Լենի Բրյուս
Լենի Բրյուս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1925[1] |
Ծննդավայր | Mineola, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 3, 1966[2][1] (40 տարեկան) |
Մահվան վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Eden Memorial Park Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Wellington C. Mepham High School? |
Ազդվել է | Իրվին Քորի |
Մասնագիտություն | գրող, դերասան, սցենարիստ, լրագրող, երգիչ, կատակերգու և կինոռեժիսոր |
Ամուսին | Honey Harlow? |
Ծնողներ | մայր՝ Sally Marr? |
Կայք | lennybruceofficial.com |
Ստորագրություն | |
Lenny Bruce Վիքիպահեստում |
Լեոնարդ Ալֆրեդ Շնայդեր (անգլ.՝ Leonard Alfred Schneider, հոկտեմբերի 13, 1925[1], Mineola, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 3, 1966[2][1], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայտնի է Լենի Բրյուս (անգլ.՝ Lenny Bruce) կեղծանվամբ, ամերիկացի սթենդափ-կոմիկ, դերասան, երգիծաբան, ակտիվիստ և սոցիալական քննադատ, որը հայտնի է դարձել 1950-1960 թվականներին։ Դատողությունների համարձակությունը, կենսակերպը, ձերբակալություններն ու սկանդալային դատավարությունները, մահվան հանգամանքները (որը, ըստ պաշտոնական վարկածի, պայմանավորված էր թմրանյութերի չարաշահմամբ) Լենի Բրյուսի համար ապահովել են հետմահու պաշտամունքային ժողովրդականություն, հատկապես ռոք երաժիշտների շրջանում, որոնցից շատերը նրան անվանում էին իրենց վրա ազդեցություն թողած հիմնական մարդկանց թվում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնարդ Ալֆրեդ Շնայդերը ծնվել է Մինեոլայում (Լոնգ Այլենդ)` հրեական ընտանիքում։ Նրա հայրը` Մայրոն Շնայդերը (ժամանած Մեծ Բրիտանիայից) կոշիկի ֆիրմայի աշխատակից էր։ Մայրը` Սեյդի Շնայդերը (օրիորդական ազգանունը` Քիթչենբերգ), որպեսզի իրեն և որդուն պահի ամուսնալուծությունից հետո (Լենին 5 տարեկան էր), սկսել է աշխատել որպես պարուհի` իր համար կեղծանուն ընտրելով Սելի Մարը[3]։ Լենին հորը հազվադեպ է տեսել, Սելիի կյանքը քաոսային բնույթ է կրել, այնպես որ Լենին մանկության տարիներն հիմնականում անցկացրել է բազմաթիվ հարազատների տներում[4]։
Բրյուսը կատակերգություններում սկսել է նկարահանվել 22 տարեկանում։ Նա, հանդես գալով Ֆրենկ Զապպայի հետ, իր կարիերայի ընթացքում բազմիցս խնդիրներ է ունեցել ոստիկանության և դատական համակարգի հետ։ 1962 թվականից նրան թույլ չեն տվել ելույթ ունենալ Ավստրալիայում, նույն թվականին նրան ոչ նորմալ բառապաշարի համար մեղադրանք է առաջադրվել Սան Ֆրանցիսկոյում, բայց արդարացվել է։ 1964 թվականին նա դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման Նյու Յորքում, սակայն ավելի ուշ կրկին արդարացվել է դատարանում։ 1966 թվականի սկզբից նրան արգելել են ելույթ ունենալ ԱՄՆ-ի գրեթե ողջ տարածքում։ Նրա կյանքի վերջում ոստիկանության, ոչ նորմալ բառապաշարի և խոսքի ազատության թեմաները զբաղեցնում էին նրա ելույթների մեծ մասը։
Բրյուսը, որը հայտնի էր իր թմրամոլությամբ, մահացել է 40 տարեկանում` 1966 թվականի օգոստոսին, իր տանը, իբր հերոինի գերդոզավորումից. նրա ձեռքին ասեղ կար։ Նրա տապանագիրն ասում է. «Սիրելի հայր, նվիրյալ որդի / Վերջապես խաղաղություն»։
Մահից 37 տարի անց Բրյուսը հետմահու ներում է ստացել 2003 թվականի հոկտեմբերին Նյու Յորքի նահանգապետ Ջորջ Պատակիի կողմից` ոչ նորմատիվ բառապաշարի պատճառով նրան դատապարտելու համար։ Սա այս նահանգում առաջին և դեռևս միակ հետմահու ներումն է[5][6]։
Բրյուսն ուներ մեկ դուստր[7][8]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stamp Help Out! (1961 /1965)
- How to Talk Dirty and Influence People (Playboy Publishing, 1967)
Գրքեր Լենի Բրյուսի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Julian Barry, Lenny (пьеса) (Grove Press, Inc. 1971)
- Kitty Bruce, The (almost) Unpublished Lenny Bruce (1984, Running Press)
- The Essential Lenny Bruce, ред. John Cohen (Ballantine Books, 1967)
- Ronald K. L. Collins & David Skover, The Trials of Lenny Bruce: The Fall & Rise of an American Icon (Sourcebooks, 2002)
- Don DeLillo, Underworld, (Simon and Schuster Inc., 1997)
- Bradley Denton, The Calvin Coolidge Home For Dead Comedians
- Albert Goldman, Lawrence Schiller, Ladies and Gentlemen—Lenny Bruce!! (Random House, 1974)
- Brian Josepher, What the Psychic Saw (Sterlinghouse Publisher, 2005)
- Frank Kofsky, Lenny Bruce: The Comedian as Social Critic & Secular Moralist (Monad Press, 1974)
- Valerie Kohler Smith, Lenny (Grove Press, Inc., 1974)
