Լիլիանա Կավանի
Լիլիանա Կավանի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 12, 1933[1][2][3][…] (91 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կարպի, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն՝ | Իտալիա |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0146960 |
lilianacavani.it |
Լիլիանա Կավանի (իտալ.՝ Liliana Cavani, հունվարի 12, 1933[1][2][3][…], Կարպի, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ, Լուկինո Վիսկոնտիի աշակերտուհին[4], Բեռնարդո Բերտոլուչիի ստեղծագործական համախոհն ու մի շարք նախագծերի գործընկերը[5], համաշխարհային կինեմատոգրաֆիայի ճանաչված առաջատարներից մեկը[6]։ Բացի գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերից իրականացնում է նաև դասական օպերաների թատերական բեմադրություններ և հանդես է գալիս որպես դրանց կինեմատոգրաֆիական տարբերակների ռեժիսորը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1933 թվականի հունվարի 12-ին, Կարպի քաղաքում (Մոդենա, Իտալիա)[6]։
Լիլիանայի դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է մայրական կողմի տատիկը։ Հայրը ճարտարապետ էր և ժամանակի հիմնական մասն անց էր կացնոմ Իտալիայից դուրս։ Մայրն աշխատում էր և նույնպես հաճախ բացակայում էր[6]։
Մայրը շատ էր սիրում ֆիլմեր։ Երբ Լիլիանան երեք տարեկան էր, կիրակի օրերը օրվա երկրորդ կեսը նրանք անց էին կացնում կինոթատրոնում։ Մեծանալով` ինքն է մորն ուղղորդել դեպի ավելի լուրջ դիտումներ (վերջինս սիրում էր զգացմունքային դրամաներ դիտել)։ Ինքը, Լիլիանան, չի առանձնացրել որևէ ֆիլմ, որը հատուկ ազդեցություն է ունեցել իր վրա[6]։
Լիցեյում սովորելու տարիներին նա մասնակցել է կինոակումբի ստեղծմանը։ Դրա շնորհիվ ակումբի անդամները հնարավորություն են ունեցել դիտելու, օրինակ, Վիտտորիո դե Սիկայի բոլոր ֆիլմերը, ում Լիլիանան համարում էր լավագույն ռեժիսոր[6]։
Ցանկացել է հնէաբան դառնալ, դրա համար Բոլոնիայի համալսարանում ուսումնասիրել է լատիներեն և հունարեն, սակայն չի իմացել գերմաներեն (առանց գերմաներենի իմացության հնարավոր չէ զբաղվել հնէաբանությամբ, քանի որ 19-րդ դարի բոլոր խոշոր հնէաբանները գերմանացիներ են)[4]։
Սովորելով Բոլոնյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում[7]` սկսել է հաճախել համալսարանի կինոակումբ, եղել է դրա ակտիվ մասնակիցը։ Բառացիորեն սիրահարվալ է այնտեղ ցուցադրվող ֆիլմերին[4]։
Հատկապես տպավորվել է ռեժիսոր Վիտտորիո դե Սիկայով («Նեապոլի ոսկին» ֆիլմով)[4]։
Նեոռեալիզմը կինեմատոգրաֆիայում շատ հարազատ է դարձել Լիլիանին, փոխել է նրա կյանքի ուղին[4]։
Լիլիանան ենթադրում էր, որ 20-րդ դարի իտալական գրականությունը չի արտահայտել ու ասել որևէ բան, որ պետք էր ասել այդ դարաշրջանի մարդկանց կյանքի մասին։ Այդ պատճառով ուսումն ավարտելուց հետո նա որոշում է մեկնել Հռոմ ու այդ մասին պատմել կինոյի միջոցով[4] (հաղթահարում է մեծ մրցակցությունն ու ընդունվում Հռոմի փորձարարական կինոակադեմիան)[7]։
Ուսումնառության ընթացքում Կավանին երկու կարճամետրաժ ֆիլմ է նկարահանում. «Il contro notturno», սենեգալցու և սպիտակամորթի ընկերության մասին և «L’evento», որը պատմում էր զվարճանքի համար իտալացի սպանած զբոսաշրջիկների մասին։ 1961 թվականին Կավանին ստանում է իտալական RAI հեռուստաալիքի կողմից խաղարկվող երեք մրցանակներից մեկը. մրցույթին մասնակցում էր մոտավորապես 10.000 մարդ։
1962-1965 թվականներին Կավանին աշխատում է RAI հեռուստաալիքում և նկարահանում մի քանի վավերագրական ֆիլմեր։ Նրա «Philippe Petain — Processo a Vichy» ֆիլմը 1965 թվականի Վենետիկի կինոփառատոնին մրցանակի է արժանանում լավագույն հեռուստաֆիլմ անվանակարգում։
1966 թվականին Լիլիանա Կավանին անցնում է գեղարվեստական ֆիլմի ժանրին և իր նորամուտն է նշում կենսագրական «Francesco d’Assisi» ֆիլմով, որը պատմում էր Ֆրանցիսկ Ասսիզեցու մասին։ Գլխավոր դերում էր Լու Կաստելը։ Նրա հաջորդ կենսագրական ֆիլմը Գալիլեո Գալիլեյի մասին էր։
