Jump to content

Իրինա Ալֆյորովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Ալֆյորովա
ռուս.՝ Ирина Ивановна Алфёрова
Ծնվել էմարտի 13, 1951(1951-03-13)[1][2] (73 տարեկան)
ԾննդավայրՆովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1972)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
ԸնտրանիTündér Lala?
Ամուսին(ներ)Սերգեյ Մարտինով
Երեխա(ներ)Քսենիա Ալֆյորովա
Պարգևներ և մրցանակներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
irinaalferova.com

Իրինա Իվանովնա Ալֆյորովա (ռուս.՝ Ирина Ивановна Алфёрова, մարտի 13, 1951(1951-03-13)[1][2], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2007 թվական)[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Ալֆյորովան ծնվել է Նովոսիբիրսկում` իրավաբանների ընտանիքում։ Դպրոցական տարիներին խաղացել է Նովոսիբիրսկի Ակադեմգորոդոկ կոչվող համայնքի ինքնագործ թատերախմբում։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան, որն ավարտել է 1972 թվականին։ Ուսանողական տարիներին ելույթներ է ունեցել Մոսկվայի տարբեր թատրոնների բեմերում։ 1976 թվականին նա հրավիրվել է Լենկոմ թատրոն։

Իրինա Ալֆյորովան կինոյում սկսել է նկարահանվել 1970 թվականից։ Նրա առաջին նշանակալից դերը կինոյում` Կոնստանցիա Բոնասյեի դերն էր «Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները» (1978) կինոնկարում։ Ֆիլմն հաջողված էր և Իրինան հանդիսատեսների կողմից ճանաչման արժանացավ։ Նրա հետագա աշխատանքներից հարկ է նշել նաև «Սիրելիներից մի բաժանվեք» (1979), «Վասիլի Բուսլաև» (1982), «Սիրո նախազգացում» (1982), «Երմակ» (1996) և այլ ֆիլմեր։

Իրինա Ալֆյորովայի կերտած կերպարներն աչքի են ընկնում կանացիությամբ և անկեղծությամբ։ Ներկայումս նա «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկն է։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Ալֆյորովայի առաջին ամուսինը բուլղարացի դիվանագետ Բոյկո Գյուրովն էր։ Նրանց դուստրը` Քսենյա Ալֆյորովան, դերասանուհի է։

1976-1993 թվականներին, Իրինա Ալֆյորովան ամուսնացած էր հայտնի դերասան Ալեքսանդր Աբդուլովի հետ։ 1995 թվականին ամուսնացել է դերասան Սերգեյ Մարտինովի հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1970 Արծաթե շեփորներ Серебряные трубы -
1971 Ալեքսեյիչ Алексеич Մարյա Ալեքսանդրովնա
1972 Երգեցողության ուսուցիչը Учитель пения Թամարա
1977 Սև կեչին Чёрная берёза Տանյա
1977 Տառապանքի ուղիներով Хождение по мукам Դաշա
1978 Աշնանային զանգեր Осенние колокола կայսրուհի
1978 Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները Д’Артаньян и три мушкетёра Կոնստանցիա Բոնասյե
1979 Սիրելիներից մի բաժանվեք С любимыми не расставайтесь Կատյա Լավրովա
1980 Անկոչ ընկերը Незваный друг Կիրա
1980 Տղամարդկություն Мужество Կլարա
1981 Կախարդ Լալան Tündér Lala Իրիս
1982 Առանց ակնհայտ պատճառների Без видимых причин Նինա Պետրովնա
1982 Սիրո նախազգացում Предчувствие любви Ելենա
1982 Վասիլի Բուսլաև Василий Буслаев Քսենյա
1982 Շաբաթ և կիրակի Суббота и воскресенье մայր
1983 Համբույր Поцелуй Սոնյա
1984 ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարելու ТАСС уполномочен заявить… Օլգա Վինտեր
1984 Յոթ տարերք Семь стихий Վալենտինա Անուրովա
1984 Ընտրության իրավունք Право на выбор Տանյա
1985 Սիրային նամակներ` ենթատեքստով Ljubavna pisma s predumisljajem Մելիտա
1985 Կոպիտ վայրէջք Грубая посадка -
1985 Նշանաբանը գիտեին երկուսը Пароль знали двое Իրինա Կաբարդինա
1985 Բագրատիոն Багратион իշխանուհի Ելիզավետա Սկավրոնսկայա
1985 Մարդն ակորդեոնով Человек с аккордеоном Լյոլյա Գլան
1985 Գեղեցկության սրահ Салон красоты Լյալյա
1985 Ձյունանուշ կանչե՞լ եք Снегурочку вызывали? Սվետլանա Նեչաևա
1987 Ահա այսպիսի պատմություն Вот такая история… Գալյա
1989 Ադամամութ /Եվ կրկնվելու է ամեն-ինչ/ - Աննա
1991 Ուզում եմ Ամերիկա գնալ Iskam Amerika -
1991 Բարձրագույն դաս Высший класс Վերա
1991 Շերիֆի աստղը Звезда шерифа Աննա Բլեյք
1991 Արյուն արյան դիմաց Кровь за кровь Ելենա Վանինա
1991 Գիշերային զվարճանքներ Ночные забавы Աննա Սիլինա
1993 Կոմսուհի Դորա Kontesa Dora Սիդոնիա Նադգերնի
1996 Երմակ Ермак Ալյոնա
1997 Սիրային պատմություններ Historie milosne Թամարա
2000 Կորսված դրախտ Потерянный рай Օլգա Սապեգա
2001 Ալիսա աղվեսը Лиса Алиса Նատալի
2006 Մեր ժամանակի հերոսը Герой нашего времени իշխանուհի Լիգովսկայա
2007 Սոնկա Ոսկեձեռիկը Сонька Золотая Ручка պանի Ելենա
2007 Մեղք Грех Սոֆյա
2007 Թակարդ Капкан Եկատերինա Վոլոբուևա
2009 Պարտք Долг Սոֆյա Մարկովնա
2011 Տոնածառները 2 Ёлки 2 Յուլիա Սնեգիրյովա
2011 Ռասպուտին Распутин իշխանուհի Զինաիդա Յուսուպովա
2013 Վերջին Մոհիկյանը Последний из Магикян Լյուդմիլա Սերգեևնա
2016 Տոնծառները 5 Ёлки 5 Յուլիա Սնեգիրյովա
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1992 թ.)[4]
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2007 թ.)
  • Բարեկամության շքանշան (2011 թ.)[5][6]
  • Պատվո շքանշան (2017 թ.)[7]
  • «Սամարյան խաչ» շքանշան (Բուլղարիա, 2016 թ.)[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Указ Президента Российской Федерации от 14 февраля 2007 года № 160». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 31 декабря 1992 года № 1716». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. Указ Президента Российской Федерации от 13 марта 2011 года № 296(չաշխատող հղում)
  6. Указ о награждении артистки Ирины Алфёровой орденом Дружбы
  7. Указ Президента Российской Федерации от 17 августа 2017 года № 373 «О награждении государственными наградами Российской Федерации»
  8. Чеснокова Е (2016 թ․ դեկտեմբերի 10). «Посол Болгарии наградил актрису Алферову почетным орденом «Самарский крест»». РИА Новости. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)