Ուիլյամսի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամսի համախտանիշ
Williams syndromeCCBY.jpg
Տեսակհիվանդություն[1] և սաղմի զարգացման արատներ[2]
ԵնթադասՔրոմոսոմային դելեցիայի սինդրոմ[1], supravalvular aortic stenosis?, աչքի սինդրոմային զարգացող արատ[2], multiple congenital anomalies/dysmorphic syndrome-intellectual disability?[2], malformation syndrome with short stature?[2], genetic hypertension?[2], partial deletion of the long arm of chromosome 7?[2], rare syndrome with cardiac malformations?[2], rare abdominal surgical disease?[2], մտավոր հետամնացությամբ ժառանգական համախանիշ[2], ուղեղի օրգանական համախտանիշ[2], syndromic epicanthus?[2] և motor stereotypies?[2]
Բուն պատճառC85232[3][2] և C85232[1]
Հիվանդության ախտանշաններsupravalvular aortic stenosis?
Բժշկական մասնագիտությունբժշկական գենետիկա և մանկաբուժություն
ՀայտնաբերողJ.C.P. Williams?
ՀՄԴ-9758.9
ՀՄԴ-10Q93.8
OMIM194050 և 194050
MedlinePlus001116
eMedicine893149
MeSHIDD018980 և D018980
Disease OntologyDOID:1928 և DOID:1928
NCI ThesaurusC85232[3][2] և C85232[1]
Անվանվել էJ.C.P. Williams?
Williams syndrome Վիքիպահեստում

Ուիլյամսի համախտանիշ, գենետիկական խանգարում, որն ախտահարում է մարմնի բազում մասեր[4]։ Դիմային առանձնահատկություններն են լայն ճակատը, կարճ քիթը, լայն այտերը և ընդհանուր տեսքի նմանությունը «էլֆի»[4][5]: Հիվանդներին բնորոշ է ոչ այնքան արտահայտված մտավոր հետամնացություն, տարածական տեսամտածողության հետ առնչվող խնդիրներ, օրինակ՝ նկարելը, բացի այդ կան նաև խոսքի հետ կապված որոշակի խնդիրներ[4]: Սակայն, անկախ այս ամենից, նրանք որպես հասարակական անձ լավ են ինքնադրսևորվում և հեշտությամբ համագործակցում օտարների հետ[4][5]: Ունենում են սրտային աղմուկ, դիտվում է կալցիումի բարձր փոխանակություն[6][4]։

Ուիլյամսի համախտանիշը գենետիկական շեղվածություն է, որը հիմնականում պայմանավորված է 7-րդ քրոմոսոմի երկար թևի դելեցիայով[4][5]։ Սովորաբար համախտանիշն առաջանում է ձվաբջջիի կամ սերմնաբջջի ձևավորման ժամանակ, որոնց բեղմնավորումից հետագայում զարգանալու է մարդը[4]: Տվյալ մարդկանց բնորոշ շատ առանձնահատկություններ կապված են որոշակի գեների կորստի հետ[4]։ Ախտորոշումը, որպես կանոն, իրականացվում է սիմպտոմների հիման վրա և հաստատվում է գենետիկական փորձարկումներով[6]։

Բուժումը ներառում է հատուկ կրթական ծրագրեր և թերապիայի առանձնահատուկ տեսակներ[6]։ Վիրահատական միջամտություն կարող է իրականացվել սրտային խնդիրները վերացնելու համար[6]։ Դեղային սննդակարգի խախտումը կարող է հանգեցնել արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացմանը[6]։ Համախտանիշն առաջինը 1961 թվականին Նոր Զելանդիայում նկարագրել է Ջոհն Ուիլյամս[7][8]։ Ուիլյամսի համախտանիշը հանդիպում է 7500-20000 մարդուց մեկի մոտ[5]։ Այլ մարդկանց համեմատ նրանց կյանքի տևողությունը կարճ է, հատկապես սրտի հիվանդությունների զարգացման դեպքում[9]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսի համախտանիշով անհատներ[10]

Ուիլյամսի համախտանիշի ամենահաճախ հանդիպող սիմպտոմներն են սրտի արատները և դեմքի անսովոր առանձնահատկությունները։ Այլ սիմպտոմներ են հանդիսանում են երեխայի ոչ նորմալ քաշով ծնունդը և ցածր մկանային լարվածությունը: Ուիլյամսի համախտանիշով անհատներին բնորոշ են լայնորեն տարածված ատամները, երկար քթաշրթունքային քամիչը և շեղված միջնապատը[11]:

Ուիլյամսի համախտանիշ ունեցող անհատները, հակառակ իրենց IQ-ի մակարդակի, օժտված են բավականին լավ բանավոր հաղորդակցությամբ[12], շատ շփվող են, խոսելու ընթացքում անընդհատ ձգտում են պահպանել աչքերի կոնտակտը։

Ֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլյամսի համախտանիշով անհատները ունենում են բազում սրտաբանական խնդիրներ, հատկապես սրտի խոշոր արյանունատար անոթների, օրինակ՝ աորտայի վերփականային նեղացում: Սիմպտոմներ են հանդիսանում նաև ստամոքսաղիքային խնդիրները, ինչպիսիք են ծանր կամ երկարատև խիթը, որովայնի ցավը և զստաղիքի բորբոքումը[13], գիշերամիզությունը (անկողնային թացություն) և միզուղիների խնդիրները, ատամնային անկանոնությունները և ատամի թերի էմալը, ինչպես նաև հորմոնալ խնդիրները։ Ամենահաճախ հանդիպող բարդույթն է արյան մեջ կալցիումի բարձր քանակությունը[14]: Երեխաների մոտ հայտնաբերվել է թիրօքսինի թերարտադրություն․ ապացույց չկա, որ այն չափահասների մոտ նույնպես հանդիպում է։ Չափահասների մոտ մեծ է երկու տեսակի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը, որը հիմնականում հայտնաբերվում է 21 տարեկանում[15]:

Այս անհատները հաճախ ունենում են շատ բարձր լսողություն և ակուստիկոֆոբիա, ինչը նման է աղմուկից առաջացած լսողական կորստի, սակայն դա կարող է պայմանավորված լինել լսողական նյարդի թերգործառույթով[16][17]: Այնուամենայնիվ, այս համախտանիշով մարդիկ կարող են երաժշտության սիրահարներ լինել[8], և շատ հավանական է, որ ունենան բացարձակ լսողություն[18]: Նրանց մոտ առավել հանդիպում է ձախլիկությունը և ձախ աչքի տեսողական դոմինանտությունը[19]։

