Իսաբել Մարտինես դե Պերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսաբել Մարտինես դե Պերոն
իսպ.՝ Isabel Martínez de Perón
 
Կուսակցություն՝ Խուստիսիալիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պարուհի
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր փետրվարի 4, 1931(1931-02-04)[1][2][3][…] (93 տարեկան)
Ծննդավայր Լա Ռիոխա, Արգենտինա
Քաղաքացիություն  Արգենտինա[4] և  Իսպանիա[5][6]
Ի ծնե անուն իսպ.՝ María Estela Martínez Cartas
Ամուսին Խուան Դոմինգո Պերոն
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ[7] Ռումինիայի սոցիալիստական հանրապետության աստղի շքանշան Ազատարար Սան Մարտինի շքանշան և Մայիսի շքանշան

Մարիա Էստելա Մարտինես դե Պերոն կամ Իսաբել Մարտինես դե Պերոն (իսպ.՝ María Estela Martínez de Perón, փետրվարի 4, 1931(1931-02-04)[1][2][3][…], Լա Ռիոխա, Արգենտինա), Արգենտինայի առաջին կին նախագահը (1974-1976), Արգենտինայի նախագահ Խուան Դոմինգո Պերոնի երրորդ կինը։ Աշխարհում առաջին կին նախագահն է (բայց ոչ առաջինը, որ պետության ղեկավար է եղել)։

Առաջին տիկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսաբել Մարտինես դե Պերոնը ծնվել է 1931 թվականի փետրվարի 4-ին Արգենտինայի հյուսիս-արևմուտքում` Լա Ռիոխում, բանկային ծառայողների ընտանիքում։ 1938 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ Մարիա Էստելան կրթություն է ստացել Մշակույթի ինստիտուտում` դառնալով ֆրանսերենի և երաժշտության ուսուցչուհի։ Ավելի ուշ նա սկսել է ելույթ ունենալ բեմում Սերվանտեսի անվան ազգային թատրոնի բալետային թատերախմբի կազմում։ Բեմական «Իսաբել» կեղծանվամբ էլ տարիներ անց նա մտել է քաղաքականության բնագավառ։ 1955 թվականին, պաշտոնական տարբերակի համաձայն, նա ծանոթացել է ապագա ամուսնու` գեներալ Խուան Դոմինգո Պերոնի հետ և դարձել նրա քարտուղարը։ Այդ ժամանակ երկրից արտաքսված առաջնորդն ապրում էր Պանամայում, որտեղ Իսաբելը պարուհի էր աշխատում գիշերային ակումբում։ Պերոնի հետ նա Իսպանիա է տեղափոխվել 1960 թվականին։ Եկեղեցու ճնշմամբ Պերոնը ստիպված ամուսնացել է նրա հետ 1961 թվականին, չնայած Իսաբելն ամուսնուց փոքր էր 35 տարով։

Երբ Պերոնը որոշում է վերադառնալ քաղաքականություն, Իսաբելը հաճախ նրա հանձնարարությամբ մեկնում է Հարավային Ամերիկայի տարբեր երկրներ և Իսպանիա, ակտիվորեն մասնակցել է պերոնյան շարժմանը և պերոնյան շարժման գործողությունների կոորդինացմանը։ Այս ընթացքում նա ծանոթացել է միստիկ փիլիսոփա Խոսե Լոպես Ռեգայի հետ, ով մինչև Իսաբելի` քաղաքանությունից հեռանալը մեծ ազդեցություն է թողել նրա վրա։ Կնոջ ազդեցությամբ նախագահ Պերոնը Լոպեսին նշանակել է իր անձնական քարտուղար, իսկ ավելի ուշ` նախարար։ Հետագայում Խոսե Լոպես Ռեգան դարձել է արգենտինյան «Մահվան էսկադրոն» կազմավորման առաջնորդը, որ ներկայացնում էր աջ ռադիկալ «Արգենտինյան հակակոմունիստական միավորումը»։

