Viruses. 2 (6): 1279–305. doi:10.3390/v2061279. PMC 3185710. PMID 21994680.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Hirschfield, Gideon M.; Heathcote, E. Jenny (2011 թ․ դեկտեմբերի 2). Autoimmune Hepatitis: A Guide for Practicing Clinicians (անգլերեն). Springer Science & Business Media. ISBN 9781607615699.
- ↑ «Phlebotomy Treatment | Treatment and Management | Training & Education | Hemochromatosis (Iron Storage Disease) | NCBDDD | CDC». www.cdc.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Wilson Disease». www.niddk.nih.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Suchy, Frederick J.; Sokol, Ronald J.; Balistreri, William F. (2014 թ․ փետրվարի 20). Liver Disease in Children (անգլերեն). Cambridge University Press. ISBN 9781107729094.
- ↑ Cheng, Katharine; Ashby, Deborah; Smyth, Rosalind L. (2017). «Ursodeoxycholic acid for liver disease related to cystic fibrosis | Cochrane». Cochrane Database of Systematic Reviews. 9: CD000222. doi:10.1002/14651858.CD000222.pub4. PMC 6483662. PMID 28891588. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Friedman, Lawrence S.; Keeffe, Emmet B. (2011 թ․ օգոստոսի 3). Handbook of Liver Disease (անգլերեն). Elsevier Health Sciences. ISBN 978-1455723164.