Ուիլյամսի համախտանիշին հաճախ բնորոշ են ակնաբանական խնդիրները: Որոշ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտվածների 75%-ը ունեն շլություն, մասնավորապես՝ էզոտոպիա[20], ինչի պատճառով դրսևորվում են երկկողմանի տեսողական գործառույթի և տարածական տեսողական համակարգի խանգարումներ[21]։ Այս անհատները տեսողական ինֆորմացիայի մշակման խնդիրներ ունեն, սակայն դա կապված է տարածական համակարգը դժվարությամբ ընկալելու, այլ ոչ խորը վերլուծելու հետ[22]:

Նյարդային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսի համախտանիշով մարդկանցած մոտ բազմաթիվ գեների կորսման պատճառով նկատվում են բացասական ազդեցություններ ուղեղի վրա, որոնք հատկախպես դրսևորվում են ուղեղիկում, աջ գագաթային բլթում, և ճակատային բլթի կեղևի ձախ շրջանում։ Սա բնորոշ է այն հիվանդներին, որոնց մոտ վատ է զարգացած տարածական տեսամտածողությունը և դրանից ելնելով հաճախակի դիտվում են նաև վարքագծային կարգավորման խախտումներ։

Ճակատա-ուղեղիկային ուղիները զբաղվում են վարքագծային կարգավորմամբ, և դրանց գործառույթի խախտումը բացասաբար է ազդում այնպիսի շարժական հմտությունների համակարգման և կատարման վրա, ինչպիսիք են գրելը և նկարելը։ Բացի այդ, Ուիլյամսի համախտանիշ ունեցող մարդիկ հաճախ դժվարանում են շարժումներում, օրինակ՝ աստիճաններով իջնելիս կամ բարձրանալիս։ Բացակայում են նաև գերակտիվ շարժողական ռեֆլեքսները (գերռեֆլեքսիա) և գերակտիվությունը, աչքերի ակամա հաճախակի շարժումը (նիստագմուս)[23]:

Ուիլյամսի համախտանիշին բնորոշ է գագաթային բլթի մեջքային հատվածի նյարդային կեղևում գործառույթների խանգարումը, սակայն դա չի նկատվում առաջային հատվածում: Գագաթային բլթի մեջքային հատվածը կառավարում է տեսողական գործառույթը, որն իրականացնում է շրջակա միջավայրից ստացված տեսողական տեղեկատվության մշակումը, իսկ առաջային հատվածը կապված է օբյեկտների իմաստաբանական ճանաչման հետ, օրինակ՝ դեմքերի ճանաչման։ Այսպիսով, Ուիլյամսի համախտանիշ ունեցող անհատները հաճախ կարողանում են տեսողության միջոցով ճանաչել և բացահայտել բոլոր օբյեկտները և նրանց անվանակոչել, բայց իրականացնել տեսողական տարածքի ամբողջական կառուցումը (փոքր մասերից կազմված օբյեկտի միավորում) և զգալ տարածությունը՝ դժվարանում են[23]։

Ուիլյամսի համախտանիշով մարդիկ հաճախ զվարթ են և շատախոս, ինչը ցույց է տալիս նրանց սակավ մտավոր կարողություները, և որի պատճառը ճակատային բլթի մեքջային հատվածի խնդիրներն են[24]: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ Ուիլյամսի համախտանիշ ունեցող մարդու ամիգդալան (ենթակեղևային հիմային կորիզ), այլ մարդկանց համեմատ, ունի ավելի մեծ ծավալ (չնայած այն փոքր է մանկակական տարիքում դրա ծավալի միջին չափից)[25]: Ընդհանուր առմամբ, նյարդաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց մոտ նվազում են ամիգդալային ռեակցիաները` ի պատասխան սոցիալական անհանգստացնող ազդակների (օրինակ` դժգոհ դեմքեր), իսկ վախենալիս (օրինակ՝ վախենալու կենդանի տեսնելու դեպքում) նրանց ամիգդալայում դիտվում է գերակտիվություն[23]: Դա կարող է որոշակիորեն բացատրել այդ սինդրոմով հիվանդ մարդկանց մոտ ակնհայտ սոցիալական արգելակման բացակայությունը, ինչպես նաև մտահոգիչ սիմպտոմների տարածվածությունը[26]։ Կա նաև ապացույց, որ այս անհատների մոտ, դեմքի ուրախ արտահայտություններ տեսնելիս, դիտվում են գերամիգդալային ռեակցիաներ[27]։

Ուիլյամսի համախտանիշով մարդկանց մոտ նկատվել է ձախ քունքային բլթի լսողական կեղևի ակտիվացում և աճ, որը մեկնաբանվում է որպես հիվանդների՝ ռիթմի հակումների և երաժշտության հանդեպ սիրո նյարդային փոխկապակցվածություն: Նախկինում լսողական կեղևի այդպիսի բարձր զարգացվածություն եղել է միայն պրոֆեսիոնալ երաժիշտների մոտ[28]:

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսի համախտանիշի վաղ հայտնաբերված սիմպտոմները ներառում են ցածր քաշով ծնելիությունը, քաշի խախտումը, կրծքով կերակրելու ժամանակ անհանգստությունը, գիշերային դյուրագրգռությունը և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը: Համախտանիշին բնորոշ դիմային խանգարումները և սրտային աղմուկը վաղ զարգացման ընթացքում նույնպես առկա են: Համախտանիշի զարգացման վերաբերյալ հետազոտությունները ենթադրում են, որ սրտային անբուժելի հիվանդությունը սովորաբար առկա է վաղ տարիքում, հաճախ հայտնաբերվում է երեխաների առաջին հետազոտման ժամանակ: Երեխաների շրջանում սրտի խնդիրների առկայությունը հաճախ հանգեցնում է Ուիլյամսի համախտանիշի նախնական ախտորոշման[25]:

Շատ դեպքերում դիտվում են սիմպտոմների, օրինակ՝ լեզվի ունակությունների և շարժողական հմտությունների թերգործառույթի զարգացման ձգձգումներ: Ուիլյամսի համախտանիշով երեխաների մոտ լեզվական ունակությունները, ի տարբերություն այլ երեխաների, զարգանում են ավելի ուշ՝ հիմնականում կյանքի երրորդ տարում: Այնուհետև, լեզվական ունակությունների պակաս մինչև հասունություն դիտվում է ոչ թե բառապաշարի, այլ իմաստաբանության(սիմանտիկա), ձևաբանության և հնչյունաբանության տեսանկյունից[25]։

