Ժամանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանց, հաճելի գործունեություն, ազատ ժամանակի զբաղմունք։

Ունի նաև այլ անվանումներ` զվարճություն, զվարճանք և այլն։

Լինում է անհատական և խմբակային, տարբերվում է էներգիայի ծախսմամբ։

Ժամանցի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանցը Հին աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենետ խաղը

Հայտնի է, որ Հին Եգիպտոսի բնակիչները սիրել են խաղալ սեղանի խաղեր (օրինակ՝ սենետ), սակայն այդ խաղերի կանոնները չեն պահպանվել։ Երեխաները խաղում էին տարբեր խաղալիքներով[1]:39, զբաղվում էին աճպարարությամբ, խաղում էին գնդակով։ Հայտնի է նաև, որ մեծ ճանաչում է ունեցել ձեռնամարտը։ Հարուստ մարդիկ զբաղվել են որսորդությամբ (այդ թվում հատուկ վարժեցված շներով) և զբոսնել են նավակով[1]:38:

Հին Հունաստանում հայտնի են եղել սպորտային վարժություններն ու խաղերը, մրցույթները։ Հունաստանում էին անցկացվում Օլիմպիական խաղերը։ Կազմակերպվում էին մասնավոր խնջույքներ, ճաշկերույթներ[2]։ Հայտնի է նաև Հին հունական թատրոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]