Իռլանդացին
Իռլանդացին անգլ.՝ The Irishman | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա, կենսագրական ֆիլմ, քրեական ֆիլմ և գրքերի էկրանավորում |
Հիմք | Լսել եմ՝ տներ ես ներկում |
Թվական | սեպտեմբերի 27, 2019 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մարտին Սկորսեզե[1] |
Պրոդյուսեր | Ռենդոլ Էմեթ, Gerald Chamales?[2], Ռոբերտ Դե Նիրո[2], Gabriele Israilovici?[2], Գաստոն Պավլովիչ[2], Ջեյն Ռոզենթալ[2], Մարտին Սկորսեզե[2], Էմմա Թիլինջեր Քոսքոֆ[2] և Իրվին Ուինքլեր[2] |
Սցենարի հեղինակ | Սթիվեն Զաիլյան |
Դերակատարներ | Ռոբերտ Դե Նիրո, Ալ Պաչինո, Բոբի Կանավալե, Հարվի Քեյթել, Ջո Պեշի[3], Ռեյ Ռոմանո[3], Սթիվեն Գրեհեմ[3], Աննա Պեքուին[3], Ջերեմի Լյուկ[3], Ջեսի Փլեմոնս[3], Քեթրին Նարդուչչի[3], Դոմենիկ Լոմբարդոցցի[3], Ջեք Հյուսթոն[3], Էքշըն Բրոնսոն, Բո Դիթլ, Պատրիկ Գալլո, Գերի Բասարաբա և Փոլ Հելման |
Օպերատոր | Ռոդրիգո Պրիետո |
Երաժշտություն | Ռոբի Ռոբերթսոն |
Մոնտաժ | Թելմա Շունմեյքեր |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Տևողություն | 209 րոպե |
Շահույթ | 885 600 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Իռլանդացի» (անգլ.՝ The Irishman), ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի դրամատիկական ֆիլմ՝ Սթիվեն Զաիլյանի սցենարով, որը հիմնված է Չարլզ Բրանդտի «Ես լսել եմ, դու ներկում ես տներ» վեպի վրա։ Գլխավոր դերերը կատարել են Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն և Ջո Պեշին, երկրորդական դերերում նկարահանվել են Ռեյ Ռոմանոն, Բոբի Կանավալեն, Աննա Փեքուինը, Սթիվեն Գրեմը, Ստեֆանի Կուրտցուբան, Ջեսի Պլեմոնսը և Հարվի Քեյթելը։ Ֆիլմը պատմում է Ֆրենկ «իռլանդացի» Շիրանի (դե Նիրոյի)՝ հեռահար վարորդի պատմությունը, որը դառնում է մարդասպան և կապվում գանգստեր Ռասել Բուֆալինոյի (Պեշիի) և նրա քրեական ընտանիքի հետ, ինչպես նաև աշխատում է արհմիութենական ազդեցիկ առաջնորդ Ջիմի Հոֆուի (Պաչինոյի) հետ։
«Իռլանդացու» պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքի 57-րդ կինոփառատոնում[4]։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 1-ին, իսկ նոյեմբերի 27-ից հասանելի է դարձել Netflix-ում[5]։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտին Սկորսեզեն երկար ժամանակ մտադիր էր նկարահանել «Իռլանդացուն» և գլխավոր դերերին հրավիրել Ռոբերտ Դե Նիրոյին, Ջո Պեշիին և Ալ Պաչինոյին։ 2014 թվականի սեպտեմբերին Պաչինոն[6] հաստատեց իր մասնակցությունը նախագծին, որը պետք է դառնար ռեժիսորի հաջորդ աշխատանքը «Լռություն» ֆիլմից հետո։ Բոբի Կանավալեն նույնպես ընդգրկվել է պատրաստվող նախագծի դերասանական կազմում[7]։ Հաջորդ տարվա հոկտեմբերին Դե Նիրոն հայտարարել է, որ ֆիլմի վրա աշխատանքը դեռ ընթացքի մեջ է, և նկարահանումները կարող են սկսվել 2016 թվականին։ Այդ ժամանակ Սկորսեզեն հաստատեց, որ Սթիվեն Զաիլյանն արդեն աշխատում է սցենարի վրա[8][9]։ «Ես լսել եմ, դու ներկում ես տներ» վեպը բացահայտել է Հոֆայի գործի հետ կապված նոր մանրամասները, որոնց մասին հայտնի չէր (1992) թվականի «Հոֆֆա» ֆիլմի նկարահանումների ընթացքում։