Ուիլյամսի համախտանիշը աչքի է ընկնում շարժողական հմտությունների զարգացման հետաձգմամբ։ Նորածինների մոտ՝ գլուխը ինքնուրույն պահելու և առանց աջակցության նստելու երևույթները, ի տարբերություն այլ նորածինների, զարգանում են ավելի ուշ: Այս ձգձգումները շարունակվում են մանկության հաջորդ տարիներին, նրանք ուշ են սովորում քայլել[25]: Երեխաների մոտ քայլելը հետաձգվում է մոտ 5-6 ամսով, թեև որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ զարգացումը տարեցտարի ավելի է վատթարանում[29]: Ուիլյամսի համախտանիշի հետևանքով շարժողական խնդիրներ ունեցող երեխաները ձգտում են շարժումների համակարգվածության, բարձրագույն շարժիչ հմտությունների իրականացման, ինչպիսիք են՝ գրելը և նկարելը, բազուկների ուժի ու ճարպկության զարգացման: Շարժական խնդիրները պահպանվում են (հնարավոր է նույնիսկ ավելի վատացում), քանի որ Ուիլյամսի համախտանիշով երեխաները հասնում են դեռահասական տարիքի[30]:

Ուիլյամսի համախտանիշով հիվանդ մեծահասակների և դեռահասների քաշը սովորաբար հասնում է միջինից ցածր կամ բարձր արժեքների: Նրանց մոտ հաճախակի է գրանցվում ճնշման բարձրացում (հիպերտոնիա) կամ ոչ նորմալ մկանային լարվածութուն: Հիպերտոնիկ և ստամոքսաղիքային խնդիրներ հաճախակի դիտվում են այս համախտանիշով մեծահասակների մոտ, հատկապես նրանց, ովքեր ունեն սրտի հետ կապված խնդիրներ ևս: Համախտանիշը մեծահասակներին սովորաբար սահմանափակվում է ինքնուրույն ապրել կամ աշխատել մրցունակ պայմաններում, սակայն այս ամենի համար ավելի շատ պատճառ են հանդիսանում հոգեբանական, ոչ թե ֆիզիոլոգիական խնդիրները[31]:

Սոցիալական և հոգեբանական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսի համախտանիշով անհատները ցուցաբերում են անհանգստության բարձր մակարդակ, նրանց մոտ զարգանում են ֆոբիաներ, ինչը կարող է կապված լինել հիպերակուսիայի հետ (ձայնի որոշակի հաճախությունների բարձր զգայունություն)[32]: Այլ երեխաների համեմատ՝ Ուիլյամսի համախտանիշ ունեցողներ երեխաները ավելի շատ վախեր ունեն: Այս երեխաների 35%-ի մոտ հանդիպում է հոգեբանական խանգարումներ, իսկ 1-4.3%-ի մոտ դիտվում են զարգացման հետաձգումներ[33]: Ուիլյամսի համախտանիշը մեծապես կապված է նաև ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի հետ, ինչպես նաև այլ հոգեբանական ախտանիշների, ինչպիսիք են՝ վատ կենտրոնացումը, զսպվածության բացակայությունը[12]:

Բացի այդ, Ուիլյամսի համախտանիշն ունեցող անձանց ճանաչողական ունակությունները (IQ) սովորաբար տարբերվում են մտավոր անաշխատունակության մեղմ-չափավոր մակարդակներից[34]: Ուիլյամսի համախտանիշ ունեցող 306 երեխայի ուսումնասիրության արդյունքում գրանցվել են IQ-ի 40-ից մինչև 112 միավորներ, միջինը՝ 69.32 միավորով (բնակչության մոտ IQ-ի միջին մակարդակը 100 է)[35]: Երեխաներից բարձր IQ են ունեցել համեմատաբար քիչ գենետիկական արատներովը[36]: Մասնավորապես, Ուիլյամսի համախտանիշ ունեցող անհատները խնդիրներ են ունենում տեսողական-շարժողական հմտությունների և տարածական տեսողության կառուցման հետ: Տուժածներից շատերը ի վիճակի չեն ինքնուրույն կողմնորոշվել և շատ դժվարություններ են ունենում նույնիսկ ամենատարածված տեսողական խնդիրներըը լուծելիս: Ուիլյամսի համախտանիշով շատ մեծահասակներ չեն կարող հավաքել նույնիսկ փոքր երեխաների համար նախատեսված վեց կտորից կազմված փազլ: Այս տարածական-տեսողական խնդիրը կարող է կապված լինել տեսողական մշակման համար պատասխանատու դորզալ կեղևային ուղիների վնասման հետ[37]:

Չնայած նրանց ֆիզիկական և ճանաչողական խնդիրներին, Ուիլյամսի համախտանիշ ունեցող անհատները ցուցաբերում են տպավորիչ սոցիալական և բանավոր ունակություններ: Նրանք, ի տարբերություն իրենց IQ-ի ցածր մակարդակի, ունեն լավ բանավոր խոսք: Երբ Ուիլյամսի համախտանիշ ունեցող երեխաներին հարցնում են կենդանիների անուններ, նրանք կարող են թվարկել տարատեսակ կենդանիների, գիտեն նաև շատ վայրի տեսակներ, օրինակ` կոալա, սմիլոդոն, անգղ, միաեղջյուր, ծովառյուծ, եղնուղտ, բրոնազավր և այլն: Նրանց բանավոր խոսքը շատ ավելի լավն է, քան 60-ական թվականների երեխաներինը[38]: Ուիլյամսի համախտանիշի հետ կապված այլ հատկություններից են լսողական կարճատև հիշողությանը և դեմքի ճանաչման հմտությունները: Ուիլյամսի համախտանիշ ունեցող անհատների խոսքը տարբերվում է. դրան բնորոշ է հուզական երանգը, բարձր տաղաչափությունը (չափազանցված ռիթմ և զգացմունքային ինտենսիվություն), առանձնանում է անսովոր արտահայտություններով և տարօրինակ բառերով[37]:

Ուիլյամսի համախտանիշով անձանց բնորոշ գծերից է զսպվածության բացակայությունը: Դիքենսը և Ռոզները (1999 թ.) պարզել են, որ նրանց 100%-ը բարեհոգի են, 90%-ը ձգտում են ուրիշների ընկերակցությանը, 87%-ը կիսում են այլոց ցավը, 84%-ը խնամում են, 83%-ը անշահախնդիր և ներողամիտ են, 75% երբեք որևէ խմբի մեջ աննկատ չեն մնա, իսկ 75% երջանիկ են, երբ մյուսները լավ են[39]: Ուիլյամսի համախտանիշով նորածիններն աչքի են ընկնում ակտիվությամբ, իսկ փոքր երեխաները հաճախ մոտենում և գրկում են օտարներին: Ուիլյամսի համախտանիշով անհատները, սովորաբար, մեծ էմպաթիա ունեն և հազվադեպ են ցուցաբերում ագրեսիա: Նրանք փորձում են հայացքների միջոցով հասկանալ մտքերը, զգացմունքները և մտավոր վիճակները[40]: Ուիլյամսի համախտանիշով մարդկանց շփվողականության շատ բարձր մակարդակը երբեմն տեղին չէ սոցիալական միջավայրերի համար, և համախտնիշով հիվանդ պատանիներն ու մեծահասակները այլ մարդկանց հետ շփվելու ցանկություն ունենալու և մերժվելու դեպքում հաճախ զգում են սոցիալական մեկուսացում, հիասթափություն և միայնություն[37]:

Թեև այդ երեխաները հաճախ իրենց ուրախ են ցույց տալիս, այնուամենայնիվ կարող են ունենալ ներքին խնդիրներ: Այս երեխաների 76-86%-ը հավատում են, որ իրենք քիչ ընկերներ ունեն: Սա, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ թեև նրանք շատ բարեկամաբար են մոտենում օտարներին և սիրում են հանդիպել են նոր մարդկանց, սակայն նրանք կարող են անհանգստություն պատճառել այլոց ավելի խորը մակարդակով: 73-93%-ը արժանանում են անտարբերության, 67%-ը խիստ զգայուն են մերժման հանդեպ, 65%-ը ենթարկվում են շահագործման և չարաշահման[39][41][42][43][44]: Վերջինս կարևոր խնդիր է: Ուիլյամսի համախտանիշով մարդիկ հաճախ շատ են վստահում և ամեն ինչ անում են այլոց ընկերակցությանն արժանանալու համար, սակայան մեծամասամբ մերժման են արժանանում: Նրանք ունեն նաև բացահայտ վատ կողմեր. նրանցից 91-96%-ը անուշադիր են, 75%-ը՝ խթանող, 59-71%-ը՝ գերակտիվ, 46-74%-ը՝ պոռթկուն, 32-60%-ը՝ անհնազանդ, և 25-37%-ը ցուցաբերում են ագրեսիվ վարքագիծ[39][41][45]:

Փորձարկումներից մեկում Ուիլյամսի համախտանիշ ունեցող երեխաների խումբը ցույց տվեց ռասսայական խտրականության նշաններ, ի տարբերություն համախտանիշը չունեցող երեխաների: Նրանք ցույց տվեցին նաև գենդերային կողմնակալություն, սակայն առաջարկվեցին մեխանիզմներ սա վերացնելու համար[46]:

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսի համախտանիշը միկրոդելեցիական համախտանիշ է, որը պայմանավորված է զույգ 7-րդ քրոմոսոմներից մեկի դելեցիայով, այդյունքում տվյալ մարդը կդառնա հեմիզիգոտ այդ գեների համար[49][50]։ Դելեցիայի ենթարկված հատվածը ներառում է ավելի քան քսանհինգ գեն, և հետազոտողները կարծում են, որ հենց այդ գեներով էլ պայմանավորված են համախտանիշին բնորոշ հատկանիշները: CLIP2, ELN, GTF2I, GTF2IRD1 և LIMK1 ներառվում են այն գեների մեջ, որոնք սովորաբար ջնջվում են Ուլյամսի համախտանիշով մարդկանց մեկ քրոմոսոմից: Գիտնականները հայտնաբերել են, որ ELN գենի հեմիզիոգոտությունը, որը կոդավորում է սպիտակուց էլաստինը, կապված է սրտանոթային հիվանդությունների հետ (հատկապես վերփականային աորտային նեղացում և վերփականային թոքային նեղացում): Էլաստինի անբավարար մատակարարումը կարող է հանդիսանալ նաև լայն այտերի, կոպիտ կամ խայտառակ ձայնի, ճողվածքի առաջացման և զստաղիքի բորբոքման պատճառ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ LIMK1, GTF2I, GTF2IRD1 գեների հեմիզիգգոտությամբ պայմանավորված են տեսողական-տարածքային խնդիրների հետ կապված բնութագրական դժվարությունները: Բացի այդ, կան ապացույցներ, որ հեմիզիգոտությունը այս գեներում, ներառյալ CLIP2-ում, կարող են նպաստել յուրահատուկ վարքային հատկանիշների, սովորելու թերացումների և այլ ճանաչողական դժվարությունների առաջացմանը[51]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ուիլյամսի համախանիշի ասոցիացիայի, Ուիլյամսի համախտանիշի ախտորոշումը սկսվում է ֆիզիկական ախտանիշների և ցուցիչների ճանաչմամբ, որին հաջորդում է հաստատող գենետիկական թեստը: Ֆիզիկական նշանները, որոնք հաճախ հանդիսանում են Ուիլյամսի համախտանիշի կասկածելի գործոն, ներառում են աչքերի շուրջ պարկիկների, երկար քթաշրթունքային քամիչի առկայութունը: Ֆիզիոլոգիական ախտանիշները, որոնք հաճախ հանդիսանում են Ուիլյամսի համախտանիշի ախտորոշման պատճառ՝ սրտանոթային խնդիրներ են, մասնավորապես՝ աորտայի և սիներակի նեղացումը, ինչպես նաև նորածինների սնուցման խանգարումները: Օրգանիզմի զարգացման հետաձգումները նույնպես հաճախ ընդունվում են որպես համախտանիշի նախնական նշան[52]։

Եթե ​​բժիշկը կասկածում է անհատի մոտ Ուիլյամսի համախտանիշի առկայություն, ախտորոշումը հաստատվում է երկու հնարավոր գենետիկական թեստերից մեկի` ԴՆԹ միկրոչիփի կամ FISH (ֆլուորեսցենցիոն հիբրիդացում) մեթոդի միջոցով: FISH թեստը ուսումնասիրում է 7-րդ քրոմոսոմը և էլաստինի սինթեզի համար պատասխանատու երկու գեների առկայությունը: Ուիլյամսի համախտանիշով անհատների 98-99 %-ի մոտ բացակայում է 7-րդ քրոմոսոմի 7q11.23 հատվածի կեսը, որտեղ գտնվում են էլաստինի սինթեզի համար պատասխանատու գեները, իսկ միայն մեկ գենի առկայությունը նույնպես համախտանիշի նշաններից է[52]: Սրա միջոցով Ուիլյամսի համախտանիշի բացահայտումը առավել արդյունավետ մեթոդ է, քան նախորդ մեթոդները, որոնք հաճախ հիմնվում էին սրտանոթային խնդիրների և դեմքի առանձնահատկությունների առկայության վրա (որոնք, միշտ չէ, որ ներկա էին)[53]:

