Լեոպոլդ Ստոկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Ստանիսլավ Բոլեսլավովիչ Ստոկովսկի
Բնօրինակ անունLeopold Stokowski
Ի ծնե անունանգլ.՝ Leopold Anthony Stokowski
Ծնվել էապրիլի 18, 1882(1882-04-18)[1][2][3][…]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Երկիր Միացյալ Թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 13, 1977(1977-09-13)[1][2][3][…] (95 տարեկան)
Նեթեր Ուալոփ, Թեսթ Վելի, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանEast Finchley Cemetery
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր
ԳործիքներԵրգեհոն
ԱշխատավայրPhiladelphia Orchestra?
ԼեյբլRCA Records,Columbia Records,Capitol Records
ԿրթությունԵրաժշտության թագավորական քոլեջ և Թագավորական քոլեջ
ԱնդամակցությունRoyal College of Organists?
ԱմուսինԳլորիա Վանդերբիլթ, Olga Samaroff? և Evangeline Johnson Merrill?
Պարգևներ
Կայքstokowskisociety.net
 Leopold Stokowski Վիքիպահեստում

Լեոպոլդ Ստոկովսկի (անգլ.՝ Leopold Anthony Stokowski, ապրիլի 18, 1882(1882-04-18)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - սեպտեմբերի 13, 1977(1977-09-13)[1][2][3][…], Նեթեր Ուալոփ, Թեսթ Վելի, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[5]), ամերիկացի դիրիժոր։ Ազգությամբ՝ լեհ (մայրը շոտլանդուհի էր)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջը, կատարելագործվել Փարիզում, Բեռլինում։ Որպես դիրիժոր հանդես է եկել 1908 թվականից, Լոնդոնում։

Հյուրախաղերով հանդես է եկել իր գլխավորած (1912-1936) Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որին համաշխարհային ճանաչում է բերել։ Ղեկավարել է նաև ԱՄՆ-ի այլ խոշորագույն սիմֆոնիկ նվագախմբեր, այդ թվում՝ իր իսկ ստեղծած Համաամերիկյան երիտասարդական (1940-1942), ապա Հոլիվուդի (1945-1949), Նյու Յորքի ֆիլհարմոնիկ (1949-1950) են։

Հիմնադրել է Ամերիկայի սիմֆոնիկ նվագախումբը Նյու Յորքում (1962 թվականին)։ 1970-1977 թվականներին եղել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։

Ստոկովսկու երաժշտական մշակույթում ամերիկյան ոճի աչքի ընկնող ներկայացուցիչներից է (լայն լսարան նվաճելու համար հանդես է բերել հնարամտություն, ունկնդիրներին զարմացրել ամերյան կոմպոզիտորների նորագույն բարդ երկերի կատարմամբ, դահլիճում կիրառել լուսային էֆեկտներ և այլն)։

Մեծ դեր է խաղացել որպես երաժշտական լուսավորիչ՝ կազմակերպել է մանուկների և պատանիների համար համերգների շարքեր։

Գրել է «Երաժշտությունը բոլորիս համար» գիրքը (1943), նկարահանվել կինոնկարներում («Հարյուր տղամարդ և մի աղջիկ», «Ֆանտազիա», «Կառնեգի-հոլլ» և այլն)։ Երաժշտական երկերի հեղինակ է։

1958 թվականին հանդես է եկել ԽՍՀՄ-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Стоковский Леопольд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Ստոկովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 145