Լիլիանա Կավանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլիանա Կավանի
Ծննդյան թիվ՝հունվարի 12, 1933(1933-01-12)[1][2][3][…] (91 տարեկան)
Ծննդավայր՝Կարպի, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն՝ Իտալիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ՝
«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր
IMDb։ID 0146960
lilianacavani.it

Լիլիանա Կավանի (իտալ.՝ Liliana Cavani, հունվարի 12, 1933(1933-01-12)[1][2][3][…], Կարպի, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ, Լուկինո Վիսկոնտիի աշակերտուհին[4], Բեռնարդո Բերտոլուչիի ստեղծագործական համախոհն ու մի շարք նախագծերի գործընկերը[5], համաշխարհային կինեմատոգրաֆիայի ճանաչված առաջատարներից մեկը[6]։ Բացի գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերից իրականացնում է նաև դասական օպերաների թատերական բեմադրություններ և հանդես է գալիս որպես դրանց կինեմատոգրաֆիական տարբերակների ռեժիսորը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թվականի հունվարի 12-ին, Կարպի քաղաքում (Մոդենա, Իտալիա)[6]։

Լիլիանայի դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է մայրական կողմի տատիկը։ Հայրը ճարտարապետ էր և ժամանակի հիմնական մասն անց էր կացնոմ Իտալիայից դուրս։ Մայրն աշխատում էր և նույնպես հաճախ բացակայում էր[6]։

Մայրը շատ էր սիրում ֆիլմեր։ Երբ Լիլիանան երեք տարեկան էր, կիրակի օրերը օրվա երկրորդ կեսը նրանք անց էին կացնում կինոթատրոնում։ Մեծանալով` ինքն է մորն ուղղորդել դեպի ավելի լուրջ դիտումներ (վերջինս սիրում էր զգացմունքային դրամաներ դիտել)։ Ինքը, Լիլիանան, չի առանձնացրել որևէ ֆիլմ, որը հատուկ ազդեցություն է ունեցել իր վրա[6]։

Լիցեյում սովորելու տարիներին նա մասնակցել է կինոակումբի ստեղծմանը։ Դրա շնորհիվ ակումբի անդամները հնարավորություն են ունեցել դիտելու, օրինակ, Վիտտորիո դե Սիկայի բոլոր ֆիլմերը, ում Լիլիանան համարում էր լավագույն ռեժիսոր[6]։

Ցանկացել է հնէաբան դառնալ, դրա համար Բոլոնիայի համալսարանում ուսումնասիրել է լատիներեն և հունարեն, սակայն չի իմացել գերմաներեն (առանց գերմաներենի իմացության հնարավոր չէ զբաղվել հնէաբանությամբ, քանի որ 19-րդ դարի բոլոր խոշոր հնէաբանները գերմանացիներ են)[4]։

Սովորելով Բոլոնյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում[7]` սկսել է հաճախել համալսարանի կինոակումբ, եղել է դրա ակտիվ մասնակիցը։ Բառացիորեն սիրահարվալ է այնտեղ ցուցադրվող ֆիլմերին[4]։

Հատկապես տպավորվել է ռեժիսոր Վիտտորիո դե Սիկայով («Նեապոլի ոսկին» ֆիլմով)[4]։

Նեոռեալիզմը կինեմատոգրաֆիայում շատ հարազատ է դարձել Լիլիանին, փոխել է նրա կյանքի ուղին[4]։

Լիլիանան ենթադրում էր, որ 20-րդ դարի իտալական գրականությունը չի արտահայտել ու ասել որևէ բան, որ պետք էր ասել այդ դարաշրջանի մարդկանց կյանքի մասին։ Այդ պատճառով ուսումն ավարտելուց հետո նա որոշում է մեկնել Հռոմ ու այդ մասին պատմել կինոյի միջոցով[4] (հաղթահարում է մեծ մրցակցությունն ու ընդունվում Հռոմի փորձարարական կինոակադեմիան)[7]։