Որոշ ախտորոշիչ հետազոտություններ ցույց են տալիս, որ Ուիլյամսի համախտանիշը բացահայտելիս դեմքի առանձնահատկությունների վրա հիմնվելը կարող է սխալ ախտորոշման պատճառ դառնալ, և համախտանիշի բացահայտման համար ավելի հուսալի առանձնահատկություններից են սրտի հիվանդությունները, աչքերի շուրջ պարկիկների («փափուկ» աչքեր) և երկար քթաշրթունքային քամիչի առկայությունը: Համախտանիշի քիչ հավաստի նշանները ներառում են դեպի վեր ձգված քթանցքերը, լայն բերանը և երկարատված պարանոցը: Հետազոտողները նշում են, որ նույնիսկ զգալի կլինիկական փորձը բավական չէ միայն դեմքի առանձնահատկությունների վրա հիմնվելով Ուիլյամսի համախտանիշը բացահայտել[25]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսի համախտանիշը բուժում չունի: Մեղմացուցիչ առաջարկությունները ներառում են կալցիումի և վիտամին D-ի հավելյալ քանակի օգտագործման կանխարգելում, ինչպես նաև արյան մեջ կալցիումի բարձր մակարդակի բուժում: Արյան անոթների նեղացումը կարող է զգալի առողջական խնդիրներ առաջացնել. այն տարբեր անհատների մոտ տարբեր կերպ է դրսևորվում: Ֆիզիոթերապիան օգտակար է այն հիվանդների համար, ովքեր ունեն հոդերի կոշտացում և ցածր մկանային լարվածություն: Զարգացման և խոսքի թերապիան նույնպես կարող է օգնել երեխաներին և բարձրացնել իրենց սոցիալական հարաբերությունների հաջողությունը: Այլ բուժումներն իրականացվում են հիվանդների անհատական ախտանիշներից ելնելով[11]:

Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիան առաջարկում է սրտաբանության ամենամյա գնահատում Ուիլյամսի համախտանիշ ունեցող անձանց համար: Տվյալ հետազոտությունները ներառում են` ակնային խնդիրների գնահատում, աճուկային ճողվածքի հետազոտություն, օբյեկտիվ լսողական գնահատում, արյան ճնշման չափում, զարգացման և աճի գնահատում, հոդերի օրթոպեդիկ գնահատում, մկանային լարվածության և ընթացիկ կերակրման, սննդային գնահատումներ` սրտանոթային և նյարդային խնդիրների լուծման համար[54]:

Վարքաբանական թերապիայի իրականացումն արդյունավետ է: Ուշադրությունը հասարակական հմտութունների հանդեպ կարող է դրական ազդեցություն ունենալ: Այն նպաստում է մարդկանց հետ շփման, հասարակության մեջ ներգրավման այնպիսի միջավայրերում, ինչպիսիք են դպրոցը կամ աշխատավայրը, նաև օգնում է զգուշանալ շահագործումներից և շրջապատող վտանգներից: Վախը, որ նրանք ցույց են տալիս ճանաչողական-վարքային մոտեցումների նկատմամբ, ինչպիսիք են թերապիան, պահանջում են բուժում:

Միգուցե Ուիլյամսի համախտանիշ ունեցողների համար ամենաարդյունավետ բուժումը երաժշտությունն է: Ուիլյամսի համախտանիշ ունեցողները խաղադաշտում և ռիթմային առաջադրանքներում երաժշտություն լսելիս ակտիվանում են: Դա ոչ միայն ուժ է տալիս նրանց դաշտում, այլև նրանք հատուկ քնքշություն են ցուցաբերում դրա հանդեպ: Պարզվել է նաև, որ երաժշտությունը կարող է օգնել ներքին և արտաքին անհանգստությանը հաղթահարելու համար այն մարդկանց մոտ, ովքեր գտնվում են դժվարին հոգեբանական իրավիճակում[55]: Այս մարդկանց մոտ նկատվում է նշաձև կորիզի և ուղեղիկի ակտիվութան բարձրացում:

Ուիլյամսի համախտանիշից տուժած մարդկանց աջակցում են մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Ուիլյամսի համախտանիշի Կանադական ասոցիացիան և Ուիլյամսի համախտանիշի գրանցման բաժինը[56]:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսի համախտանիշի ուսումնասիրության պատմական գնահատմամբ՝ այն հանդիպում է յուրաքանչյուր 20,000 մարդուց մեկի մոտ[23]: Այնուամենայնիվ, վերջին համաճարակաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ձեռք է բերել զգալի տարածվածություն՝ հանդիպում է յուրաքանչյուր 7500 մարդուց մեկի մոտ: Որպես ապացույց կարելի է նշել այն փաստը, որ Ուիլյամսի համախտանիշը այժմ ավելի տարածված է, քան նախնական նշված վիճակագրությամբ (գեներով պայմանավորված զարգացող հաշմանդամությունների մոտ 6%-ը), և հետազոտողները պատճառաբանել են նախնական ախտորոշման ձախողման պատճառը[57]: Համաճարակաբանական գնահատումների ավելացման պատճառներից մեկն այն է, որ Ուիլյամսի համախտանիշի գենետիկական նշաններ ունեցող անհատների էական փոքրամասնություն կա, որոնք չունեն դեմքի բնորոշ առանձնահատկություններ կամ ցածր IQ, որոնք համարվում են համախտանիշի ախտորոշում, սակայն, շատ հաճախ, նման հատկանիշներ ունեցող անհատները անմիջապես չեն ճանաչվում որպես Ուիլյամսի համախտանիշով հիվանդներ[12][58]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսի համախտանիշը առաջին անգամ նկարագրվել է Ջոհն Ուիլյամսի և իր գործընկերների կողմից: Նրանք 1961 թվականին նկարագրեցին չորս հիվանդների, ովքեր ունեին հոգեկան հաշմանդամութուն, աորտայի վերփականային նեղացում և դիմային առանձնահատկություններ, վերջինս ներառում էր լայն ճակատը, մեծ կզակը, լայնորեն տարածված աչքերը և լայն բերանը: Այս զեկույցից մեկ տարի անց գերմանացի ֆիզիկոս Բոյրենը ներկայացրեց նույն ախտանիշներով երեք նոր հիվանդներ: Սա հանգերեց նրան, որ համախտանիշը անվանակոչվեց Ուիլյամս-Բոյրենի համախտանիշ. այն դեռ օգտագործվում է որոշ բժշկական հաստատություններում: 1964-1975 թվականներին որոշ փոքր հետազոտությունների արդյունքում ընդլայնվեցին գիտելիքները կապված սիրտանոթային համակարգի վրա համախտանիշի ազդեցության հետ: Այնուհետև 1975 թվականին Կ. Ջոնսը և Դ. Սմիթը լայնածավալ զեկուցում էին Ուիլյամսի համախտանիշով հիվանդների մասին՝ փոքրերից մինչև մեծահասակներ, արդյունքում վարքագծային և ֆիզիկական ախտանիշները նկարագրվեցին ավելի մանրամասն, քան նախկինում էր[12]:

