Jump to content

Իրինա Սկոբցևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Սկոբցևա
ռուս.՝ Ирина Константиновна Скобцева
Ծնվել էօգոստոսի 22, 1927(1927-08-22)[1]
ԾննդավայրՏուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 20, 2020(2020-10-20)[2] (93 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՄոսկվայի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետի պատմության և արվեստի տեսության բաժին և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1955)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրԿինոդերասանի պետական թատրոն և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Ամուսին(ներ)Սերգեյ Բոնդարչուկ և Ալեքսեյ Աջուբեյ
Երեխա(ներ)Ելենա Բոնդարչուկ և Ֆեոդոր Բոնդարչուկ
Պարգևներ և մրցանակներ
Պատվո շքանշան[4] Բարեկամության շքանշան[3]
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Իրինա Կոնստանտինովնա Սկոբցևա (ռուս.՝ Ири́на Константи́новна Ско́бцева, օգոստոսի 22, 1927(1927-08-22)[1], Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 20, 2020(2020-10-20)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի (1974

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Սկոբցևան ծնվել է 1927 թվականի օգոստոսի 22-ին Տուլայում, Օդերևութաբանական ծառայության գլխավոր վարչության գիտաշխատող Կոնստանտին Ալեքսեևիչ (1903-1975) և արխիվի աշխատող Յուլյա Նիկոլաևնա (1904-1999) Սկոբցևների ընտանիքում[5]։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Իրինա Սկոբցևան ընդունվել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմական ֆակուլտետի արվեստագիտության բաժին։ Մոսկվայի պետական համալսարանում սովորելու տարիներին խաղացել է ուսանողական թատրոնում։ Համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա (Ալեքսանդր Կարևի կուրս)։

Կինոյում իր նորամուտը նշել է 1955 թվականին՝ Սերգեյ Յուտկևիչի «Օթելլո» ֆիլմում կատարելով Դեզդեմոնայի դերը[6]։ 1956 թվականին ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին և արժանացել մրցանակի լավագույն ռեժիսուրայի համար[7]։ Կաննում Իրինա Սկոբցևան արժանացել է «Կաննի կինոփառատոնի միսս հմայք» կոչման[5]։

1957 թվականին Իրինա Սկոբցևան դարձել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասանուհի։

Իր ապագա ամուսնու՝ Սերգեյ Բոնդարչուկի հետ Իրինա Սկոբցևան ծանոթացել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում սովորելու տարիներին։ 1959 թվականին նրանք ամուսնացել են։