2016 թվականի մայիսին հայտարարվել էր, որ ֆիլմի իրավունքները կառաջարկվեն Կաննի 69-րդ կինոփառատոնում։ Մեքսիկացի պրոդյուսերական Դե Սինե ընկերությունը Paramount Pictures-ին առաջարկել է 100 մլն դոլար գումար՝ ֆիլմի վրա աշխատելու համար՝ ներքին իրավունքները պահպանելու դիմաց[10]։ 2017 թվականին Netflix սթրիմինգային ծառայությունը ձեռք է բերել նախագիծը[11]։ Այն բանից հետո, երբ դրանից հրաժարվել են STX-ը և Paramount-ը։ Ենթադրվում էր, որ խոշոր ստուդիաների մերժումը հիմնավորվել էր բարձր բյուջեով (200 մլն դոլար)։ CGI-ի կիրառման պատճառով ֆլեշբեկների բազմաթիվ տեսարաններում գլխավոր հերոսների երիտասարդացման համար։
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]«The Guardian» թերթի մեկնաբան Փիթեր Բրեդշոուն ֆիլմը գնահատել է 5 աստղով։ Նա Սկորսեզեի գործը անվանել է լավագույնը «Փառավոր տղաների» ժամանակներից և նրա լավագույն ֆիլմերից մեկը՝ հատկապես գովելով Ջո Պեշիի խաղը[12]։
«Կոմերսանտ» թերթի մեկնաբան Անդրեյ Պլախովը դրական է գնահատել ֆիլմը՝ նշելով գրագետ կինեմատոգրաֆիզմը և Դե Նիրոյի ու Ալ Պաչինոյի դերասանական խաղը[13]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգև | Արարողության ամսաթիվը | Կատեգորիա | Թեկնածուներ | Արդյունք |
---|---|---|---|---|
Ոսկե Գլոբուս | 2020 թվականի հունվարի 5 | Լավագույն ֆիլմ - դրամա | Սպասվում է | |
Լավագույն ռեժեսուրա | Մարտին Սկորսեզե | Սպասվում է | ||
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Ջո Պեշի | Սպասվում է | ||
Ալ Պաչինո | Սպասվում է | |||
Լավագույն սցենար | Սթիվեն Զաիլյան | Սպասվում է | ||
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | 2020 թվականի հունվարի 19 | Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան | Ջո Պեշի | Սպասվում է |
Ալ Պաչինո | Սպասվում է | |||
Լավագույն դերասանական կազմը խաղային ֆիլմում | Սպասվում է | |||
Լավագույն կասկադյորական համույթը խաղային կինոյում | Սպասվում է |
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Դե Նիրո - Ֆրենկ «Իռլանդացի» Շիրան
- Ալ Պաչինո - Ջիմի Հոֆա
- Ջո Պեշի - Ռասել Բուֆալինո
- Ռեյ Ռոմանո - Բիլ Բուֆալինո
- Բոբի Կանավալե - Ֆելիքս «նիհար ածելի» Դիտուլլիո
- Աննա Փեքուին - Պեգի Շիրան
- Լյուսի Գալինա - Պեգգի (7 տարեկան)
- Սթիվեն գրեմ - Էնթոնի «Թոնի Պրո» Պրովենցանո
- Հարվի Քեյթել - Անջելո Բրունո
- Ստեֆանի Կուրտցուբա - Այրին Շիրան
- Քեթրին Նարդուչի - Քերրի Բուֆալինո
- Ուելքեր Ուայթ - Ջոզեֆ Հոֆֆ
- Ջեսի Պլեմոնս - Չակի Օ՛Բրայեն
- Ջեք Հյուսթոն - Ռոբերտ Ֆ. Քենեդի
- Դոմենիկ Լոմբարդոցցի - Էնթոնի «համարձակ Թոնի» Սալերնո
- Փոլ Հերման - «Փսփսող» Դիտուլլիո
- Լուիս Կանսելմի - Սալվատորե «Սալի Բագս» Բրիգուլո
- Գարի Բասարաբա - Ֆրենկ Ֆիտցիմոնս
- Մարին Այրլենդ - Դոլորես Շիրան
- Հնդկաստան Էնենգա - երիտասարդ Դոլորես Շիրան
- Սեբաստիան Մանիսկալկո - Ջոզեֆ Գալլո «խելագար Ջո»
- Սթիվեն Վան Զանդտ - Ջերի Վեյլ
- Ջեյք Հոֆման - Ալեն Դորֆման
- Պոլ Բեն Վիկտոր - Ջեյք Գոթլիբ
- Ջերեմի Լյուկ - Թոմաս Անդրետա
- Ալեքս Պալլադինո - Մերի Շիրան
- Ջ․Ս. Մաքքենզի - Ջիմի Նիլ
- Բո Դիտլ - Ջոզեֆ Գլիմկո
- Ջիմ Նորթոն - Դոն Ռիքլես
- Լարի Ռոմանո - Ֆիլիպ Տեստա
- Պատրիկ Գալլո - Էնթոնի Ջակալոնեի «Թոնի Ջեկ»
- Բարրի Փրայմուս - Յուինգ Քինգ