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեղճ փոքրիկ թռչունները չարախոսեցին, հեղինակ՝ իլյուստրատոր Ռիչարդ Դոյլ: Պատկերել է Ուիլյամսի համախտանիշի հետ ասոցացվող դիմային առանձնահատկություններով էլֆ:

«Էլֆ»-ի հետ համեմատությունը կատարվում է Ուիլյամսի համախտանիշ ունեցող մարդկանց դեմքի առանձհատկությունները նկարագրելու համար: Մինչև Ուիլյամսի համախտանիշի գիտական ​​պատճառները հասկանալը, մարդիկ հավատում էին, որ համախտանիշն ունեցող անհատները, ովքեր բացառիկ հմայիչ և բարի անձնավորություններ էին՝ արտասովոր, նույնիսկ կախարդական ուժեր ունեն: Սա սկիզբ է դրել էլֆերի ֆոլկլորի ծագմանը, Անգլիական ֆոլկլորում «բարի մարդիկ» կամ «փոքր ֆոլկ» եզրույթների առաջացմանը[59]:

Համախտանիշների ախտանիշները և առանձնահատկությունները վերանայելով՝ Լասկարին, Սմիթը և Գրեհեմը ընդգծել են, որ Ուիլյամսի համախտանիշով հիվանդների ընտանիքների որոշ անդամներ մերժում են նրանց հետ կապված տերմինաբանության օգտագործումը, ինչպես օրինակ` «էլֆ», ինչպես նաև սոցիալական համախտանիշների նկարագրությունները, օրինակ՝ «կոկտեյլ կուսակցության համախտանիշ»: Բժիշկները, Ուիլյամսի համախտանիշ ունեցող անհատների ընտանիքները և Ուիլյամսի համախտանիշային ասոցիացիաները կոչ են անում կրճատել նմանատիպ նկարագրությունները[12]:

Նշանավոր մարդկանցից համախտանիշն ունի Գաբրիել Մարիոն-Ռիվարդը, ով կանադացի դերասան է և երգիչ: Նա 2014 թվականին արժանացել է Կանադական մրցանակի «Գաբրիել» ֆիլմում իր դերակատարման համար[60]: Նրանցից մեկն է նաև Ջերեմի Վեսթը[61], ով «How's Your News?» հեռուստատեսային նախագծի թիմի անդամ է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,0 3,1 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Reference Genetics Home (December 2014)։ «Williams syndrome»։ Genetics Home Reference (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 20 January 2017-ին։ Վերցված է 22 January 2017  This article incorporates text from this source, which is in the public domain.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Martens Marilee A., Wilson Sarah J., Reutens David C. (2008)։ «Research Review: Williams syndrome: A critical review of the cognitive, behavioral, and neuroanatomical phenotype»։ Journal of Child Psychology and Psychiatry 49 (6): 576–608։ PMID 18489677։ doi:10.1111/j.1469-7610.2008.01887.x 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Morris CA, Pagon RA, Adam MP, Ardinger HH, Wallace SE, Amemiya A, Bean LJH, Bird TD, Ledbetter N, Mefford HC, Smith RJH, Stephens K (2013)։ «Williams Syndrome»։ GeneReviews (University of Washington)։ PMID 20301427 
  7. Lenhoff Howard M., Teele Rita L., Clarkson Patricia M., Berdon Walter E. (2010)։ «John C. P. Williams of Williams-Beuren syndrome»։ Pediatric Radiology 41 (2): 267–9։ PMID 21107555։ doi:10.1007/s00247-010-1909-y 
  8. 8,0 8,1 Dobbs David (2007-07-08)։ «The Gregarious Brain»։ New York Times։ Արխիվացված օրիգինալից 2008-12-11-ին։ Վերցված է 2007-09-25 
  9. Riccio Cynthia A., Sullivan Jeremy R., Cohen Morris J. (2010)։ Neuropsychological Assessment and Intervention for Childhood and Adolescent Disorders (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 400։ ISBN 9780470570333 
  10. Nikitina, EA; Medvedeva, AV; Zakharov, GA; Savvateeva-Popova, EV (January 2014). "Williams syndrome as a model for elucidation of the pathway genes - the brain - cognitive functions: genetics and epigenetics". Acta naturae. 6 (1): 9–22. PMC 3999462. PMID 24772323.
  11. 11,0 11,1 Jasmin L. (2009-10-14)։ «Williams syndrome»։ MedlinePlus։ Արխիվացված օրիգինալից 2011-12-01-ին։ Վերցված է 2011-12-07 
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Lashkari, A.; Smith, A. K.; Graham, J. M. (1999). "Williams-Beuren Syndrome: An Update and Review for the Primary Physician". Clinical Pediatrics. 38 (4): 189–208. doi:10.1177/000992289903800401. PMID 10326175.
  13. «Williams Syndrome»։ CHD-UK։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-12-11-ին։ Վերցված է 2011-12-07 
  14. Cassidy SB, Allanson JE (5 April 2010)։ Management of Genetic Syndromes։ John Wiley and Sons։ էջեր 909–23։ ISBN 978-0-470-19141-5։ Վերցված է 7 December 2011 
  15. Morris, Colleen; Lenhoff, Howard; Wang, Paul (2006). Williams-Beuren Syndrome: Research, Evaluation, and Treatment. Johns Hopkins University Press. pp. 70–71. ISBN 0-8018-8212-5.
  16. Gothelf D., Farber N., Raveh E., Apter A., Attias J. (2006)։ «Hyperacusis in Williams syndrome: Characteristics and associated neuroaudiologic abnormalities»։ Neurology 66 (3): 390–5։ PMID 16476938։ doi:10.1212/01.wnl.0000196643.35395.5f 
  17. Johnson Liane B., Comeau Michel, Clarke Kevin D. (2001)։ «Hyperacusis in Williams Syndrome»։ The Journal of Otolaryngology 30 (2): 90–2։ PMID 11770962։ doi:10.2310/7070.2001.20811 
  18. Sacks O., Schlaug G., Jancke L., Huang Y., Steinmetz H. (1995)։ «Musical ability»։ Science 268 (5211): 621–2։ Bibcode:1995Sci...268..621S։ PMID 7732360։ doi:10.1126/science.7732360 
  19. Van Strien J. W., Lagers-Van Haselen G. C., Van Hagen J. M., De Coo I. F. M., Frens M. A., Van Der Geest J. N. (2007)։ «Increased Prevalences of Left-handedness and Left-eye Sighting Dominance in Individuals with Williams-Beuren Syndrome»։ Journal of Clinical and Experimental Neuropsychology 27 (8): 967–76։ PMID 16207621։ doi:10.1080/13803390490919119 
  20. Kapp M. E., von Noorden G. K., Jenkins R (1995)։ «Strabismus in Williams syndrome»։ American Journal of Ophthalmology 119 (3): 355–60։ PMID 7503839։ doi:10.1016/s0002-9394(14)71180-8 
  21. Olsen R. K., Kippenhan J. S., Japee S., Kohn P., Mervis C. B., Saad Z. S., Morris C. A., Meyer-Lindenberg A., Berman K. F. (2009)։ «Retinotopically defined primary visual cortex in Williams syndrome»։ Brain 132 (3): 635–44։ PMC 2724925։ PMID 19255058։ doi:10.1093/brain/awn362 
  22. Van Der Geest J. N., Lagers-Van Haselen G. C., Van Hagen J. M., Brenner E., Govaerts L. C. P., De Coo I. F. M., Frens M. A. (2005)։ «Visual depth processing in Williams–Beuren syndrome»։ Experimental Brain Research 166 (2): 200–9։ PMID 15965761։ doi:10.1007/s00221-005-2355-1 
  23. 23,0 23,1 23,2 23,3 Meyer-Lindenberg Andreas, Mervis Carolyn B., Faith Berman Karen (2006)։ «Neural mechanisms in Williams syndrome: A unique window to genetic influences on cognition and behaviour»։ Nature Reviews Neuroscience 7 (5): 380–93։ PMID 16760918։ doi:10.1038/nrn1906 
  24. Cozolino LJ (17 October 2006)։ The neuroscience of human relationships: attachment and the developing social brain։ Norton։ էջեր 289–91։ ISBN 978-0-393-70454-9։ Վերցված է 7 December 2011 
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 Carrasco Ximena, Castillo Silvia, Aravena Teresa, Rothhammer Paula, Aboitiz Francisco (2005)։ «Williams syndrome: Pediatric, neurologic, and cognitive development»։ Pediatric Neurology 32 (3): 166–72։ PMID 15730896։ doi:10.1016/j.pediatrneurol.2004.09.013 
  26. Järvinen-Pasley Anna, Bellugi Ursula, Reilly Judy, Mills Debra L., Galaburda Albert, Reiss Allan L., Korenberg Julie R. (2008)։ «Defining the social phenotype in Williams syndrome: A model for linking gene, the brain, and behavior»։ Development and Psychopathology 20 (1): 1–35։ PMC 2892602։ PMID 18211726։ doi:10.1017/S0954579408000011 
  27. Haas B. W., Mills D, Yam A, Hoeft F, Bellugi U, Reiss A (2009)։ «Genetic influences on sociability: Heightened amygdala reactivity and event-related responses to positive social stimuli in Williams syndrome»։ Journal of Neuroscience 29 (4): 1132–9։ PMC 2754840։ PMID 19176822։ doi:10.1523/JNEUROSCI.5324-08.2009 
  28. Wengenroth Martina, Blatow Maria, Bendszus Martin, Schneider Peter (2010)։ «Leftward Lateralization of Auditory Cortex Underlies Holistic Sound Perception in Williams Syndrome»։ PLoS ONE 5 (8): e12326։ Bibcode:2010PLoSO...512326W։ PMC 2925895։ PMID 20808792։ doi:10.1371/journal.pone.0012326 
  29. Bruno E, Rossi N, Thüer O, Córdoba R, Alday L. E. (2003)։ «Cardiovascular findings, and clinical course, in patients with Williams syndrome»։ Cardiology in the young 13 (6): 532–6։ PMID 14982294 
  30. Tsai Sen-Wei, Wu Shyi-Kuen, Liou Ying-Ming, Shu San-Ging (2008)։ «Early development in Williams syndrome»։ Pediatrics International 50 (2): 221–4։ PMID 18353064։ doi:10.1111/j.1442-200X.2008.02563.x 
  31. Morris Colleen A., Demsey Susan A., Leonard Claire O., Dilts Constance, Blackburn Brent L. (1988)։ «Natural history of Williams syndrome: Physical characteristics»։ The Journal of Pediatrics 113 (2): 318–26։ PMID 2456379։ doi:10.1016/s0022-3476(88)80272-5 
