Jump to content

Իստրեբիտել սպուտնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իստրեբիտել սպուտնիկով (ԻՍ) (ռուս.՝ Истребитель спутников, թարգմանաբար՝ Արբանյակային կործանիչ), խորհրդային հակաարբանյակային զենքի ծրագիր։ Գաղափարն առաջարկել է Վլադիմիր Չելոմեյը։ Արբանյակների համալիրը շահագործման է հանձնվել 1978 թվականին և մարտական ​​հերթապահություն է կատարել մինչև 1993 թվականը[1]։ ԻՍ-ը ուղեծիր է արձակվել Ցիկլոն կրող հրթիռներով, ապահովել է թիրախ արբանյակի որսալը արդեն երկրորդ կամ հաջորդ ուղեծրերում, վնասող տարրերի ուղղորդված պայթյունով հարվածելով թշնամու տիեզերանավին[2]։

Ի սկզբանե նախատեսվում էր ԻՍ-ների արձակման համար օգտագործել UR-200 հրթիռները, սակայն դրանց օգտագործման դադարեցումից հետո փոխարենը կիրառվեցին Պոլյոտ, Ցիկլոն-2 և Ցիկլոն-2Ա հրթիռային արձակման համակարգեր[3]։

ԽՍՀՄ-ում հակատիեզերական պաշտպանության համակարգի ստեղծումը, որը կոչվում է «ԻՍ», սկսվել է 1960 թվականին։ Բացահայտվեցին հիմնական կատարողները. առաջատար կազմակերպությունն էր ընտրվոլ ՀԿԲ-52-ը, որի գլխավոր կոնստրուկտորն էր գլխավոր դիզայներ Վլադիմիր Չելոմեյը։ Հետագայում առաջատար կազմակերպությունը փոխվեց մի քանի անգամ, սկզբում 1965-ին՝ ԿԲ-1-ը (հետագայում՝ ԿԿԲ Ալմազ), գլխավոր կոնստրուկտոր Ա. Ի. Սավինը, ապա 1979-ից գլխավոր կոնստրուկտորը դարձավ Կ. Ա. Վլասկո-Վլասովը, և ապա 1983-ից՝ Լ. Ս․ Լեգեզոն։

Արդյունքում ստողծվեց աշխարհում առաջին հակատիեզերական պաշտպանության համակարգը, որը հիմնված էր բարձր մանևրայնությամբ օժտված տիեզերանավերի հիման վրա, որոնք հագեցած են ինքնակառավարվող գլխիկներով և թիրախները խոցելու միջոցներով։ Համակարգի միջոցով նախատեսվում էր ոչնչացնել Երկրի արհեստական ​​արբանյակները ռազմական նպատակներով, այդ թվում՝ ուղեծրում մանևրող արբանյակները։

Համալիրը ներառում էր ԻՍ-ի արբանյակ, կրող հրթիռ, մեկնարկային և տեխնիկական դիրքեր և գլխավոր հրամանատարական և հաշվողական կենտրոն։

ԻՍ արբանյակների առաջին երկու փորձնական արձակումների ժամանակ օգտագործվել է Ի1Պ 9կառուցվածքի արբանյակներ։ Այս փորձնական արձակումներ ժամանակ իրականացվել են արբանյակի շարժիչների և կառավարման համակարգերի փորձարկուիմներ[4]։ Առաջին արձակումը տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերի 1-ին, երկրորդը՝ 1964 թվականի ապրիլի 12-ին։ Սարքերը համապատասխանաբար նշանակվել են Պոլյոտ-1 և Պոլյոտ-2[3]։

Հետագայում արձակվել են ԻՍ-Ա կամ Ի2Պ կործանիչ արբանյակներ և ԻՍ-Պ կամ Ի2Մ թիրախ արբանյակներ։ Արձակվել են ընդամնեը 4 ԻՍ-Պ թիրախներ, դրանից հետո դրանք փոխարինվեցին ավելի էժան ԴՍ-Պ1-Մ Տյուլպան արբանյակներով[5], որոնք արձակվում էին Դնեպրոպետրովսկի արբանյակ ծրագրի շրջանակներում, իսկ ավելի ուշ փոխարինվեցին Լիրա-ով։

Արձակված արբանյակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսակ Արբանյակներ
Ի1Պ Պոլյոտ-1, Պոլյոտ-2
Ի2Պ Կոսմոս-185, Կոսմոս-249, Կոսմոս-252, Կոսմոս-316, Կոսմոս-374, Կոսմոս-375, Կոսմոս-397, Կոսմոս-404, Կոսմոս-462, Կոսմոս-804, Կոսմոս-814, Կոսմոս-843, Կոսմոս-886, Կոսմոս-910, Կոսմոս-918, Կոսմոս-961, Կոսմոս-970, Կոսմոս-1009, Կոսմոս-1174, Կոսմոս-1243, Կոսմոս-1258, Կոսմոս-1379
Ի2Մ Կոսմոս-217, Կոսմոս-248, Կոսմոս-291, Կոսմոս-373
Այլ թիրախներ ԴՍ-Պ1-Մ համար 1, Կոսմոս-394, Կոսմոս-400, Կոսմոս-459, Կոսմոս-521, Լիրա-1, Կոսմոս-803, Կոսմոս-839, Կոսմոս-880, Կոսմոս-909, Կոսմոս-959, Կոսմոս-967, Կոսմոս-1171, Կոսմոս-1241, Կոսմոս-1375

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wade, Mark. «IS-A». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  2. «Как сбить спутник, космический перехват». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  4. Wade, Mark. «Polyot». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
  5. Wade, Mark. «IS-P». Encyclopedia Astronautica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.