Ձյունանուշ կանչե՞լ եք
Ձյունանուշ կանչե՞լ եք ռուս.՝ Снегурочку вызывали? | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1985 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Valentin Morozov? |
Դերակատարներ | Իրինա Ալֆյորովա և Վլադիմիր Մենշով |
Օպերատոր | Նիկոլայ Ստրոգանով |
Երաժշտություն | Ալեքսանդր Մնացականյան |
Պատմվածքի վայր | Սանկտ Պետերբուրգ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
«Ձյունանուշ կանչե՞լ եք» (ռուս.՝ «Снегурочку вызывали?»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, ամանորյա մելոդրամա, որը նկարահանել է ռեժիսոր Վալենտին Մորոզովը[1]։ Գլխավոր դերերը կատարել են Իրինա Ալֆյորովայի և Վլադիմիր Մենշովը։ Պրեմիերան հեռուստատեսությամբ կայացել է 1985 թվականի դեկտեմբերի 31-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողությունները տեղի են ունենում Լենինգրադում՝ նոր 1986 թվականին ընդառաջ։ Թատերական դերասանուհի Սվետլանա Ալեքսանդրովնան աշխատում է բարի ծառայությունների ընկերությունում՝ կատարելով Ձյունանուշի դերը։ Ձմեռ պապի դերը կատարող դերասանը հիվանդացել է, և նրան փոխարինել համոզում են միկրոավտոբուսի վարորդ Ալեքսանդր Սերյոգինին։ Նա լավ է հարմարվում անսովոր դերին։ Ձմեռ պապի և Ձյունանուշի բազմաթիվ հաճախորդների թվում են տաղանդավոր պատանի կոմպոզիտորը, մանկատան երեխան և նույնիսկ միայնակ կինը, որն իր համար է կանչել է հեքիաթային կերպարներին։ Նրանք գնում են նաև Սերյոգինի որդու մոտ, որի հետ տեսնվել նրան թույլ չի տալիս իր նախկին կինը։
Աշխատանքային օրվա ավարտից հետո Սերյոգինը գնում է սուրճ խմելու, և այստեղ նրան գրություն են փոխանցում Սվետլանա Ալեքսանդրովնայի հասցեով, որը, հրաժարվելով ընկերների մոտ Ամանորը դիմավորելու մտադրությունից, որոշել է մնալ տանը։ Նա չի պատասխանում հեռախոսին, բայց երբ հնչում է դռան զանգը, բացում է և տեսնում շեմին կանգնած Սերյոգինին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրինա Ալֆյորովա – Սվետլանա Ալեքսանդրովնա Նեչաևա (Ձյունանուշ)
- Վլադիմիր Մենշով – Ալեքսանդր Պետրովիչ Սերյոգին (Ձմեռ Պապ)
- Օլգա Վոլկովա – Սվետլանա Իվանովնա
- Վերա Տիտովա – Պետյայի տատը, Սերյոգինի զոքանչը (լուսագրերում նշված չէ)
- Իվան Կրասկո – Իվան Իվանովիչ, բարի ծառայությունների ընկերության տնօրեն
- Նիկոլայ Լավրով – թատրոնի ռեժիսոր
- Գեորգի Շտիլ – ծպտյալ
- Բորիս Առաքելով
- Վլադիմիր Բոգդանով
- Օլեգ Եֆրեմով
- Վալերի Կրավչենկո
- Նիկոլայ Կուզմին – պապ
- Թամարա Լեբեդևա
- Ելենա Ստավրոգինա
- Վլադիմիր Լիտվինով – Սվետլանայի սիրահար
- Ստանիսլավ Սոկոլով
- Լյուբով Տիշչենկո
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ձյունանուշ կանչե՞լ եք» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Фильм «Снегурочку вызывали?» на сайте «Ленфильма»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.
|