Jump to content

Իվան IV Ահեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իվան Ահեղից)
Իվան IV Ահեղ
Ծնվել է՝օգոստոսի 25, 1530[1][2][3] կամ օգոստոսի 15, 1530
ԾննդավայրԿոլոմենսկոյե, Մոսկվայի մեծ իշխանություն
Մահացել է՝մարտի 18 (28), 1584[1][2][3] (53 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսական թագավորություն
Արխանգելսկի վանական համալիր
Երկիր Մոսկվայի մեծ իշխանություն և Ռուսական թագավորություն
ՏոհմՌյուրիկովիչներ
քաղաքական գործիչ և raspevschik
ՀայրՎասիլի III[1]
ՄայրԵլենա Գլինսկայա[1]
ԵրեխաներԴմիտրի Իվանովիչ, Իվան Իվանովիչ, Ֆեոդոր I Իվանովիչ, Դմիտրի Իվանովիչ, Աննա Իվանովնա և Vasily Ivanovich?[4]
Հավատքուղղափառություն
Առողջական վիճակՊարանոյա[5]

Իվան Վասիլևիչ (հայտնի է նաև որպես Իվան (Իոանն) Մեծ, ուշ պատմագրության մեջ՝ Իվան IV Ահեղ[6], օգոստոսի 25, 1530[1][2][3] կամ օգոստոսի 15, 1530, Կոլոմենսկոյե, Մոսկվայի մեծ իշխանություն - մարտի 18 (28), 1584[1][2][3], Մոսկվա, Ռուսական թագավորություն), Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան (1533 թվականից), ամենայն Ռոսիո ցար (1547 թվականից) (բացառությամբ 1575 - 1576 թթ, երբ անվանապես ցար էր Սիմեոն Բեկբուլատովիչը)։

Իվան Ահեղը Ռուսաստանի առաջին ցարն է, ականավոր պետական գործիչ, խորաթափանց քաղաքագետ, ռուսական կենտրոնացված պետության հիմնադիրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ իշխան (1533 թվականից) Իվան 4-րդ Վասիլևիչը 1547 թվականի հունվարի 16-ի թագադրվել, դարձել է Ռուսաստանի առաջին ցարը։ Պետական կառավարմանը նրա գործուն մասնակցությունն սկսվել է այսպես կոչված Ընտրյալ ռադայի (1549-1560 թթ) ստեղծումով։ Ինքնակալական իշխանությունն ամրապնդելու և ուժեղ կենտրոնացված պետություն ստեղծելու նպատակով բարեփոխումներ է կատարել կենտրոնական ու տեղական կառավարման, իրավունքի, բանակի և այլ ոլորտներում։ Իվանը 1550 թվականին ղեկավարել է «Դատաստանագիրք» օրենսգրքի կազմման գործը։ 1547-1552 թվականին Ռուսաստանին է միացել Կազանի, 1556 թվականին՝ Աստրախանի խանությունները։ Նրանցից կախման մեջ են ընկել Սիբիրի խանությունը (1555 թ) և Մեծ Նողայի հորդան (1557 թ)։ Ստեղծել է համապետական գործակալություններ, որոնք կոչվում էին Պրիկազներ։ Դրանց թիվը հասել է մինչև 20-ի։ Իվան Վասիլևիչը մահացել է 1584 թվականին, ժառանգ թողնելով իր որդի Ֆյոդորին։

Իվան IV-ը վարում էր Ոսկե Հորդայի խաների դեմ պայքարը շարունակելու, պետության արևելյան սահմաններն ընդարձակելու և արևմուտքում Բալթիկ ծովի ափերին տիրելու քաղաքականություն։ Լիվոնյան պատերազմում (1558–83 թթ.) առաջին հաջողություններից հետո Ռուսաստանը հարկադրված էր միաժամանակ պատերազմել Լիտվայի, Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի դեմ։ Ի վերջո պարտություն կրեց և կարողացավ պահպանել միայն Նևայի գետաբերանը։ Բոյարաիշխանական ընդդիմությունը ջախջախելու և ինքնակալությունն ամրապնդելու համար 1565–72 թթ-ին Իվան IV-ը դիմել է այսպես կոչված օպրիչնինայի քաղաքականությանը, որը ծայրահեղ դաժան միջոցառումների համակարգ էր և ավելի վատթարացրեց Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական դրությունը։

Ժողովուրդն Իվան IV-ին տվել է Ահեղ մականունը՝ որպես հզոր կառավարչի, բռնակալ ցարի, որի հեռատեսությունը, եռանդը և նպատակասլացությունը զուգորդվել են անկանխատեսելի պոռթկումներով ու դաժանությամբ։ Նրա արյունալի հաշվեհարդարներին, զանգվածային բռնություններին զոհ են դարձել ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլև տասնյակ հազարավոր գյուղացիներ։ 1582 թ-ին ցասման պահին նույնիսկ սպանել է իր ավագ որդուն՝ գահաժառանգ Իվանին, և զրկվել արժանավոր ժառանգորդ ունենալու հնարավորությունից։ Իվան Ահեղը ժամանակի կրթված մարդկանցից էր՝ օժտված գրական տաղանդով, և մեծապես նպաստել է գրատպության կազմակերպմանը երկրում։ Նրա նախաձեռնությամբ են կառուցվել Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարը և այլ շինություններ։ Իվան Ահեղի կերպարն արտացոլվել է ժողովրդական ստեղծագործություններում, գրական երկերում, կերպարվեստի և քանդակագործության մեջ, կինոյում։

Իվան Ահեղի հրովարտակով, ի երախտագիտություն Կազանի խանության դեմ պատերազմում հայ թնդանոթաձիգների անձնազոհության, Վասիլի Երանելու տաճարին կից կառուցվել է վեր խոյացող գմբեթով Մեծ Հայքի Գրիգոր եպիսկոպոսի եկեղեցին (Церковь “Григория епископа Великой Армении”)՝ ի հիշատակ Գրիգոր Լուսավորչի։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Середонин С. Иоанн IV Васильевич Грозный (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1897. — Т. 8. — С. 229—271.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Военная энциклопедия (ռուս.)СПб.: Иван Дмитриевич Сытин, 1913. — Т. 11.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
  4. А. Э. Василий Иоаннович (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. К. К. Арсеньев, Ф. Ф. ПетрушевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. Va. — С. 593.
  5. Kovalevsky P. Иоанн Грозный и его душевное состояние
  6. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 60. ISBN 99941-56-03-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան IV Ահեղ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 421