Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
Սանկտ Պետերբուրգի համալսարան ռուս.՝ Санкт-Петербургский государственный университет | |
---|---|
Հապավում | ՍՊՀ |
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | լատին․՝ Hic tuta perennat |
Հիմնադրված է | 1724 |
Հիմնադրիր | Պետրոս I |
Անվանված է | Անդրեյ Ժդանով և Անդրեյ Բուբնով |
Նախագահ | Լյուդմիլա Բերբիցկայա |
Ռեկտոր | Նիկոլայ Միխայլովիչ Կրոպաչև |
Անդամակցություն | ԲՐԻԿՍ համալսարան |
Երկիր | Ռուսաստան[1] |
Տեղագրություն | Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ |
Պարգևներ | |
Կայք | spbu.ru |
Saint Petersburg State University Վիքիպահեստում |
Սանկտ Պետերբուրգի համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Ռուսաստանի հնագույն և խոշորագույն բուհերից։ Հիմնադրվել է 1724 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1819 թվականին Պետերբուրգում բացվում են փիլիսոփայական-իրավաբանական, պատմա-բանասիրական և ֆիզմաթ ֆակուլտետները՝ Գլխավոր մանկավարժական ինստիտուտի հիման վրա։ Մեծ դեր է խաղացել Ռուսաստանի հասարակական և հեղափոխական շարժման զարգացման գործում։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում համալսարանում աշխատել են հայտնի գիտնականներ Պ. Չեբիշեը, Ա. Մարկովը, Ա. Պոպովը, Դմիտրի Մենդելեևը, Ի. Սեչենովը, սովորել են Ն. Չեռնիշևսկին, Դ. Պիսարևը, Ի. Պավլովը, Կ. Տիմիրյազևը, Ի. Մեչնիկովը, Ն. Միկլուխո-Մակլայը, Ի. Տուրգենևը, Գ. Ուսպենսկին, Ա. Բլոկը, Դ. Բեդնին, Մ. Գլինկան և ուրիշներ։ 1891 թվականին համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասընթացի էքստեռն քննություն է հանձնել Վ. Ի. Լենինը։ 1948 թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանին շնորհվել է Ա. Ժդանովի անունը։ Ունի (1972-1973) մաթեմատիկամեխանիկական, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանա-հողային, երկրաբանական, աշխարհագրական, փիլիսոփայության տնտեսագիտական, պատմության, իրավաբանական, բանասիրական, կիրառական մաթեմատիկայի, հոգեբանության, ժուռնալիստիկայի, արևելյան լեզուների ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 172 ամբիոն, 9 ԳՀԻ, պրոբլեմային և ճյուղային լաբորատորիաներ, աստղադիտարան, 3 գիտա-ուսումնական կայան, 2 թանգարան, բուսաբանական այգի, գրադարան (ավելի քան 4 միլիոն գիրք), հրատարակչություն։ 1972/1973 ուս. տարում ունեցել է ավելի քան 20 000 ուսանող, մոտ 3 000 դասավանդող և գիտաշխատող։
Հրատարակում է «Վեստնիկ» («Լրաբեր», 1946 թվականից) և «Պրավովեդենիե» («Իրավագիտություն», 1957 թվականից) հանդեսները, գիտա-մեթոդական և ուս. գրականություն։ Պարգևատրվել է Լենինի (1944) և Աշխատանքային կարմիր դրոշի (1969) շքանշաններով[2][3][4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «Կառավարության որոշումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Պետերբուրգյան համալսարանի անվանումը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Նախագահը օրենք է գրել Պետերբուրգյան համալսարանի վերաբերյալ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 559)։ |