Ժան-Կլեր Տոդիբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Կլեր Տոդիբո
Jean-Clair Todibo
Տոդիբոն Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ֆրանսիական Գվիանա Ֆրանսիական Գվիանա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1999(1999-12-30)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Կայեննա[2]
Հասակ 190 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Համար 6
Պատանեկան կարիերա
2007-2016 Ֆրանսիա Լե Լիլա
2016-2018 Ֆրանսիա Թուլուզ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2018 Ֆրանսիա Թուլուզ B 9 (0)
2018-2019 Ֆրանսիա Թուլուզ 10 (1)
2019-ներկա Իսպանիա Բարսելոնա 2 (0)
Ազգային հավաքական
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 28-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 28-ի, 2019

Ժան-Կլեր Տոդիբո (ֆր.՝ Jean-Clair Todibo, դեկտեմբերի 30, 1999(1999-12-30)[1], Կայեննա[2]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարսելոնայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուլուզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոդիբոն Թուլուզի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի օգոստոսի 19-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բորդոյի դեմ խաղում[5]։ Օգոստոսի 25-ին նա գոլային փոխանցում տվեց Մաքս Գրադելին Նիմ Օլիմպիկի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[6]։ Սեպտեմբերի 1-ին Տոդիբոն հեռացվեց խաղադաշտից Գենգանի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 26-րդ րոպեին[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 30-ին՝ Ռենի դեմ խաղում[8]։ Թուլուզի կազմում Տոդիբոն անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 8-ին 4 տարվա պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ, որը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 1-ին, երբ նրա պայմանագրի ժամկետը Թուլուզի հետ ավարտվում էր[9][10][11][12]։ Այնուամենայնիվ, նրա տրանսֆերը առաջ բերվեց, և ֆրանսիացին Բարսելոնային միացավ հունվարի 31-ին[13][14][15]՝ ստանալով 6 համարի մարզաշապիկը[16][17]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց ապրիլի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հուեսկայի դեմ խաղում[18][19]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոդիբոն ներկայացրել է Ֆրանսիան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում[20]։ 2019 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[21]՝ խաղադաշտ դուրս գալով միայն Մալիի դեմ խաղում[22][23]։ Ֆրանսիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ 2-3 հաշվով պարտվելով Միացյալ Նահանգներին[24][25]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 28-ի դրությամբ[26]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Թուլուզ 2018–19 Լիգա 1 10 1 0 0 0 0 10 1
Բարսելոնա 2018–19 Լա Լիգա 2 0 0 0 0 0 0 0 2 0
2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 2 0 0 0 0 0 0 0 2 0
Կարիերայի ընդհանուր 12 1 0 0 0 0 0 0 12 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Jean-Clair_Todibo
  2. 2,0 2,1 2,2 https://www.ogcnice.com/fr/fiche/1835/jean-clair-todibo.html
  3. «France - J. Todibo - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  4. «Who is French wonderkid Jean-Clair Todibo? From car crash horror to Juventus transfer target | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  5. «FC Toulouse - FC Girondins Bordeaux, Aug 19, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  6. «FC Toulouse - Nîmes Olympique, Aug 25, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  7. «EA Guingamp - FC Toulouse, Sep 1, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  8. «Stade Rennais FC - FC Toulouse, Sep 30, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  9. «Todibo, Barça's new signing for 2019-20». www.fcbarcelona.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  10. Simpson, Christopher. «Barcelona Agree to Sign Toulouse's Jean-Clair Todibo on Free Transfer in Summer». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  11. «Barcelona agree to sign Todibo on free transfer». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  12. «Official: Todibo to join Barcelona in the summer». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունվարի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  13. «Jean-Clair Todibo transfer to FC Barcelona brought forward». www.fcbarcelona.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  14. «Barcelona Transfer News: Catalans bring forward signing of Toulouse's Jean Clair Todibo | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  15. «Barcelona Officially Confirm Signing of Defender Jean-Clair Todibo From Toulouse». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  16. «New Barcelona signing Todibo: The no.6 was an important number, it belonged to Xavi, I hope to reach the same level». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  17. «Todibo's shirt number at Barca revealed». Tribuna.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  18. «SD Huesca - FC Barcelona, Apr 13, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  19. «Huesca 0-0 Barcelona: Weakened leaders draw in La Liga» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 13. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  20. «Jean-Clair Todibo: Barcelona's new young defender who almost lost his legs in a freak car accident». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 13. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  21. «FIFA U-20 World Cup Poland 2019 List of Players» (PDF). tournament.fifadata.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  22. «Mali U20 - France U20, May 31, 2019 - U-20 World Cup 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  23. FIFA.com. «France advance with perfect record». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  24. «France U20 - United States U20, Jun 4, 2019 - U-20 World Cup 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  25. FIFA.com. «USA edge France in baking Bydgoszcz thriller». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  26. «Jean-Clair Todibo». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Կլեր Տոդիբո» հոդվածին։