Աստղացուցարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պլանետարիումից)
Jump to navigation Jump to search
Carlo G Croce Venus Dial.jpg

Պլանետարիում` աստղացուցարան. անզեն աչքով տեսանելի երկնային մարմիններն ու երևույթներն արհեստականորեն ցուցադրելու սարք։

Տեղադրվում է սպիտակ պաստառով պատված գմբեթ ունեցող կլոր, մեծ դահլիճի կենտրոնում։ Ցուցադրվում են երկնակամարի օրական պտույտը, Արեգակի, Լուսնի և մոլորակների շարժումները, աստղերը, համաստեղությունները, ասուպների հոսքը, գիսավորները, արևածագն ու մայրամուտը, խավարումները։

Իրականում օրեր և տարիներ տևող շարժումներն ու երևույթները ցուցադրվում են մի քանի րոպեի ընթացքում։

Պլանետարիում է կոչվում նաև գիտալուսավորական այն հիմնարկաթյունը, որտեղ ցուցադրումներով ուղեկցվող հանրամատչելի զեկուցումներ են կարդացվում աստղագիտության, տիեզերագնացության վերաբերյալ։

Առաջին պլանետարիումը կառուցվել է Մյունխենում 1925։ ԽՍՀՄ-ում առաջին պլանետարիումը բացվել է Մոսկվայում, 1929 թվականին։ 1952 թվականից պլանետարիում է գործում նաև Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 320 CC-BY-SA-icon-80x15.png