1970 թվականից Բոնդարչուկի հետ վարել է դերասանական արվեստանոց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, ստացել է դոցենտի կոչում[5]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1955Օթելլո (ռուս.՝ Отелло) – Դեզդեմոնա
  • 1955 – Իվան Ֆրանկո (ռուս.՝ Иван Франко) – Լյուդովիկա Շանկևիչ
  • 1957 – Սովորական մարդը (ռուս.՝ Обыкновенный человек) – Կիրա
  • 1957 – Անկրկնելի գարուն (ռուս.՝ Неповторимая весна) – Կլավդիա Նիկոլաևնա Նովոժիլովա
  • 1957 – Մենամարտ (ռուս.՝ Поединок) – Շուրոչկա (Ալեքսանդրա Պետրովնա Նիկոլաևա)
  • 1958 – Գնում էին զինվորները (ռուս.՝ Шли солдаты) – տիկին ռեստորանում
  • 1959 – Աննուշկա (ռուս.՝ Аннушка) – Աննուշկա (Աննա Դենիսովա)
  • 1959 – Սպիտակ գիշերներ (ռուս.՝ Белые ночи) – դքսուհի
  • 1959 – Заре навстречу – Սոֆյա Ալեքսանդրովնա Սավիչ
  • 1960 – Սերյոժա (ռուս.՝ Серёжа) – Մարյանա, Սերյոժայի մայրը
  • 1961 – Խելագարների դատը (ռուս.՝ Суд сумасшедших) – Սուզի Հագեր
  • 1963 – Сотрудник ЧК – Տվերսկայա
  • 1963 – Ես քայլում եմ Մոսկվայում (ռուս.՝ Я шагаю по Москве) – «Նադյա», հովանոցով տիկին
  • 1965Երեսուներեք (ռուս.՝ Тридцать три) – Վերա Ֆեոդորովնա, հոգեբույժ
  • 1968 – Պատերազմ և խաղաղություն (ռուս.՝ Война и мир) – Էլեն Կուրագինա
  • 1968Հաջողության զիգզագ (ռուս.՝ Зигзаг удачи) – Լիդիա Սերգեևնա (Լիդոչկա)
  • 1970 – Վաթեռլոու (ռուս.՝ Ватерлоо) – Մարիա (տիտրերում նշված չէ)
  • 1971 – Մարդը միջանցիկ բակից (ռուս.՝ Человек в проходном дворе) – Կլավդիա Նիկոլաևնա Յուշկովա, այրի
  • 1972 – Հիսուն-հիսուն (ռուս.՝ Пятьдесят на пятьдесят) – Բարբարա
  • 1972 – Գաղտնարան կարմիր քարերի մոտ (ռուս.՝ Тайник у красных камней) – Աննա Բլոու
  • 1973 – Բժիշկ Իվենսի լռությունը (ռուս.՝ Молчание доктора Ивенса) – միսիս Էվելին Իվենս
  • 1973 – Բոլորովին կորած (ռուս.՝ Совсем пропащий) – Դուգլասի այրին
  • 1973 – Քաղաքացիական հագուստով մարդը (ռուս.՝ Человек в штатском) – բարոնուհի Իզոլդա ֆոն Օստեն-Ֆելզեն
  • 1974 – Նպատակի ընտրություն (ռուս.՝ Выбор цели) – Մարինա Դմիտրիևնա Կուրչատովա
  • 1974 – Երկրային սեր (ռուս.՝ Любовь земная) – Լիզա Անիսիմովա
  • 1974 – Այսպիսի բարձր լեռներ (ռուս.՝ Такие высокие горы) – Լիզա Պիմենովնա
  • 1975 – Համերգ երկու ջութակի համար (ռուս.՝ Концерт для двух скрипок) – Կիրա Վիկտորովնա
  • 1975Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի (ռուս.՝ Они сражались за Родину) – ռազմական բժիշկ
  • 1977 – Տափաստան (ռուս.՝ Степь) – կոմսուհի Դրանիցկայա
  • 1978 – Թավշե սեզոն (ռուս.՝ Бархатный сезон) – միսիս Բրեդվերի
  • 1978 – Երիտասարդությունը մեզ հետ է (ռուս.՝ Молодость с нами) – Սերաֆիմա Շուվալովա, գիտնական, պրոֆեսոր, գիտությունների դոկտոր
  • 1978 – Հայր Սերգիոս (ռուս.՝ Отец Сергий) – բարոնուհի
  • 1980 – Իմ հայրն իդեալիստ է (ռուս.՝ Мой папа – идеалист) – Բորիսի մայրը
  • 1980 – Բոռ (ռուս.՝ Овод) – միսիս Բերտոն, Արթուրի մայրը
  • 1981 – Իմ սիրելի մոսկվացիներ (ռուս.՝ Дорогие мои москвичи) – «Москвичка» հեռուստաակումբի վարող
  • 1981 – Կարմիր զանգեր։ Ֆիլմ 2։ Ես տեսել եմ նոր աշխարհի ծնունդը (ռուս.՝ Красные колокола. Фильм 2. Я видел рождение нового мира) – կոմսուհի Պանինա
  • 1982 – Գեղեցիկ ապրես չես արգելի (ռուս.՝ Красиво жить не запретишь) – Աննա Պավլովնա
  • 1983 – Մերի Պոպինս, ցտեսություն (ռուս.՝ Мэри Поппинс, до свидания!) – միսիս Լարկ
  • 1983 – Դու իմ հիացմունքն ես, իմ տառապանքը (ռուս.՝ Ты мой восторг, моё мученье) – Իրինա Տառնպոլսկայա
  • 1984 – Ժամանակն ու Կոնվեյների ընտանիքը (ռուս.՝ Время и семья Конвей) – Մեյջը քսան տարի անց
  • 1986 – Բորիս Գոդունով (ռուս.՝ Борис Годунов) – պանդոկի տիրուհի
  • 1986 – Դեմ առ դեմ (ռուս.՝ Лицом к лицу) – Սոֆի Քլեր
  • 1987 – Ստելով մեկ անգամ (ռուս.՝ Единожды солгав) – Анна Ивановна, мать Александра
  • 1987Առեղծվածային ժառանգորդը (ռուս.՝ Загадочный наследник) – Պոլինա Անդրեևնա Բատիստովա
  • 1988 – Աշուն, Չերտանովո... (ռուս.՝ Осень, Чертаново…) – Իրինայի մայրը
