Լլոյդ Օսթին
Լլոյդ Օսթին անգլ.՝ Lloyd James Austin III | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1953[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Օբերնի համալսարան, ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ, ԱՄՆ Ռազմական ակադեմիա, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջ, Webster University? և Thomasville High School? |
Մասնագիտություն | սպա և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | RTX? |
Զբաղեցրած պաշտոններ | Vice Chief of Staff of the United States Army? և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Lloyd Austin Վիքիպահեստում |
Լլոյդ Ջեյմս Օսթին III (անգլ.՝ Lloyd James Austin III; օգոստոսի 8, 1953[1], Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ[1]), ԱՄՆ բանակի գեներալ, 2013—2016 թվականների ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար։ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին հայտարարվել է Օսթինին Ջո Բայդենի կաբինետում ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման մասին։ 2021 թվականի հունվարի 22-ին ԱՄՆ Սենատը հաստատել է այդ հայտարարությունը[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի վաղ տարիներ, կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լլոյդ Ջեյմս Օսթին III-ը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 8-ին, Թոմասվիլլում՝ Ջորջիա նահանգում։ 1975 թվականին ավարտել է ԱՄՆ Ռազմական ակադեմիան (Վեսթ-Փոյնթ)՝ բակալավրի աստիճանով։ Այնուհետև Օբերնի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան մանկավարժության ոլորտում և Վեբստերի համալսարանում՝ բիզնեսի կառավարման ոլորտում։
ԱՄՆ Բանակային հրամանատարաշտաբային քոլեջի և ԱՄՆ Բանակային ռազմական քոլեջի շրջանավարտ է։
Զինվորական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեսթ-Փոյնթում ուսումն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում։ Նրա առաջին նշանակումը եղել է Գերմանիայի 3-րդ (մեքենավորված) հետևակային դիվիզիայում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար, ծառայել է 7-րդ հետևակային գնդի 1-ին գումարտակում, եղել է հետախուզական վաշտի հրամանատար։ Հետևակի սպաների վերապատրաստման դասընթացներին մասնակցելուց հետո ծառայության է անցել Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգգեի 82-րդ օդադեսանտային դիվիզիայում, որտեղ ղեկավարել է ռազմական աջակցության վաշտը, օդադեսանտային 2-րդ գումարտակը, 508-րդ հետևակային գունդը և ծառայել է որպես 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին զորամիավորման հրամանատարի օգնական։
1981 թվականին Օսթինը գործուղվել է Ինդիանապոլիս՝ որպես ԱՄՆ բանակի զորակոչիկների հավաքագրման հրամանատար։ Այնուհետև ԱՄՆ բանակի զորակոչիկների գումարտակում նշանակվել է վաշտի հրամանատար։ Զինվորական առաջադրանքը կատարելուց հետո վերադարձել է Օբերնի համալսարան, որտեղ ավարտին է հասցրել կրթական ոլորտի վերաբերյալ հետազոտական աշխատանքը՝ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար։ Այնուհետև ուսումը շարունակել է Վեսթ-Փոյնթի Ռազմական ակադեմիայում և գործուղվել է Նյու Յորք, որտեղ ծառայել է որպես մարտավարական վաշտի հրամանատար։ Այս առաջադրանքը կատարելուց և Ֆորտ Լիվենվորթում (Կանզաս) բանակային հրամանաշտաբային քոլեջն ավարտելուց հետո Օսթինը գործուղվել է Ֆորթ Դրամի (Նյու Յորք) 10-րդ լեռնահրաձգային դիվիզիա, որտեղ ծառայել է օպերատիվ բաժնում, ապա 22-րդ հետևակային գնդի 2-րդ վաշտում՝ որպես հրամանատար։ .
1993 թվականին Օսթինը վերադարձել է Հյուսիսային Կարոլինա՝ Ֆորտ Բրեգգի 82-րդ օդադեսանտային դիվիզիա, որտեղ ծառայել է որպես 505-րդ պարաշյուտահետևակային գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Ավելի ուշ դարձել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի գենշտաբի հրամանատար։ ԱՄՆ Բանակային ռազմական քոլեջն ավարտելուց հետո ստանձնել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի հրմանատարությունը, ապա գործուղվել է Պենտագոն՝ Վաշինգտոն, որտեղ ծառայել է որպես համատեղ գործողությունների վարչության օպերատիվ բաժնի պետ։ 2003 թվականին օգնել է գլխավորել դիվիզիայի ներխուժումը Իրաք։
2003 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի օգոստոսը ծառայել է որպես 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար, միաժամանակ եղել է 180-րդ Միացյալ Կոմբինացված նպատակամետ խմբի հրամանատարը՝ «Անխորտակելի ազատություն» Աֆղանստան օպերացիայի ժամանակ։
2006 թվականի դեկտեմբերի 8-ին Օսթինը ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և ստանձնել է 18-րդ օդադեսանտային կորպուսի հրամանատարությունը Ֆորտ Բրեգգում՝ Հյուսիսային Կարոլինայում։
2008 թվականի փետրվարին Օսթինն իր նշանակալիությամբ երկրորդ հրամանատարն էր Իրաքում, ով ստանձնել էր Իրաքի բազմազգ կորպուսի հրամանատարությունը՝ փոխարինելով գեներալ Ռեյմոնդ Օդիերնոյին[5][6]։ Որպես այս կորպուսի հրամանատար՝ ղեկավարել է մոտավորապես 152.000 համատեղ և կոալիցիոն ուժերի՝ Իրաքի բոլոր ճակատամասերում[7]։
2009 թվականին Օսթինը նշանակվել է Շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի տնօրեն[8]։