- Քեւին Օ'Ռուրկ - Ջոն Մակկուլոկ
- Հարրի Պաստորե - Ալբերտ Անաստասիա
- Ջենիֆեր Մաջ - Մերի Էնն Շիրան
- Թեսս Փրայս - Մերիենն (8 տարեկան)
- Սթիվ Ուիթինգ - Վիլյամ Է. Միլլեր
- Սթիվեն մեյլեր- Ֆ. Էմեթ Ֆիցպատրիկ
- Քրեյգ Դիֆրանկիա - Կարմայն Պերսիկո
- Քրեյգ Վինսենթ - Էդ Փարթին
- Ֆրենկ Մեսինա - Ջոնի Պարկեսեպե
- Ջինո Կաֆարելլի - Ֆրենկ Ռիցո
- Էլ Լինեա - Սեմ Ջանկանա
- Ջոզեֆ Ռիկոբենե - Ջիմի Ֆրատիանո
- Քեն Վուլֆ Քլարկ - Ջեյմս Պ. Հոֆֆ
- Ջեֆ Մուր- Ֆրենկ Չերչ
- Ջոն Պոլ - Ջոզեֆ Կոլոմբո
- Յուջին Բունգե - Ջոզեֆ Քենեդի
- Ջեֆ Դեհարտ - նախագահ Ռիչարդ Նիքսոն
- Մարկ Ֆեյրչայլդ- գլխավոր դատախազ Միտչել
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://theworldofmovies.com/the-irishman-movie-review-netflix/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Todd, Harry (2019 թ․ հուլիսի 29). «Martin Scorsese's The Irishman Gets First-Look Photos, World Premiere Date». Paste. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Fleming Jr., Mike (2019 թ․ օգոստոսի 27). «Netflix Sets November 1 Theatrical Bow For Martin Scorsese-Directed 'The Irishman:' 27 Day US & UK Rollout Comes Before Pic Streams For Thanksgiving Holiday». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Smith, Oliver (2011 թ․ նոյեմբերի 30). «Is the long-awaited 'The Irishman' the next film for Scorsese? |». Scorsesefans.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Han, Angie (2014 թ․ սեպտեմբերի 9). «Al Pacino Says Martin Scorsese's 'The Irishman' Still Happening; Bobby Cannavale Joins Cast». slashfilm.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Plumb, Ali (2015 թ․ հոկտեմբերի 1). «Exclusive: Robert De Niro says he'll be Reuniting With Martin Scorsese Next Year for 'I Heard You Paint Houses'». digitalspy.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Keslassy, Elsa (2015 թ․ հոկտեմբերի 16). «Martin Scorsese Talks 'Vinyl,' 'The Departed' at Lyon Lumiere Fest». Variety.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Lang, Brent (2016 թ․ մայիսի 13). «Cannes: Martin Scorsese's 'The Irishman' Has Buyers Frustrated and Salivating (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Pulver, Andrew (2019 թ․ հոկտեմբերի 13). «Martin Scorsese defends decision to make deal with Netflix for The Irishman». Guardian.
- ↑ Bradshow, Peter (2019 թ․ հոկտեմբերի 13). «The Irishman review: Martin Scorsese's finest film for 30 years». Guardian.
- ↑ Плахов, Андрей (2019 թ․ հոկտեմբերի 23). «Несвятая троица». Коммерсант.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Netflix-ի արտադրության ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Մարտին Սկորսեզեի ֆիլմեր
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Չիկագոյում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1990-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2000-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1980-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1970-ականներին