- William Karl Thomas, Lenny Bruce: The Making of a Prophet (1989)
Հանրաճանաչությունը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրյուսը հայտնվել է ֆիլմում մեկ անգամ` 1953 թվականի «Dance Hall Racket»-ում (ռեժիսոր` Ֆիլ Տակեր, սցենարը` L. Բրյուսի)։ Նրա կինը` Հ. Հարլոուն, ֆիլմում հանդես է եկել պարուհու դերով։
- Նա պատկերված է Բիթլզի 1967 թվականի Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմի շապիկի վերին շարքում[9]։
- Ֆիլ Օուքսը երգ է գրել` «Մի՞թե Լենին այլևս այստեղ չի ապրում», որը գովերգում է հանգուցյալ կոմիկին։ Երգը մտել է 1969 թվականի Rehearsals for Retirement ալբոմի մեջ[10]։
- «Լենի» (Բոբ Ֆոս, 1974). կենսագրական ֆիլմ (գլխավոր դերում` Դասթին Հոֆման), որը նկարահանվել է հայտնի ռեժիսորի կողմից` որպես «հուշարձան տաղանդին և նրա դարաշրջանին», ինչպես նաև Բրյուսի մասնակցությամբ կադրեր են հայտնվում Ֆոսի «Այս ամբողջ ջազը» ֆիլմում։
- Կարճամետրաժ մուլտֆիլմ Thank You Mask Man (1971). Լենի Բրյուսի սկետչով, հնչեղությունը` ելույթներից մեկի ձայնագրություն։
- Պահպանվել է վերջին ելույթներից մեկի նկարահանումը (հայտնի է որպես The Lenny Bruce Performance Film, 1965-66 թվականներ, Սան Ֆրանցիսկո), որն իրենից ներկայացնում է արդեն ավելի քաղաքական քննադատություն, քան պարզապես կատակերգական շոու։
- Լենի Բրյուսը, որը հանդես է գալիս որպես Դոն Դելիլոյի 1997 թվականի Underworld վեպի կերպար, պատմում է Կարիբյան ճգնաժամի մասին[11]։
- Նկարահանվել են մի քանի վավերագրական ֆիլմեր Լենի Բրյուսի մասին (Lenny Bruce-Swear to Tell the Truth, 1998; Lenny Bruce Without Tears, 1972; Looking for Lenny, 2011):
- «Զարմանալի տիկին Մեյզելը» (The Marvelous Mrs. Maisel) սերիալում Բրյուսի դերը կատարել է Լյուկ Քերբին։
- Pump Up The Volume ֆիլմում գլխավոր հերոսը գրադարան է հանձնում Լենի Բրյուսի How to Talk Dirty and Influence People գիրքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Lenny Bruce». Gale Encyclopedia of Biography. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Matthey Patay. «Lenny Bruce biography». www.imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Minnis, Glenn "Lenny Bruce Pardoned" Արխիվացված 2012-10-20 Wayback Machine, CBS News/Associated Press, դեկտեմբերի 23, 2003.
- ↑ Conan, Neal (2003 թ․ դեկտեմբերի 23). «Lenny Bruce Pardoned: Interview with Nat Hentoff (with audio link)». Talk of the Nation. National Public Radio. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Fox, Margalit (2005 թ․ սեպտեմբերի 20). «Honey Bruce Friedman, 78, Entertainer and 'Lenny's Shady Lady'». New York Times. էջ A27. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ O'Malley, Ryan. «Lenny Bruce's daughter reaching out: Pittston resident Kitty Bruce hopes to help women in recovery with "Lenny's House"». Pittston Dispatch. Pennsylvania Pittston. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Roger Griffiths (2006 թ․ հունվարի 6). «Who Are They?». Math.mercyhurst.edu. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «HuffPost is now a part of Verizon Media».
- ↑ «DeLillo in London».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Official Website of Lenny Bruce
- Lenny Bruce: The crucifixion of a true believer, Нэт Хентофф
- Lenny Bruce Again, Эдвард Азлант
- Lenny Bruce: Dead Man Talking CrimeLibrary.com
- Lenny Bruce — kirjasto.sci.fi
- Lenny Bruce — Ubqtous.com
- The Complete Lenny Bruce Արխիվացված 2019-10-27 Wayback Machine
- Ladies and Gentlemen: Lenny Bruce
- Lenny Bruce: Swear To Tell the Truth, Sundance
- The Trials of Lenny Bruce
- The Lenny Bruce Trial
- Lenny Bruce and the Bunny
- Early Appearance on the Arthur Godfrey Show, 1949
- Recollections of performing with Lenny Bruce in the 1950s
- Come and Gone. Выступление в The Jazz Workshop, за которое Брюса арестовали в 1961 году.
- Перевод автобиографии Л. Брюса How to Talk Dirty and Influence People
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենի Բրյուս» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Օգոստոսի 3 մահեր
- 1966 մահեր
- Հոլիվուդ քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի երգիծաբաններ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սյունակագիրներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Խոսքի ազատություն
- Կեղծանուններ
- Կրոնների քննադատներ
- 20-րդ դարի ամերիկայի հրեաներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