Լանա Թըրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանա Թըրներ
անգլ.՝ Lana Turner
Ծնվել էփետրվարի 8, 1921(1921-02-08)[1][2][3]
ԾննդավայրWallace, Այդահո, ԱՄՆ
Մահացել էհունիսի 29, 1995(1995-06-29)[4][1][2][…] (74 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
ԿրթությունՀոլիվուդի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի և մոդել
Ծնողներհայր՝ John Virgil Turner?[6], մայր՝ Mildred Frances Cowan?[6]
Ամուսին(ներ)Արտի Շոու, Joseph Stephen Crane?, Joseph Stephen Crane?, Henry J. Topping Jr.?[7], Լեքս Բարքեր, անհայտ, անհայտ և Ronald Pellar?
Երեխա(ներ)Cheryl Crane?
Պարգևներ և մրցանակներ

Լանա Թըրներ (անգլ.՝ Lana Turner, настоящее имя Ջուլիյա Ջին Միլֆրեդ Ֆրենսես Թըրներ, անգլ.՝ Julia Jean Milfred Frances Turner,փետրվարի 8, 1921(1921-02-08)[1][2][3], Wallace, Այդահո, ԱՄՆ - հունիսի 29, 1995(1995-06-29)[4][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկյան դերասանուհի, դասական Հոլիվուդի ամենագլամուրային և զգացմունքային աստղերից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հանքափորի ընտանիքում, Թենեսի նահանգում։ Հայրը սպանվել է, երբ Լանան դեռ երեխա էր։ Կինոյում սկսել է նկարահանվել 16 տարեկանից։

Հոլիվուդի ամենասեկսուալ աստղի կոչման համար մրցակցել է Ռիտա Հեյուորթի և Ջեյն Ռասելի հետ։ Քլարկ Գեյբլի հետ նկարահանվել է չորս ֆիլմում։ Նրա ամենահաջողված ֆիլմերից մեկը` նուար ոճում նկարահանված «Փոստատարը միշտ երկու անգամ է զանգում» (1946) ֆիլմն էր։ Համարվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զինվորականները նախընտրում էին նրա նկարներն ու պլկատները կախել զորանոցի պատերին։ Պատերազմից հետո հիմնականում նկարահանվում է մյուզիքլներում։

1950-ական թվականներին Թըրների կարիերան անհասանելի էր։ Գեղարվեստական տեսանկյունից ամենահաջողված ֆիլմերից մեկը Վինսենթ Մինելլիի «Չար և գեղեցիկ» (1952), ֆիլմն էր, այնուհետև «Պեյտոն Պլեյս»-ը (1957), այն նույնիսկ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Վերջին հաձոողված ֆիլմը Դուգլաս Սիրկի «Կյանքի նմանակում»-ն (1959) էր, որտեղ ընդգրկված էին ինքնակենսագրական մոտիվներ. իր հերոսուհու նման Թըրները միայնակ դաստիարակում է դստերը, որը ծնվել է 1944 թվասկանին։

Լանա Թըրները ութ անգամ ամուսնացել է, այդ թվում ճանաչված ջազմեն` Արտի Շոուի(1940), միլիոնատեր Հենրի Տոպինգոմի (1948-52), դերասան Լեկս Բարկերի (1953-1957) հետ։

Բաժանվելով նրանից, Լանա Թըրները կապվել է հայտնի մաֆյոզի, Միկի Կոենի օգնական Ջոնի Ստոմպանատոյի հետ։ 1958 թվականի ապրիլին դերասանուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընտանեկան վեճի ժամանակ, Թըրների տասնչորսամյա դուստրը փորձելով պաշտպանել մորը, դանակահարել է Ջոնի Ստոմպանատոյին։

1969—1972-ական թվականներին ամուսնացած էր հիպնոսիչ Ռոնալդ Դանթեի հետ։

Լանա Թըրները մահացել է քաղցկեղից, 1995 թվականին, Լոս Անջելեսի իր տանը։ Կինոարվեստում ունեցած նրա ներդրումը նշանավոորվել է Հոլիվուդյան փառքի ծառուղում բացված աստղով։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1937 ф Նրանք չեն մոռանա They Won't Forget Մերի Կլեյ
1938 ф Մարկո Պոլոյի արկածները The Adventures of Marco Polo Նազամայի սպասուհին
1938 ф Սերը գտնում է Էնդի Հարդիին Love Finds Andy Hardy Սինտիա Պոտտեր
1938 ф Չորսը — խումբ է Four's a Crowd անցորդ
1939 ф Այս գլամուրային աղջիկները These Glamour Girls Ջեյն Թոմաս
1939 ф Պարող ուսանողուհին Dancing Co-Ed Պետտի Մարլոու
1940 ф Երկու աղջիկներ Բրոդվեյում Two Girls on Broadway Պատ Մախոնտի
1941 ф Զիգֆելդի աղջիկները Ziegfeld Girl Շեյլա Ռեգան
1941 ф Բժիշկ Ջեկիլ, և պարոն Հայդ Dr. Jekyll and Mr. Hyde Բեաթրիս Էմերի
1941 ф Салун Honky Tonk Էլիզաբեթ Կոտոն
1941 ф Ջոնի Իգեր Johnny Eager Լիսբերտ Բարդ
1942 ф Ինչ որ տեղ ես կգտնեմ քեզ Somewhere I'll Find You Պոլա Լեյն
1946 ф Փոստատարը երկու անգամ է զանգում The Postman Always Rings Twice Կորա Սմիթ
1948 ф Երեք հրացանակիրներ The Three Musketeers Օրիորդ Վինտեր
1952 ф Կենսուրախ այրին The Merry Widow Քրիստալ Ռադեկ
1952 ф Չար և գեղեցիկ The Bad and the Beautiful Ջորջիյա Լորինսոն
1956 ф Դիանա Diane Դիանա դե Պուտե
1957 ф Պեյտն Պլեյս Peyton Place Կոնստանցիյա Մաքենզի
1959 ф Կյանքի նմանակում Imitation of Life Լորա Մերեդիտ
1961 ф Բռնկված սիրով By Love Possessed Մերջերի Պենրոուզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119306557 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
  7. WikiTree — 2005. — ed. size: 23699588

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանա Թըրներ» հոդվածին։