Համաշխարհային ճանաչում է ստացել Կավանիի «Գիշերային պահակ» ֆիլմը, որը պատմում էր համակենտրոնացման ճամբարի տաժանակրուհու և իր վերակացուի սեռական կապի մասին։ Դատական գործընթացներից հետո ֆիլմն ի վերջո արվեստի գործ է ճանաչվում և դուրս է հանվում վարձույթի։
Լիլիանայի ֆիլմերի սյուժեները հաճախ նման չեն «Գիշերային» պահակ ֆիլմի սյուժեին։ Կինեմատոգրաֆիայում նրա ճակատագիրը նման է իր ժամակակակից երկու ռեժիսորներին` Բեռնարդո Բերտոլուչիին (ում հետ միասին են սկսել աշխատել) և Մարկո Բելլոկկոյին։ Նրանց երեքի համար էլ կարևոր էր ասել այն, ինչն իրենք էին ուզում ասել և այնպես, ինչպես հանդիսատեսն ուզում էր լսել։ Բերտոլուչին նկարահանում է «Վերջին տանգոն Փարիզում», Լիլիանան` «Գիշերային պահակը»։ Լիլիանայի համար «Գիշերային պահակը» իր տեսակի մեջ էսսե է։ Նա այն իր համար է նկարահանել և զարմացել է դրա հաջողությունից[4]։
Իր հաջորդ` «Չարից ու բարուց անդին» (1977) ֆիլմում Կավանին ուշադրության կենտրոնում է պահել Ֆրիդրիխ Նիցշեին ու նրա կյանքը։
Ըստ «Մաշկը» վեպի 1981 թվականին նկարահանում է համանուն ֆիլմը[8]։
«Բեռլինյան սիրավեպ» ֆիլմի (1985) գործողությունները կրկին տեղի են ունենում Երրորդ Ռեյխի պատմական ֆոնին ու պատմում են լեսբի հարաբերությունների մասին։
1898 թվականին թողարկվում է «Ֆրանցիսկ» ֆիլմը, որտեղ Կավանին կրկին անդրադառնում է սրբի կյանքին։
Ռեժիսորը սիրում է ծով, Կապրիում ունի փոքրիկ տնակ, 2008 թվականին այնտեղ անցկացրել է մեկ ամիս։ Սիրում է լողալ, թիավարել նավակով[6]։
Օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերաները բեմադրում է այն մարդկանց հետ, ում հետ անբաժան աշխատում է արդեն տասնյակ տարիներ[4]։
Նոր օպերաներ բեմադրելիս Լիլիանան օգտագործում է լուսանկարներ (լուսանկարներն ու կինեմատոգրաֆիան նրա տարերքն են, իսկ գեղանկարչության հանդեպ ռեժիսորն անտարբեր է)[4]։
Կավանին ենթադրում է, որ օպերան ու կինեմատոգրաֆիան իրարից միանգամայն տարբեր աշխարհներ են, որ օպերայում մարդը կախված է երաժշտությունից և որ օպերայի ռեժիսորը չպետք է մոռանա, որ նրա փոխարեն արդեն ամեն ինչ որոշել է կոմպոզիտորը[4]։
Երբ Կավանին պետք է ձևավորեր բեմը Քրիստոֆ Գլյուկի «Իփիգենիան Տավրիդում» օպերայի համար, նա ոչինչ չի կարողանում պատկերացնել և այդ ժամանակ որոշում է գնալ Հռոմի Պանթեոն, որտեղ տեսնում է գեղեցիկ գմբեթ։ Մուտքի մոտ բացիկ գնելով` նա այն տանում է բեմանկարչի մոտ և ասում, որ բեմը լինի այդ գմբեթով։ Ավելի ուշ այդ նույն գմբեթը շրջված դիրքով հայտնում է «Բեռլինյան սիրավեպ» ֆիլմում[4]։
Կավանիի սիրելի կոմպոզիտորը Ջուզեպպե Վերդին է։ Ռեժիսորը նրան համարում է 19-րդ դարի մեծագույն երաժշտական պատմիչներից մեկը, ում «յուրաքանչյուր նոտան կարևոր է բառից»[4]։
Նրա թատերական բեմադրություններում տեղ չունի պատերազմի թեման, որը հաճախ է հանդիպում նրա ֆիլմերում[4]։
Պատերազմը բեմի վրա ցուցադրելն ուղղակի անհնար է։ Եվ հետո, ես հոգնել եմ պատերազմից։ Ես ավելի շատ սիրում եմ անձնական պատմություններ
.
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վենետիկ-1965 (առաջադրում) Լավագույն վավերագրական ֆիլմ` հեռուստատեսության համար («Գործընթաց Վիշիում»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Бархатов В. (2009 թ․ հունվարի 9). «Беседа с Лилианой Кавани». «Собака.RU» №96. sobaka.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Ростовская А. (2008 թ․ նոյեմբերի 26). «Интервью с Лилианой Кавани: Думаю, что будущее — за женщиной!». vppress.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Ливси Е., Карасёв И. (2008 թ․ դեկտեմբերի 4). «Режиссёру «Ночного портье» Лилиане Кавани на «Кинотавре» с утра предлагали водку». /spb.kp.ru. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.(չաշխատող հղում)
- ↑ 7,0 7,1 Режиссёр Лилиана Кавани (Liliana Cavani)
- ↑ «Курцио Малапарте». Итальянские драматурги. dramaturgo.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Фильм «Каннибалы»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիլիանա Կավալի (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլիանա Կավանի» հոդվածին։ |
|