Ուսումնառության ընթացքում Կավանին երկու կարճամետրաժ ֆիլմ է նկարահանում. «Il contro notturno», սենեգալցու և սպիտակամորթի ընկերության մասին և «L’evento», որը պատմում էր զվարճանքի համար իտալացի սպանած զբոսաշրջիկների մասին։ 1961 թվականին Կավանին ստանում է իտալական RAI հեռուստաալիքի կողմից խաղարկվող երեք մրցանակներից մեկը. մրցույթին մասնակցում էր մոտավորապես 10.000 մարդ։

1962-1965 թվականներին Կավանին աշխատում է RAI հեռուստաալիքում և նկարահանում մի քանի վավերագրական ֆիլմեր։ Նրա «Philippe Petain — Processo a Vichy» ֆիլմը 1965 թվականի Վենետիկի կինոփառատոնին մրցանակի է արժանանում լավագույն հեռուստաֆիլմ անվանակարգում։

1966 թվականին Լիլիանա Կավանին անցնում է գեղարվեստական ֆիլմի ժանրին և իր նորամուտն է նշում կենսագրական «Francesco d’Assisi» ֆիլմով, որը պատմում էր Ֆրանցիսկ Ասսիզեցու մասին։ Գլխավոր դերում էր Լու Կաստելը։ Նրա հաջորդ կենսագրական ֆիլմը Գալիլեո Գալիլեյի մասին էր։

Համաշխարհային ճանաչում է ստացել Կավանիի «Գիշերային պահակ» ֆիլմը, որը պատմում էր համակենտրոնացման ճամբարի տաժանակրուհու և իր վերակացուի սեռական կապի մասին։ Դատական գործընթացներից հետո ֆիլմն ի վերջո արվեստի գործ է ճանաչվում և դուրս է հանվում վարձույթի։

Լիլիանայի ֆիլմերի սյուժեները հաճախ նման չեն «Գիշերային» պահակ ֆիլմի սյուժեին։ Կինեմատոգրաֆիայում նրա ճակատագիրը նման է իր ժամակակակից երկու ռեժիսորներին` Բեռնարդո Բերտոլուչիին (ում հետ միասին են սկսել աշխատել) և Մարկո Բելլոկկոյին։ Նրանց երեքի համար էլ կարևոր էր ասել այն, ինչն իրենք էին ուզում ասել և այնպես, ինչպես հանդիսատեսն ուզում էր լսել։ Բերտոլուչին նկարահանում է «Վերջին տանգոն Փարիզում», Լիլիանան` «Գիշերային պահակը»։ Լիլիանայի համար «Գիշերային պահակը» իր տեսակի մեջ էսսե է։ Նա այն իր համար է նկարահանել և զարմացել է դրա հաջողությունից[4]։

Իր հաջորդ` «Չարից ու բարուց անդին» (1977) ֆիլմում Կավանին ուշադրության կենտրոնում է պահել Ֆրիդրիխ Նիցշեին ու նրա կյանքը։

Ըստ «Մաշկը» վեպի 1981 թվականին նկարահանում է համանուն ֆիլմը[8]։

«Բեռլինյան սիրավեպ» ֆիլմի (1985) գործողությունները կրկին տեղի են ունենում Երրորդ Ռեյխի պատմական ֆոնին ու պատմում են լեսբի հարաբերությունների մասին։

1898 թվականին թողարկվում է «Ֆրանցիսկ» ֆիլմը, որտեղ Կավանին կրկին անդրադառնում է սրբի կյանքին։

Ռեժիսորը սիրում է ծով, Կապրիում ունի փոքրիկ տնակ, 2008 թվականին այնտեղ անցկացրել է մեկ ամիս։ Սիրում է լողալ, թիավարել նավակով[6]։

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերաները բեմադրում է այն մարդկանց հետ, ում հետ անբաժան աշխատում է արդեն տասնյակ տարիներ[4]։

Նոր օպերաներ բեմադրելիս Լիլիանան օգտագործում է լուսանկարներ (լուսանկարներն ու կինեմատոգրաֆիան նրա տարերքն են, իսկ գեղանկարչության հանդեպ ռեժիսորն անտարբեր է)[4]։

Կավանին ենթադրում է, որ օպերան ու կինեմատոգրաֆիան իրարից միանգամայն տարբեր աշխարհներ են, որ օպերայում մարդը կախված է երաժշտությունից և որ օպերայի ռեժիսորը չպետք է մոռանա, որ նրա փոխարեն արդեն ամեն ինչ որոշել է կոմպոզիտորը[4]։

