Jump to content

Լեզվի թերզարգացվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեզվի թերզարգացվածություն, երեխայի մոտ լեզվական կարողությունների ավելի ցածր մակարդակով զարգացում, քան նույն տարիքի այլ երեխաներինը կամ էլ ավելի երկար ժամանակի պահանջում նույն լեզվական կարողությունները ձեռք բերելու համար։

Ի տարբերություն խոսքի ուշացման, լեզվի թերզարգավածությունը չի ներառում արտասանության հետ կապված խնդիրներ. այն վերաբերում է միայն լեզուն հասկանալու և օգտագործելու կարողությանը։ Նույնիսկ նորմալ արտասանության հմտություններ ունեցող երեխաները կարող են դժվարություններ ունենալ բառերը ճանաչելու, հասկանալու և օգտագործելու հետ կապված։ Դա պայմանավորված է ուղեղի զարգացմամբ։

Լեզուն և արտասանությունը երկու տարբեր փուլեր են։ Լեզվի կարողությունը լսած կամ տեսած նախադասությունների ճանաչումն ու ըմբռնումն է, ինչպես նաև մտքում մտածվածը բառերի վերածելը։ Արտասանությունը բառերի ձայնն է օրգանների միջոցով։ Որոշ երեխաներ կարող են ունենալ միայն խոսքի ուշացում, բայց չունենալ լեզվական ուշացում։ Այսպիսի երեխաները կփորձեն խոսել, բայց մյուսները չեն հասկանա, թե ինչ են ասում։ Բայց խոսքի ուշացումով երեխաների մոտ խոսքի թերացումն ավելի հավանական է, քանի որ նրանք չեն կարողանում ձայները կապել իրերի հետ։

Լեզվի հատուկ խանգարումը հիմնականում վերաբերում է նրանց, ովքեր նորմալ են զարգանում բոլոր առումներով, բայց ում լեզվի զարգացումը հետաձգվում է։ Նրանց լեզվի ուսուցման դժվարությունները պայմանավորված չեն մտավոր հաշմանդամությամբ, զգայական խանգարումներով, ծանր հուզական և վարքային խնդիրներով կամ վարքային խանգարումներով[1]։

Լեզվի հետաձգումները հիմնականում բաժանվում են ընկալունակության և արտահայտիչ կատեգորիաների։ Ընկալունակությունը վերաբերում է բառերը հասկանալու և ընկալելու գործընթացին, ներառյալ լսելու և կարդալու կարողությունը։ Մինչդեռ արտահայտումը վերաբերում է սեփական մտքերն ու կարիքները արտահայտելու, ներառյալ խոսելու և գրելու կարողությանը։

Այս երկուսն էլ ազդեցություն են ունենում մարդու՝ ուրիշների հետ շփման վրա։ Լեզվի հետաձգման պատճառները կարող են լինել սոցիալական, հոգեբանական և ճանաչողական։ Երբ երեխան դժվարությունների է բախվում լեզվի ուսուցման որոշակի փուլում, դա ազդում է նրա՝ հաջորդ փուլի լեզվական կարողությունների զարգացման վրա։

Օրինակ, եթե երեխան դեռևս դժվարությամբ է կապում բառերի և առարկաների հնչյունները, հնարավոր է դժվար լինել նաև գրավոր նշանների և հնչյունների փոխհարաբերությունները հասկանալը։ Հետևաբար, լեզվական ուշացումներով մարդիկ ավելի շատ օգնության կարիք ունեն՝ հաղթահարելու իրենց կարդալու և գրելու հետ կապված դժվարությունները։

Հոգեբույժ Սթիվեն Փինքերը պարզել է, որ հատկապես այն մարդիկ, որոնք լեզվական ուշացումներ ունեն, օրինակ Էյնշտեյնը, վերլուծական են։ Այսպիսով նա համարձակորեն վարկած առաջ բերեց, ըստ որի՝ այդ երկուսը կարող են կապված լինել։

2005 թվականին հետազոտություններից պարզ դարձավ, որ գենետիկական շեղումները կարող են կապված լինել Ուիլյամսի համախտանիշով հիվանդների լեզվի զարգացման հետաձգման հետ։ Չկա ոչ մի մեթոդ, որը կարող է ամբողջությամբ բուժել լեզվի զարգացման հետաձգումը։ Շատ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ լեզվական թերզարգացվածությամբ միայն որոշ երեխաներ կարող են բարելավվել խոսքի թերապիայի և հատուկ կրթության միջոցով։

Ախտանշանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավոր է՝ երեխաները կարողանան որոշ հնչյուններ հնչեցնել, սակայն չկարողանոան դասավորվել իմաստալից բառերի մեջ։ Կամ կարող է մի քանի պարզ բառեր ասել, նույնիսկ ինչ-որ մեկի օգնությամբ։ Բայց ամեն դեպքում չի կարողանա հետաքրքիր նախադասություններ կազմել, չի կարող արտահայտել իր մտքերը և դժվարությամբ է արտասանում նախադասություններ։ Հաճախ կրկնում է ասացը կամ դադար է տալիս կամ էլ ուղղակի կեսն է ասում՝ կանգ առնելով՝մոռանալով, թե ինչ պետք է ասի հաջորդիվ։ նաև դժվարությաբ է հասկանում և հիշում տրված հրահանգներն ու ցուցումները։

Զեկույցներ են եղել հղիության ընթացքում մայրական սթրեսի պատճառով երեխաների մոտ լեզվի զարգացման հետաձգման վերաբերյալ։ Աուտիզմը և ADHD-ը նույնպես հաճախ կապված են լեզվի զարգացման հետաձգման հետ։ Բացի այդ, նորածինների աճի միջավայրը նույնպես ունի մեծ նշանակություն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե երեխաները հաճախ պարզապես հեռուստացույց են դիտում և չեն շփվում իրենց ծնողների հետ, լեզվի ուսուցումն ավելի քիչ հավանական է։ Անծանոթ միջավայրը կամ հաճախակի անբարյացակամ արձագանքները նաև կարող են երեխաների մոտ առաջացնել սթրես և անկարողություն՝ կենտրոնանալու լսելու և խոսելու վրա։

2017 թվականի մայիսին «Moscone West Convention Center»-ի հանրային հետազոտության արդյունքները եզրակացրին, որ ձեռքի էլեկտրոնային սենսորային էկրանով սարքերի օգտագործումը կարող է հանգեցնել փոքր երեխաների լեզվի զարգացման հետաձգմանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 錡寶香. 兒童語言障礙. 台北: 心理出版社. ISBN 978-957-702-853-2.
  2. «Handheld screen time linked with speech delays in young children». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.