Լաքշմի Միտալ
Լաքշմի Միտալ Lakshmi Niwas Mittal | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1950[1][2][3] (74 տարեկան) |
Ծննդավայր | Rajgarh, Churu district, Bikaner division, Ռաջասթան, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | St. Xavier's College?, Կալկաթայի համալսարան և Indian Institute of Social Welfare and Business Management? |
Մասնագիտություն | գործարար և ձեռնարկատեր |
Աշխատավայր | ArcelorMittal |
Ամուսին | Usha Mittal? |
Ծնողներ | հայր՝ Mohan Lal Mittal?[4], մայր՝ Geeta Mittal?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն, co-ownership? և խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ABLF alumni network?[6] |
Երեխաներ | Aditya Mittal? և Vanisha Mittal? |
Lakshmi Mittal Վիքիպահեստում |
Լաքշմի Նիվաս Միտալ (անգլ.՝ Lakshmi Niwas Mittal, հունիսի 15, 1950[1][2][3], Rajgarh, Churu district, Bikaner division, Ռաջասթան, Հնդկաստան), հնդիկ գործարար, աշխարհի խոշորագույն մետալուրգիական «Mittal Steel Company N.V.» խմբի հիմնադիր և սեփականատեր, աշխարի ամենամեծ մետալուրգիական «Arcelor Mittal» ընկերության համասեփականատեր։ «Ֆորբս» ամսագրի 2008 թվականի վարկանիշով Լաքշմի Միտալը 4-րդն էր իր հարստությամբ (45 միլիարդ ԱՄՆ դոլար)։ «Ֆորբս» ամսագրի 2009 թվականի վարկանիշով նրա ունեցվածքը քչացել էր, դառնալով 19,3 միլիարդ դոլար[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաքշմի Միտալը բիզնեսը սկսել է Ինդոնեզիայում։ Իր «Ispat International» ընկերության ավելի քան 30 տարվա զարգացման ընթացքում այն հայտնվել է աշխարհի գրեթե բոլոր շրջաններում։ Բացառություն է կազմում Հնդկաստանը, որտեղ Միտալի հայրն իր բիզնեսն էր սկսել, սակայն կառավարության հետ ունեցած խնդիրների պատճառով վաճառել էր այն։ Միշտ և ամենուր, նրա պողպատե կայսրությունը աճում էր այլ ձեռնարկությունների ագրեսիվ գրավման միջոցով՝ Մեքսիկայում, Կանադայում, Գերմանիայում, Ղազախստանում և այլ երկրներում։
1997 թվականին նա գրանցեց «LNM» ընկերությունը (անգլ.՝ Lakshmi Narendra Mittal)՝ այնտեղ փոխանցելով «Ispat»-ի բաժնետոմսերի փաթեթներ։ 2003 թվականին «Ispat»-ը և «LNM»-ը միավորվեցին «Mittal Steel Group»-ում, իսկ կառավարող ընկերությունը՝ «Mittal Steel S.A.»-ն, պարզվեց, որ գրանցված է Նիդեռլանդներում և գլխավոր գրասենյակը Ինդոնեզիայից տեղափոխվեց Լոնդոն։
Լաքշմի Միտալը Լոնդոնում ունի շքեղ առանձնատուն, 12 ննջասենյակներով։ Ամուսնացած է և ունի 2 երեխա․ Ադիտյա (անգլ.՝ Aditya) անունով որդի և Վանիշա (անգլ.՝ Vanisha) անունով աղջիկ[7]։
Բիզնեսը ԱՊՀ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսելոր-Միտալ Տեմիրտաու
[խմբագրել | խմբագրել կոդը]«Իսպաթ Կարմետ» ԲԲԸ-ն ձևավորվել է 1990-ականների կեսերին «Ispat International»-ի կողմից Կարագանդայի մետալուրգիական գործարանի մասնավորեցման փակ մրցույթով գնման արդյունքում։ Բացի այդ, ընկերությունը ձեռք է բերել էլեկտրակայաններ, հանքեր, հանքահորեր և այլ ձեռնարկություններ Ղազախստանում։ 2004 թվականի դեկտեմբերին «Իսպաթ Կարմետ» ԲԲԸ-ն վերագրանցվել է, որպես «Միտալ Ստիլ Տեմիրտաու» ԲԲԸ, իսկ 2007 թվականի սեպտեմբերի 6-ին որպես «Արսելոր-Միտալ Տեմիրտաու» ԲԲԸ[8]։
Արսելոր-Միտալ Կրիվոյ Ռոգ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արսելոր-Միտալ»-ը (ArcelorMittal) սեփականաշնորհել է «Կրիվորոժստալ» (ռուս.՝ «Криворожсталь») մետալուրգիական գործարանը (Կրիվոյ Ռոգ) 4,8 մլրդ դոլարով։ Կրիվորոժստալի վերսեփականաշնորհումը վիճարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչումը կամ պարգևը ստանալու տարի | Կոչման կամ պարգևի անվանում | Պարգևատրող կազմակերպություն |
---|---|---|
2010 | 1-ին աստիճանի Դոստիկ շքանշան[9] | Ղազախստանի կառավարություն |
2008 | Padma Vibhushan | Հնդկաստանի կառավարություն |
2008 | Forbes Lifetime Achievement Award | Ֆորբս ամսագիր |
2007 | Fellowship | Լոնդոնի թագավորական քոլեջ |
2007 | Bessemer Gold Medal | IOM3 |
2004 | European Businessman of the Year | Ֆորբս ամսագիր |
2004 | Entrepreneur of the Year | The Wall Street Journal |
2004 | 8th honorary Willy Korf Steel Vision Award | American Metal Market and World Steel Dynamics |
1996 | Steel Maker of the Year | Նոր պողպատ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Geni(բազմ․) — 2006.
- ↑ http://articles.economictimes.indiatimes.com/2008-01-26/news/27713021_1_padma-vibhushan-padma-awards-second-highest-civilian-awardv
- ↑ https://www.ablf.com/network
- ↑ 7,0 7,1 #2 Lakshmi Mittal Forbes 18 ноября 2009 (անգլ.)
- ↑ «Проспект выпуска акций» (PDF). afn.kz. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ «За выдающиеся заслуги в экономическом и социально-гуманитарном развитии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պողպատյա Մահառաջա (ուկր.)
- Պողպատե Միտալ (անգլ.)
- Լաքշմի Միտալ