Jump to content

Իվան Գրոհար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Գրոհար
Ծնվել էհունիսի 15, 1867(1867-06-15)[1][2][3][…]
ԾննդավայրŽelezniki Municipality, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էապրիլի 19, 1911(1911-04-19)[2][3][4][…] (43 տարեկան)
Մահվան վայրԼյուբլյանա, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[5]
Ուշագրավ աշխատանքներThe Sower?
ԱշակերտներTomaž Seljak?
 Ivan Grohar Վիքիպահեստում

Իվան Գրոհար (սլովեներեն՝ Ivan Grohar, հունիսի 15, 1867(1867-06-15)[1][2][3][…], Železniki Municipality, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 19, 1911(1911-04-19)[2][3][4][…], Լյուբլյանա, Ավստրո-Հունգարիա), սլովեն նկարիչ, իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Ռիխարդ Յակոպիչի, Մատեյ Ստեռնենի և Մատիյա Յամայի հետ մեկտեղ՝ համարվում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ժամանակաշրջանի սլովենական կերպարվեստի կարևորագույն դեմքերից մեկը; Լայն ճանաչման ու համբավի է արժանացել հակապես իր բնանկարներով ու դիմանկարներով։ Օժտված է եղել նաև երաժշտական ձիրքերով և աչքի է ընկել որպես լավ կիթառահար ու երգիչ[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում Իվանը որբացել է։ Դեռ վաղ հասակից է դրսևորել նկարչական ունակությունները և դրանք զարգացրել է ավագ վարպետների հովանավորության շնորհիվ։ 1894 թվականից, մրցաթոշակ ստանալով, կերպարվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ խորամուխ է եղել Վիեննայում ու Գրացում։ 1896 թվականին իր ստուդիան է բացել հայրենի Սլովենիայում՝ Շկոֆիա Լոկա քաղաքում։ 19-րդ դարի իտալացի նկարիչ խորհրդապաշտ (սիմվոլիստ) նկարիչ Ջովաննի Սեգանտինիի ազդեցությամբ՝ կրոնական թեմաներով կտավներ է վրձնել, գտնվել է նաև խորհրդապաշտ այլ արվեստագետների ազդեցության ներքո։ 1904 թվականին, սլովենցի իմպրեսիոնիստ այլ նկարիչների հետ մեկտեղ, մասնակցել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կազմակերպված ցուցահանդեսին, որը, նաև նրա աշխատանքների շնորհիվ, մեծ հաջողություն է ունեցել։ Դրանից հետո նրա գործերը ցուցադրվել են նաև Լոնդոնում, Բելգրադում, Տրիեստում, Վարշավայում, Բեռլինում...

Մահացել է 1911 թվականի ապրիլի 19-ին՝ 43 տարեկան հասակում, թոքախտից։

Ետմահու ճակատագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի մահից մեկուկես տասնամյակ անց՝ 1926 թվականին կազմակերպվել է հատուկ նրա ստեղծագործությանը նվիրված ցուցահանդես։ Անցյալ և ներկա սլովեն արվեստաբաններից շատերը գտնում են, որ Գրոհարի աշխատանքները զգալի ազդեցություն են գործել սլովեն հետագա նկարիչների վրա։ Շատերը համարում են նաև,որ նրա «Սերմնացանը» նկարը խորհրդանշում է սլովենների անցումը գյուղականից քաղաքային մշակույթի[7]։ Ի դեպ, նկարչի այդ աշխատանքը վերարտադրված է սլովենական հինգ եվրո արժողությամբ թղթադրամի վրա։

Գլխավոր գործերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Брна (1899)[8]
  • Srce Jezusovo (1900)
  • Pod Koprivnikom (1902)
  • Rafolško polje (1903)
  • Pomlad (1903)
  • Macesen (1904)
  • Škofja Loka v snegu (1905)
  • Sejalec (1907)
  • Krompir (1909/1910)
  • Mož z vozom (1910)
  • Črednik (1910)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Brejc, Tomaž, Slovenski impresionisti in evropsko slikarstvo, Ljubljana, 1982
  • Jaki, Barbara et al, Ivan Grohar: Bodočnost mora biti lepša, Lubiana, 1997
  • Podbevšek, Anton, Ivan Grohar: Tragedija slovenskega umetnika, Lubiana, 1937
  • Slovenski biografski leksikon, s.v. "Grohar Ivan"
  • Stele-Možina, Melita, Likovni zvezki, zv. 3, Ivan Grohar, Lubiana, 1962

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Գրոհար» հոդվածին։