  32. Blomberg S, Rosander M, Andersson G (2006)։ «Fears, hyperacusis and musicality in Williams syndrome»։ Research in Developmental Disabilities 27 (6): 668–80։ PMID 16269236։ doi:10.1016/j.ridd.2005.09.002 
  33. Dykens Elisabeth M. (2003)։ «Anxiety, Fears, and Phobias in Persons with Williams Syndrome»։ Developmental Neuropsychology 23 (1–2): 291–316։ PMID 12730029։ doi:10.1080/87565641.2003.9651896 
  34. Bellugi, U., Lichtenberger, L., Jones, W., Lai, Z., & George, M. S. (2000). I. The neurocognitive profile of Williams Syndrome: a complex pattern of strengths and weaknesses. Journal of cognitive neuroscience, 12(Supplement 1), 7-29. Chicago
  35. Mervis Carolyn B., Becerra Angela M. (2007)։ «Language and communicative development in Williams syndrome»։ Mental Retardation and Developmental Disabilities Research Reviews 13 (1): 3–15։ PMID 17326109։ doi:10.1002/mrdd.20140 
  36. Morris, Colleen, Lenhoff, Howard, Wang, Paul (2006)։ Williams-Beuren Syndrome: Research, Evaluation, and Treatment։ Johns Hopkins University Press։ էջեր 70–71։ ISBN 0-8018-8212-5 
  37. 37,0 37,1 37,2 Kaplan P., Wang P. P., Francke U. (2001)։ «Williams (Williams Beuren) Syndrome: A Distinct Neurobehavioral Disorder»։ Journal of Child Neurology 16 (3): 177–90։ PMID 11305686։ doi:10.1177/088307380101600305 
  38. Pinker S (4 September 2007)։ The Language Instinct: How the Mind Creates Language։ HarperCollins։ էջ 53։ ISBN 978-0-06-133646-1։ Արխիվացված օրիգինալից 1 January 2014-ին։ Վերցված է 7 December 2011 
  39. 39,0 39,1 39,2 Dykens Elisabeth M., Rosner Beth A. (1999)։ «Refining Behavioral Phenotypes: Personality—Motivation in Williams and Prader-Willi Syndromes»։ American Journal on Mental Retardation 104 (2): 158–69։ PMID 10207579։ doi:10.1352/0895-8017(1999)104<0158:RBPPIW>2.0.CO;2 
  40. Tager-Flusberg H, Sullivan K (2000)։ «A componential view of theory of mind: Evidence from Williams syndrome»։ Cognition 76 (1): 59–90։ PMID 10822043։ doi:10.1016/s0010-0277(00)00069-x 
  41. 41,0 41,1 Udwin Orlee, Yule William, Martin Neil (1987)։ «Cognitive Abilities and Behavioural Characteristics of Children with Idiopathic Infantile Hypercalcaemia»։ Journal of Child Psychology and Psychiatry 28 (2): 297–309։ PMID 3584299։ doi:10.1111/j.1469-7610.1987.tb00212.x 
  42. Udwin O (1990)։ «A survey of adults with Williams syndrome and idiopathic infantile hypercalcaemia»։ Developmental Medicine & Child Neurology 32 (2): 129–41։ PMID 2338177։ doi:10.1111/j.1469-8749.1990.tb16912.x 
  43. Gosch A, Pankau R (1997)։ «Personality characteristics and behaviour problems in individuals of different ages with Williams syndrome»։ Developmental Medicine & Child Neurology 39 (8): 527–33։ PMID 9295848։ doi:10.1111/j.1469-8749.1997.tb07481.x 
  44. Howlin P, Davies M, Udwin O (1998)։ «Cognitive functioning in adults with Williams syndrome»։ Journal of Child Psychology and Psychiatry, and Allied Disciplines 39 (2): 183–9։ PMID 9669231։ doi:10.1111/1469-7610.00312 
  45. Einfeld Stewart L., Tonge Bruce J., Florio Tony (1997)։ «Behavioral and Emotional Disturbance in Individuals with Williams Syndrome»։ American Journal on Mental Retardation 102 (1): 45–53։ PMID 9241407։ doi:10.1352/0895-8017(1997)102<0045:BAEDII>2.0.CO;2 
  46. Santos Andreia, Meyer-Lindenberg Andreas, Deruelle Christine (2010)։ «Absence of racial, but not gender, stereotyping in Williams syndrome children»։ Current Biology 20 (7): R307–8։ PMID 20392417։ doi:10.1016/j.cub.2010.02.009 
  47. Merla Giuseppe, Howald Cédric, Henrichsen Charlotte N., Lyle Robert, Wyss Carine, Zabot Marie-Thérèse, Antonarakis Stylianos E., Reymond Alexandre (2006)։ «Submicroscopic Deletion in Patients with Williams-Beuren Syndrome Influences Expression Levels of the Nonhemizygous Flanking Genes»։ The American Journal of Human Genetics 79 (2): 332–41։ PMC 1559497։ PMID 16826523։ doi:10.1086/506371 
  48. Schubert Cornelia, Laccone Franco (2006)։ «Williams-Beuren syndrome: Determination of deletion size using quantitative real-time PCR»։ International Journal of Molecular Medicine 18 (5): 799–806։ PMID 17016608։ doi:10.3892/ijmm.18.5.799 
  49. Francke U. (1999)։ «Williams-Beuren syndrome:genes and mechanisms»։ Human Molecular Genetics 8 (10): 1947–54։ PMID 10469848։ doi:10.1093/hmg/8.10.1947 
  50. Tassabehji M, Metcalfe K, Karmiloff-Smith A, Carette MJ, Grant J, Dennis N, Reardon W, Splitt M, Read AP, Donnai D (January 1999)։ «Williams syndrome: use of chromosomal microdeletions as a tool to dissect cognitive and physical phenotypes.»։ American Journal of Human Genetics 64 (1): 118–25։ PMC 1377709։ PMID 9915950։ doi:10.1086/302214 
  51. (չաշխատող հղում)"Williams syndrome – Genetics Home Reference" Archived 2010-01-22 at the Wayback Machine.. The U.S. National Library of Medicine. 2010.
  52. 52,0 52,1 «Diagnosing Williams Syndrome»։ Guide to Williams Syndrome։ Williams Syndrome Association։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-12-16-ին 
  53. Lowery M. C., Morris C. A., Ewart A, Brothman L. J., Zhu X. L., Leonard C. O., Carey J. C., Keating M, Brothman A. R. (1995)։ «Strong correlation of elastin deletions, detected by FISH, with Williams syndrome: Evaluation of 235 patients»։ American Journal of Human Genetics 57 (1): 49–53։ PMC 1801249։ PMID 7611295 
  54. Committee On Genetics (2001)։ «American Academy of Pediatrics: Health care supervision for children with Williams syndrome»։ Pediatrics 107 (5): 1192–204։ PMID 11331709 
  55. Dykens Elisabeth M., Rosner Beth A., Ly Tran, Sagun Jaclyn (2005)։ «Music and Anxiety in Williams Syndrome: A Harmonious or Discordant Relationship?»։ American Journal on Mental Retardation 110 (5): 346–58։ PMID 16080773։ doi:10.1352/0895-8017(2005)110[346:MAAIWS]2.0.CO;2 
  56. Morris Colleen A. (1993-01-01)։ Pagon Roberta A., Adam Margaret P., Ardinger Holly H., Wallace Stephanie E., Amemiya Anne, Bean Lora JH, Bird Thomas D., Fong Chin-To, Mefford Heather C., eds.։ Williams Syndrome։ Seattle (WA): University of Washington, Seattle։ PMID 20301427։ Արխիվացված օրիգինալից 2017-01-18-ին 
  57. Stromme P., Bjomstad P. G., Ramstad K. (2002)։ «Prevalence Estimation of Williams Syndrome»։ Journal of Child Neurology 17 (4): 269–71։ PMID 12088082։ doi:10.1177/088307380201700406 
  58. Morris Colleen A. (2010)։ «Introduction: Williams syndrome»։ American Journal of Medical Genetics Part C 154C (2): 203–8։ PMC 2946897։ PMID 20425781։ doi:10.1002/ajmg.c.30266 
  59. Westfahl Gary, Slusser George Edgar (1999)։ Nursery Realms: Children in the Worlds of Science Fiction, Fantasy, and Horror (անգլերեն)։ University of Georgia Press։ էջ 153։ ISBN 9780820321448 
  60. "Gabrielle director achieves perfect pitch" Archived 9 September 2017 at the Wayback Machine. The Georgia Straight, 24 January 2014.
  61. «About Jeremy»։ I Am Jeremy Vest։ Արխիվացված օրիգինալից 10 May 2016-ին։ Վերցված է 15 May 2016 

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]