Տափաստանային ճուռակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տափաստանային Ճուռակ
Adlerbussard.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեանմաններ
Ընտանիք Ճուռակներ
Տեսակ Տափաստանային ճուռակ
Լատիներեն անվանում
Buteo rufinus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Միայն բնադրողներ

  Ամբողջ տարվա ընթացքում

  Գաղթելու ուղղություն

  Գաղթելու շրջաններ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Տափաստանային ճուռակ[1] (լատ.՝ Buteo rufinus) ճուռակների ընտանիքի (Accipitridae) ժամանակակից ճուռակների տեսակին պատկանող գիշտիչ թռչուն:

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տափաստանային ճուռակների չափերը հասնում են 57-65 սմ, իսկ թևերի բացվածքը՝ 135-160 սմ, այն դարձնելով Արևմտյան Արկտիկայի ամենամեծ և ամենախոշոր ճուռակը: Տափաստանային ճուռակի թևերի երկարությունը և ձևը նրան տալիս է արծվի տեսք: Տափաստանային ճուռակը հեշտությամբ կարելի է շփոթել ճուռակների այլ ենթատեսակ Buteo Buteo vulpinus-ի հետ, բայց տափաստանային ճուռակը ավելի մեծ է և ունի ավելի լայն թևեր: Տափաստանային ճուռակը նույնպես նման է ոսկորոտ կտուցով ճուռակի, բայց վերջինս երբեք փետուներում կարմրավուն երանգներ չունի:

Տափաստանային ճուռակները ունեն արտաքին տեսքի պոլիմորֆիզմ: Լատիներեն անվանումն է rufinus, որը թարգմանաբար նշանակում է կարմրավուն կամ շիկակարմիր, որը գալիս է ֆենոտիպերից՝ պայծառ կամ կարմրավուն փետուրներով: Տափաստանային ճուռակների գլուխն ու կրծքավանդակը բաց գույնի են, առանց որևէ հատումների և հակադրություն կարմրավուն փորի և թաթերի հետ: Թևերի թեթև փետուրները նույնպես չեն խաչաձևվում, բայց ծայրերում մուգ են: Բացի կարմրավուն ֆենոտիպից, կան թեթև և մուգ գունավորմամբ ֆենոտիպեր, ինչպես նաև բազմաթիվ անցումային ձևեր: Միևնույն ենթատեսակներում կարող են առաջանալ տարբեր ֆենոտիպեր:

Տափաստանային ճուռակի կողմից հնչեցրած հնչյունները նման են սովորական ճուռակի արձակած հնչյուններին, բայց ավելի երկար են, չնայած որ տափաստանային ճուռակը, ընդհանուր առմամբ, ավելի լուռ է: Տափաստանային ճուռակների ձագերը ծնողներին հորդորում են իրենց սնունդ տալ «կլյուի-կլյուի» հնչյուններով:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տափաստանային ճուռակների ապրելու հիմնական տարածքները լեռնային և բաց լանդշաֆտներն են, ինչպես նաև տափաստանները և կիսաանապատները: Այս թռչունների համար բնակության վայր են հանդիսանում նաև անապատները, որտեղ կա առատ որս: Բալկաններում բույն է դնում նաև միջին չափի անտառապատ լեռներում: Ընդհանրապես բնի համար հարմար տարածք և դրա նախապայման է հանդիսանում այնպիսի բաց տարածքները, որտեղ որս կատարելը հեշտ է և հարմար: Նման վայրերը կարող են տեղակայվել ծովի մակարդակից 2700 մ բարձրության վրա:

Տափաստանային ճուռակը ապրում է Միջերկրական ծովի տարածաշրջանում, մասնավորապես Հյուսիսային Աֆրիկայում, Հունաստանում, Թուրքիայում, ինչպես նաև Կովկասում, Արաբական թերակղզում, Կենտրոնական Ասիայում:

Բացի հիմնական ենթատեսակներից, B. r. rufinus կա փոքր ենթատեսակ B. r. cirtensis-ը հայտնաբերվել է Հյուսիսային Աֆրիկայում և Արաբական թերակղզում:

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տափաստանային ճուռակը նախընտրում է բույն կառուցել բարձրադիր վայրերում, որտեղից կարող է լավ դիտարկել շրջակայքը: Բալկաններում շատ հաճախ բների կառուցման համար օգտագործվում են կտրուկ ժայռերի գագաթները, Ուկրաինայում բներ են հանդիպում նաև ծառերի վրա: Այն վայրերում, որտեղ ծառերը հազվադեպ են, գետնին կամ էլեկտրական գծերի սկզբնամասերում կարող եք գտնել տափաստանային ճուռակների բներ: Որպես կանոն, տափաստանային ճուռակները ապրիլի սկզբին բնում դնում են երկուսից հինգ ձու: Ձվից նոր դուրս եկած ճուտերը մնում են բնի մեջ մինչև 50 օր, որից հետո նրանք հունիսի վերջին սկսում են թռչել:

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տափաստանային ճուռակի որսի մեծ մասը փոքրիկ կաթնասուններն են: Որսի մի մաս են կազմում նաև դաշտամկները, գերմանամկները և գետնասկյուռները: Տափաստանային ճուռակները որսում են նաև սողուններ, երկկենցաղներ և միջատներ, ինչպես նաև մորեխներ: Ձմռանը, երբ որսը հազվադեպ է լինում, տափաստանային ճուռակը չի արհամարհում և սնվում է նաև թափված մնացորդներով: Այն իր զոհին բռնում է թռիչքի ժամանակ և երբեմն նույնիսկ հետապնդում է գետնին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]