2010 թվականի սեպտեմբերին ստացել է Իրաքում ամերիկյան զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը Իրաքում՝ Բաղդադի Al-Faw Palace պալատում կայացած արարողության ժամանակ կոչումն Օսթինին հանձնել է Ռեյմոնդ Օդիերնոն։ Արարողությանը ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը և ԱՄՆ զինված ուժերի Միացյալ շտաբի նախագահ ադմիրալ Մայքլ Մալլենը (Michael Mullen)[9]:
2012 թվականին Օսթինը նշանակվել է ԱՄՆ Բանակի պետի տեղակալ[10]։
2013 թվականի մարտին Օսթինը դարձել է ԱՄՆ զինված ուժերի Գլխավոր հրամանատարության հրամանատար[11][12][13]։
Նա այս պաշտոնն զբաղեցրել է մինչև 2006 թվականը, այնուհետև դադարել է ծառայել Զինված ուժերում[14]։
Աշխատանքը շարունակել է Raytheon Technologies ընկերությունում՝ որպես կառավարման խորհրդի անդամ[15]։
ԱՄՆ պաշտպանության նախարար
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի դեկտեմբերի 7-ին հայտարարվել է Ջո Բայդենի ապագա կառավարության կազմում Օսթինին ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին[16]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շքանշան «Գերազանց ծառայության համար» (ԱՄՆ Պաշտպանության նախարարություն)
- Շքանշան «Գերազանց ծառայության համար» (ԱՄՆ Բանակ)
- Արծաթե աստղ (ԱՄՆ)
- Շքանշան «Գերազանց ծառայության համար» (ԱՄՆ)
- Շքանշան «Պատվո լեգեոն»
- Շքանշան «Օրինակելի ծառայության համար» (ԱՄՆ Պաշտպանության նախարարություն)
- Շքանշան «Օրինակելի ծառայության համար» ( ԱՄՆ Զինված ուժեր)
- Միասնական շքանշան օրինակելի ծառայության համար
- Բանակի շքանշան «Ծառայության համար »(ԱՄՆ)
- Բանակի նվաճումների շքանշան
- Փորձառու հետևակի կրծքանշան
- Պարաշյուտիստի կրծքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.govinfo.gov/content/pkg/CHRG-111shrg65070/pdf/CHRG-111shrg65070.pdf
- ↑ https://www.president.gov.ua/documents/5952022-43765
- ↑ 1K-1399 Dėl apdovanojimo Lietuvos valstybės ordinais
- ↑ «ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է Լլոյդ Օսթինի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Bigenho, Sgt. Laura LTG Austin takes command of MNC-I, Generals honor Odierno for efforts in stabilizing Iraq(անգլ.) // The Victory Times : journal. — CENTCOM, 2008. — Т. II. — № 7. — С. 1. [www.dvidshub.net/pub_show.php?id=3145 Архивировано] из первоисточника 11 Հոկտեմբերի 2008.
- ↑ Bigenho, Sgt. Laura M. (2008 թ․ փետրվարի 15). «Austin Assumes Command of Multinational Corps Iraq». U.S. Department of Defense. American Forces Press Service.
- ↑ «DoD News Briefing with Lt. Gen. Austin III from Iraq» (News Transcript). U.S. Department of Defense. 2008 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «General Lloyd J. Austin III». United States Department of Defense. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Այս հոդվածը պարունակում է , աղբյուր՝ կայք կամ փաստաթուղթ՝ United States Department of Defense.
- ↑ https://web.archive.org/web/20100904054244/http://www.google.com/hostednews/ap/article/ALeqM5hwK_CSpBxsNuVUEaDuOwmSSCiqGwD9HV5DV80 (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ Dock-Abuhl, Courtney (2013 թ․ մարտի 12). «Austin sworn in as vice chief of staff». United States Army. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «General Lloyd J. Austin III Retires». Black Engineer.com. 2016 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Secretary Panetta Statement on Intent to Nominate CENTCOM Commander». United States Department of Defense. No 951-12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին. Այս հոդվածը պարունակում է , աղբյուր՝ կայք կամ փաստաթուղթ՝ United States Department of Defense.
- ↑ «Looking back for the way ahead: An interview with Retired Gen. Lloyd Austin» (անգլերեն). Office of the Deputy Chief of Staff. 2018 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Callahan, Guv (2016 թ․ ապրիլի 8). «A Soldier's Soldier». United States Army. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Lipton, Eric; Vogel, Kenneth P.; LaForgia, Michael (2020 թ․ դեկտեմբերի 9). «Biden's Choice for Pentagon Faces Questions on Ties to Contractors». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Lloyd Austin: Biden picks ex-general as defence secretary, BBC, 8.12.2020
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Lieutenant General Lloyd J. Austin III , Commanding General XVIII Airborne Corps and Fort Bragg». CENTCOM. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
- «Lieutenant General Lloyd J. Austin III, Commanding General Multinational Corps-Iraq». Leaders. Multinational Corps-Iraq. 2008 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
- «Biden marks transfer of U.S. command in Iraq». Leaders. Multinational Corps-Iraq. 2010 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լլոյդ Օսթին» հոդվածին։ |
|