  • 1990 – Հմայված օտարականը (ռուս.՝ Очарованный странник) – կոմսուհի
  • 1991 – Կանաչ սենյակի ուրվականները (ռուս.՝ Призраки зелёной комнаты) – Պաուլինա Ֆրեզերս
  • 1992 – Դևեր (ռուս.՝ Бесы) – Վարվառա Պետրովնա, Ստավրոգինի մայրը
  • 1992 – Խաղաղ Դոն (ռուս.՝ Тихий Дон) – Վասիլիսա Իլինիչնա
  • 1998 – Փոքրիկ մարտիկը (ռուս.՝ Маленький боец) – Իրինա Սիգիզմունդովնա, Վասիլիի տատը
  • 2000 – Աստվածների նախանձը (ռուս.՝ Зависть богов) – Юлия Аполинарьевна, мать Сони
  • 2000 – Зорка Венера – Վասիլիի տատը
  • 2001 – Ժառանգորդուհիները (ռուս.՝ Наследницы) – Գալինա, Իվանիցկու նախկին կինը
  • 2002 – Կնոջ տրամաբանություն (ռուս.՝ Женская логика) – Սվետա Բոբրովա
  • 2003 – Ուրիշ կին, ուրիշ տղամարդ (ռուս.՝ Другая женщина, другой мужчина) – Աննա Յուրևնա
  • 2003 – Մի հարմարվեք հրաշքներին (ռուս.՝ Не привыкайте к чудесам) – Օլգայի մայրը
  • 2003 – Ապաշխարության սեր (ռուս.՝ Покаянная любовь) – 'Մարյա Պետրովնա Իրտենևա
  • 2003 – Սաթե թևեր (ռուս.՝ Янтарные крылья) – Ելենա Սերգեևնա, Ալյոնայի մայրը, դերասանուհի
  • 2004 – Կնոջ տրամաբանություն 4 (ռուս.՝ Женская логика 4)
  • 2005 – Ալկա (ռուս.՝ Алька) – Տատյանա Կոնստանտինովնա
  • 2005 – Ժառանգորդուհիները-2 (ռուս.՝ Наследницы-2) – Գալինա, Իվանիցկու նախկին կինը
  • 2005 – Իմ երջանկություն (ռուս.՝ Счастье ты моё) – Եվգենյա Լեոնարդովնա, Նետրեբինի մայրը
  • 2005 – Սև արքայազն (ռուս.՝ Чёрный принц) – տատ
  • 2006 – Տոթ (ռուս.՝ Жара) – բնակարանի տիրուհի
  • 2006 – Կնոջ տրամաբանություն-5 (ռուս.՝ Женская логика-5) – Սվետա Բոբրովա
  • 2006 – Ընտանեկան ընթրիք (ռուս.՝ Семейный ужин) – Քսենյա Վասիլևնա, Իրինայի մայրը
  • 2006 – Մութ բնազդ (ռուս.՝ Тёмный инстинкт) – Ելենա Ալեքսանդրովնա, Մարինայի ընկերուհին, Մեշչերսկու տատը
  • 2007 – Արտիստուհի (ռուս.՝ Артистка) – Վարվառա Ֆոմինիչնա, Վիկենտիի մայրը
  • 2008 – Ճանապարհային ոստիկաններ (ռուս.՝ Гаишники) – պառավ կին
  • 2009 – Բնակելի կղզի (ռուս.՝ Обитаемый остров) – Մաքսիմի տատը
  • 2010Jazz ոճով (ռուս.՝ В стиле jazz) – Սերգեյի նախկին զոքանչը
  • 2012 – Երջանիկ ենք միասին (ռուս.՝ Счастливы вместе) – Լաուրա Լարիոնովնայի մայրը
  • 2012 – Սպիտակ գվարդիա (ռուս.՝ Белая гвардия) – Մարիա Ֆրանցևնա Նայ-Տուրս, Նայ-Տուրսի մայրը
  • 2012 – Ոսկի (ռուս.՝ Золото) – Գորդեյ Բրագինի մայրը
  • 2012 – Վիշապի համախտանիշ (ռուս.՝ Синдром дракона) – Մարգարիտա Պետրովնա
  • 2014 – Մութ սենյակի գաղտնիքը (ռուս.՝ Тайна тёмной комнаты)
  • 2016 – Վտանգավոր արձակուրդ (ռուս.՝ Опасные каникулы) – Տոնեչկա

Ճանաչում և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Умерла Ирина Скобцева (ռուս.)
  3. http://kremlin.ru/acts/bank/11393
  4. http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201805040003?index=18&rangeSize=1
  5. 5,0 5,1 5,2 «Биография Ирины Скобцевой». РИА Новости. 22 августа 2012. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Ирина Скобцева: Я научилась ценить минуты счастья». Вечерняя Москва. 22 октября 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Festival de Cannes. Le Palmarès 1956». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  8. «Профиль», 18 марта 2022, стр. 112
  9. Указ Президиума Верховного Совета РСФСР от 26 ноября 1965 года «О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии»
  10. Указ Президиума Верховного Совета РСФСР от 28 марта 1974 года № 386 «О присвоении почётного звания народного артиста РСФСР творческим работникам киностудии «Мосфильм»
  11. Указ Президента РФ от 25 августа 1997 года № 937 «О награждении государственными наградами Российской Федерации»
  12. Указ Президента Российской Федерации от 3 мая 2018 года № 182 «О награждении государственными наградами Российской Федерации»
  13. Ирина Скобцева не смогла лично принять награду «Кинотавра» из-за травмы // ТАСС

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Սկոբցևա» հոդվածին։