Իսկական ճուռակներ
Իսկական ճուռակներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Accipiter
Brisson, 1760
| ||||||||||||
|
Իսկական ճուռակ (լատին․՝ Accipiter), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։ Բարեկազմ թռչուններ են կարճ և լայն թևերով, երկար պոչով։ Նրանք ունեն երկար ճանկեր, որոնք օգտագործում են իրենց զոհին սպանելու համար և կեռ քիթ։ Չափահաս թռչունների մոտ մարմնի վերին մասը մոխրագույն է։ ճուռակների էգերը սովորաբար արուներից խոշոր են։
Հաճախ ճուռակներն իրենց որսին դարանակալում են ինչ-որ բլրի վրա կամ օդում։ Նրանք հիմնականում սնվում են մանր կենդանիներով և կաթնասուններով։
Ճուռակները անտառային, ընդարձակ արեալներում ապրող թռչուններ են։
Երևանի կենդանաբանական այգում պահվում է տափաստանային ճուռակ տեսակը[1]։
Անվան ստուգաբանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]ճուռակի ռուսերեն անունը հին սլավոնական լեզվում հանդիպում է «astreb»[2] ձևով։ Սերբախորվաթերենում јастријеб՝ ճուռակ ձևով և «բծերով ծակված, բծավոր» ածականով, չեխերենում՝ jestrab, լեհերենում՝ jastrzab, վերին սորբերենում՝ jatrob և ստորին սորբերենում՝ jastreb․ հետաքրքիր է լատիներենում՝ astur[3]։ Անվանումը հավանաբար առաջացել է հին սլավոնական լեզվի *str արմատից, որը նշանակում է «արագություն» և ostr արմատից, որը նշանակում է (ջրածիծառ, նետ, գահավանդ, հիմք)։ Վերջավորությունը՝ reb նշանակում է «չեչոտ, բծավոր»[4]։
Հայերենում ճուռակ բառը փոխառություն է իրանական աղբյուրից։ Համեմեատության համար ճուռակ բառը՝ միջին պարսկերենում՝ *čurrak է, պարսկերենում՝ čurra:
Տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպական ճնճղաճուռակ (Accipiter brevipes)
- Լորաճուռակ (Accipiter nisus)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տափաստանային ճուռակ (Buteo rufinus)». www.yerevanzoo.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Булаховский Л. А. Общеславянские названия птиц // Известия Академии наук СССР. Отделение литературы и языка. — М.: Изд-во АН СССР, 1948.
- ↑ Фасмер, М.: Этимологический словарь русского языка. В 4 томах. 1996 г.; СПб: Азбука
- ↑ И. Г. Лебедев, В. М. Константинов. ЗНАЧЕНИЕ И ЭТИМОЛОГИЯ НЕКОТОРЫХ РУССКИХ НАЗВАНИЙ ХИЩНЫХ ПТИЦ И СОВ ФАУНЫ РОССИИ. III конференция по хищным птицам Восточной Европы и Северной Азии: Материалы конференции 15-18 сентября 1998 г. Ставрополь: СГУ, 1999. Часть 2. C. 80-96.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսկական ճուռակներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսկական ճուռակներ» հոդվածին։ |
|