Ջրաշխարհ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջրաշխարհից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ջրաշխարհ (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Ջրաշխարհ
Waterworld
Waterworld poster.jpg
«Հորիզոնից այն կողմ գտնվում է Նոր Սկզբի գաղտնիքը»
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԺանրՖանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Թեմանավարկելու արվեստ
Թվական1995
Պրեմիերահուլիսի 28, 1995
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔևին Ռեյնոլդս,
Քևին Քոսթներ
ՊրոդյուսերՔևին Քոսթներ,
Ջոն Դևիս,
Չարլզ Գոռդոն
և ուրիշներ
Սցենարի հեղինակՓիթեր Ռեյդեր,
Դևիդ Տուի
ԴերակատարներՔևին Քոսթներ,
Դենիս Հոփեր,
Ջինն Տրիփլհորն,
Թինա Մաժորինո,
Մայքլ Ջիտեր,
Ջեք Բլեք,
Կիմ Քոութս,
Չայմ Ջիրաֆի,
Ռիկ Ավիլես,
Ռ.Դ. Կոլ
ՕպերատորԴին Սեմլեր
ԵրաժշտությունՋեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՓիթեր Բոյլ
ՆկարիչներԴենիս Գասներ,
Դևիդ Ֆ. Կլասեն,
Ջոն Բլումֆիլդ
և ուրիշներ
Նկարահանման վայրՀավայի
ԿինոընկերությունUniversal Pictures,
Licht/Mueller Film Corporation,
Gordon Company,
Davis Entertainment
Տևողություն136 րոպե
Բյուջե$ 175 000 000
Շահույթ$ 264 218 220
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=oEp382HIisE
Waterworld Վիքիպահեստում

«Ջրաշխարհ» (անգլ.՝ Waterworld), ռեժիսորներ Քևին Ռեյնոլդսի և Քևին Քոսթների համատեղ ֆիլմը, որի գլխավոր դերերը մարմնավորում են Քևին Քոսթները, Դենիս Հոփերը, Ջինն Տրիփլհորնը, Թինա Մաժորինոն, Մայքլ Ջիտերը, Ջեք Բլեքը, Կիմ Քոութսը, Չայմ Ջիրաֆին, Ռիկ Ավիլեսը, Ռ.Դ. Կոլը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավոր ապագայում, երբ բոլոր բևեռային ձյուները հալվել են, Երկիրը ծածկվել է ջրով։ Հեղինակները մեզ տանում եմ մի ֆանտաստիկ աշխարհ, որը բնակեցված է ջրի վրա ապրող սակավաթիվ մարդկանցով։ Նրանց համար ամենաթանկը խմելու ջուրն է, հողը, ուտելիքը և ծխախոտը։ «Ծխողների» ավազակախումբը թալանում է, սպանում և մարդկանց վերածում են ստրուկների։ Նրանց ներքին այրման շարժիչներ են օգտագործում։ Միայն Քևին Քոսթներն է, որ լողում է ինքն իրեն՝ իր ֆանտաստիկ նավակի վրա։ Բայց այս բոլոր մարդկանց միավորում է մի բան։ Նրանք բոլորն էլ փնտրում են ցամաք։ Իսկ գաղութներից մեկում ապրում է մի գեղեցիկ կին և մի աղջնակ, որի մեջքի վրա դաջված է ցամաքի քարտեզը։ Այդ իմանալով «ծխողները» հարձակվում են գաղութի վրա և փորձում են գողանալ աղջկան։ Այդ ժամանակ այդտեղ էր Քոսթների հերոսը և նա ակամայից սատար է կանգնում աղջկան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քևին Քոսթներ - Ծովագնաց
  • Դենիս Հոփեր - Դյակոն
  • Ջինն Տրիփլհորն - Հելեն
  • Թինա Մաժորինո - Էնոլա
  • Մայքլ Ջիտեր- Ծերուկ Գրեգոր
  • Ջեք Բլեք - օդաչու
  • Ռոբերտ ԼաՍարդո - Սմիթի
  • Ռիկ Ավիլես - պահակ
  • Շոն Ուեյլեն - Բոուն
  • Լի Արենբերգ - Ջենգ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աթոլլի դրամակին միավորը չիթն է (անգլ.՝ cheat - խաբեություն)։
  • Ծխողների առաջնորդը՝ Դյակոնը, մարդկանց դիմում է հետևյալ բառերով՝ «Եղբայրներ և քույրեր»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]