Ի տարբերություն Պերոնի նախկին կնոջ` Էվա Պերոնի, Իսաբելը բավական թուլակամ էր և ակտիվ դեր չի ունեցել քաղաքականության մեջ։

Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Պերոնը որոշում է 1973 թվականին երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը Արգենտինայի նախագահի պաշտոնում, կնոջը նշանակում է փոխնախագահ։ Ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Իսաբել Պերոնը պաշտոնական այցերով լինում է Եվրոպայում և երկու անգամ ստանձնում նախագահի պարտակավորությունները, երբ վերջինս այցերով դուրս է գալիս երկրից[8]։ Երբ 1974 թվականի հուլիսին Պերոնը մահանում է, Իսաբել Պերոնը ինքնաբերաբար դառնում է պետության ղեկավարը։ Նրան սատարում էին Արգենտինայի հիմնական քաղաքական կուսակցությունները` ներառյալ կոմունիստական կուսակցությունը, արհմիությունները և ռազմական ուժերը։ Ժողովրդին ուղղված իր կոչով նա Իսաբելը հաստատում է իր վճռականությունը շարունակելու ամուսնու տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը։ Նրա նախագահական պաշտոնավարման ժամանակն ավարտվելու էր 1977 թվականի մայիսի 25-ին, սակայն Իսաբելը Արգենտինայի նախագահի պաշտոնը վարել է 1974 թվականի հուլիսի 1-ից մինչև 1976 թվականի մարտը[8]։ Գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելան հեղաշրջում է կազմակերպում, որի արդյունքում Իսաբել Պերոնը զրկվում է իր պաշտոնից` ենթարկվելով տնային կալանքի, իսկ 1981 թվականին արտաքսվում է Իսպանիա։

Իսաբելն աշխարհում առաջին կինն է, որ զբաղեցրել է պետության նախագահի պաշտոնը` չնայած, որ նա չի ընտրվել այդ պաշտոնում, և եղել է երկրի առաջին կին ղեկավարը արևմտյան կիսագնդում։

Մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունվարին Արգենտինայում հրահանգ են տալիս ձերբակալել Իսաբել Պերոնին, որին մեղադրում էին սպանություններին և հարյուրավոր արգենտինացիների անհետացմանը մասնակից լինելու մեջ։ Այդ իսկ պատճառով պահանջում են արտահանձնում կատարել[9]։ Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականով 1974-1976 թվականներին «Արգենտինական հակակոմունիստական միավորման» կողմից, որը, ինչպես պնդում են գործել է Իսաբել Պերոնի անձնական թելադրանքով, երկրում մահացել է մոտ 1.500 ձախ ակտիվիստ։

2008 թվականի Իսպանիայի Ազգային դատարանը մերժել է Իսաբել Պերոնին Բուենոս Այրեսին հանձնելու պահանջը` համարելով, որ հայցի վաղեմության ժամկետը սպառվել է, հետևաբար արտահանձնման անհրաժեշտություն չկա[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. Los informes secretos sobre Montoneros y el ERP que tenía Perón cuando enfrentó a los diputados de la JP
  5. https://elpais.com/elpais/2008/04/14/actualidad/1208161032_850215.html
  6. https://www.rionegro.com.ar/aseguran-que-isabelita-presenta-un-cuadro-bipolar-agudo-BXHRN2007314132004/
  7. https://www.boe.es/diario_boe/txt.php?id=BOE-A-1974-42569
  8. 8,0 8,1 Мария Эстела Мартинес де Перон. Новое время, 1974 № 28, էջ 13
  9. «Биография Исабель Перон». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
  10. Испания отказала в экспатриации Перон

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мария Эстела Мартинес де Перон (Люди и события) // Новое время. —М., 1974. — № 28. — С. 13.
  • Мартинес де Перон, Мария Эстела (биографические справки) // Ежегодник Большой советской энциклопедии. — М.: Советская энциклопедия, 1975. — В. 1975. — С. 644.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսաբել Մարտինես դե Պերոն» հոդվածին։