Երբ Կավանին պետք է ձևավորեր բեմը Քրիստոֆ Գլյուկի «Իփիգենիան Տավրիդում» օպերայի համար, նա ոչինչ չի կարողանում պատկերացնել և այդ ժամանակ որոշում է գնալ Հռոմի Պանթեոն, որտեղ տեսնում է գեղեցիկ գմբեթ։ Մուտքի մոտ բացիկ գնելով` նա այն տանում է բեմանկարչի մոտ և ասում, որ բեմը լինի այդ գմբեթով։ Ավելի ուշ այդ նույն գմբեթը շրջված դիրքով հայտնում է «Բեռլինյան սիրավեպ» ֆիլմում[4]։

Կավանիի սիրելի կոմպոզիտորը Ջուզեպպե Վերդին է։ Ռեժիսորը նրան համարում է 19-րդ դարի մեծագույն երաժշտական պատմիչներից մեկը, ում «յուրաքանչյուր նոտան կարևոր է բառից»[4]։

Նրա թատերական բեմադրություններում տեղ չունի պատերազմի թեման, որը հաճախ է հանդիպում նրա ֆիլմերում[4]։

Պատերազմը բեմի վրա ցուցադրելն ուղղակի անհնար է։ Եվ հետո, ես հոգնել եմ պատերազմից։ Ես ավելի շատ սիրում եմ անձնական պատմություններ

.

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 - Գիշերային խորհրդակցություն / Incontro di notte
  • 1962 - L’evento
  • 1963 - Storia del Terzo Reich
  • 1963 - Պայքարող կինը / La donna nella resistenza
  • 1964 - Ստալինի դարաշրջանը / Età di Stalin
  • 1965 - Ֆիլիպ Պետեն.Գործընթաց Վիշիում / Philippe Pètain. Processo a Vichy
  • 1965 - Տուն Իտալիայում / La casa in Italia
  • 1966 - Ֆրանցիսկ Ասսիզեցի / Francesco d’Assisi
  • 1969 - Գալիլեյ / Galileo (բուլղարացի կինեմատոգրաֆիստների հետ համատեղ)
  • 1970 - Հանիբալներ /I cannibali[9]
  • |1972 - Հյուրը / L’ospite
  • 1974 - Միլարեպա / Milarepa
  • 1974 - Գիշերային պահակ / Il portiere di notte
  • 1977 - Բարուց ու չարից անդին / Al di là del bene e del male
  • 1981 - Մաշկ / La pelle
  • 1982 - Դռան հետևում / Oltre la porta
  • 1985 - Բեռլինյան սիրավեպ / The Berlin Affair
  • 1989 - Ֆրանցիսկ / Francesco
  • 1989 - Տրավիատա / La traviata
  • 1993 - Ո՞ւր ես դու։ Ես այստեղ եմ / Dove siete? Io sono qui
  • 1996 - Cavalleria rusticana
  • 1998 - Մանոն Լեսկո / Manon Lescaut
  • 2002 - Ռիպլիի խաղը / Il gioco di Ripley
  • 2005 - Դե Գասպերի. Հույսի մարդը / De Gasperi, l’uomo della speranza
  • 2008 - Էյնշտեյն / Einstein
  • 2012 - Կլարիսա / Clarisse

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վենետիկ-1965 (առաջադրում) Լավագույն վավերագրական ֆիլմ` հեռուստատեսության համար («Գործընթաց Վիշիում»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Бархатов В. (2009 թ․ հունվարի 9). «Беседа с Лилианой Кавани». «Собака.RU» №96. sobaka.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Ростовская А. (2008 թ․ նոյեմբերի 26). «Интервью с Лилианой Кавани: Думаю, что будущее — за женщиной!». vppress.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Ливси Е., Карасёв И. (2008 թ․ դեկտեմբերի 4). «Режиссёру «Ночного портье» Лилиане Кавани на «Кинотавре» с утра предлагали водку». /spb.kp.ru. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 Режиссёр Лилиана Кавани (Liliana Cavani)
  8. «Курцио Малапарте». Итальянские драматурги. dramaturgo.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  9. Фильм «Каннибалы»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]