Jump to content

Ժակ Դյուբոշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Դյուբոշե
Jacques Dubochet[1]
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1942(1942-06-08)[2][3][4][…] (82 տարեկան)
ԾննդավայրԷգլ, Վո, Շվեյցարիա[1]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Կրոնաթեիզմ
ԿրթությունԺնևի համալսարան, Բազելի համալսարան, Լոզանի համալսարան և Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց
Մասնագիտությունմոլեկուլային կենսաբան
ԱշխատավայրԼոզանի համալսարան[5], European Molecular Biology Laboratory?[6], Լոզանի համալսարան[7] և Լոզանի համալսարան[8]
Ծնողներհայր՝ Jean-Emmanuel Dubochet?
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
ԿուսակցությունՇվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSwiss Association for the Protection of Climate?[10] և Grandparents for Climate?
Կայքunil.ch/dubochet
 Jacques Dubochet Վիքիպահեստում

Ժակ Դյուբոշե (ֆր.՝ Jacques Dubochet, հունիսի 8, 1942(1942-06-08)[2][3][4][…], Էգլ, Վո, Շվեյցարիա[1][11]), շվեյցարացի կենսաֆիզիկոս[12][13]։ Նա Գերմանիայի Հայդելբերգի Եվրոպական մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի նախկին գիտաշխատող է և Շվեյցարիայի Լոզանի համալսարանի կենսաֆիզիկայի պատվավոր պրոֆեսոր[13][14]։

2017 թվականին նա Յոահիմ Ֆրանկի և Ռիչարդ Հենդերսոնի հետ համատեղ արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի՝ «լուծույթում բիոմոլեկուլների կառուցվածքի որոշմանն ուղղված, կրիոէլեկտրոնային մանրադիտակի մշակման համար»։ [15][16]

1962 թվականին Դյուբոշեն Լոզանի պոլիտեխնիկական դպրոցում (այժմ՝ Լոզանի պոլիտեխնիկական ֆեդերալ) սկսեց ֆիզիկա ուսումնասիրել և այն ավարտեց 1967 թվականին՝ ֆիզիկական ճարտարագիտության բակալավրի աստիճանով[14]։ 1969 թվականին նա ստացել է մոլեկուլյար կենսաբանի վկայական Ժնևի համալսարանից, այնուհետև սկսել է ուսումնասիրել ԴՆԹ-ի էլեկտրոնային մանրադիտակը։ 1973 թվականին նա պաշտպանել է կենսաֆիզիկայի իր թեզը Ժնևի և Բազելի համալսարաններում[17]։

Դուբոշեն Նոբելյան մրցանակի ասուլիսում, Ստոկհոլմ, դեկտեմբեր 2017

1978-ից 1987 թվականներին Դյուբոշեն Եվրոպական մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում, Հայդելբերգ, խմբի ղեկավար էր[14]։ 1987-2007 թվականներին նա եղել է Լոզանի համալսարանի պրոֆեսոր[14]։ 2007 թվականին, 65 տարեկան հասակում, նա թոշակի անցավ և դարձավ Լոզանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր[14]։

Իր կարիերայի ընթացքում Դուբոշեն մշակել է կրիոէլեկտրոնային մանրադիտակի, կրիոէլեկտրոնային տոմոգրաֆիայի և ապակենման հատումների կրիոէլեկտրոնային մանրադիտակի տեխնոլոգիաներ[18][19][20][21]։ Այս տեխնոլոգիաները օգտագործվում են անհատական կենսաբանական կառուցվածքները, ինչպիսիք են սպիտակուցային կոմպլեքսները կամ վիրուսային մասնիկները, պատկերելու համար[13]։ Լոզանում նա մասնակցել է գիտնականներին սոցիալական խնդիրների մասին իրազեկելու նախաձեռնություններին[22][23]։

Համալսարանի կողմից հարցին՝ թե ինչպես կցանկանար, որ իր Նոբելյան մրցանակը հաստատության կողմից ճանաչվեր, նա իր հեծանվի համար խնդրեց կայանելու տեղ խնդրեց, որը պատշաճ կերպով տրամադրվեց։ Նա 30 տարի, գրեթե ամեն օր, հեծանվով էր գնում իր լաբորատորիա[24]։

2021 թվականի նոյեմբերի վերջին, Շվեյցարիայի Դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի, Լոզանի համալսարանի և Ժնևի համալսարանի կողմից համատեղ գործարկվել է Դյուբոշեի անվան պատկերավորման կենտրոնը (DCI)։ Ընդամենը մի քանի շաբաթ անց, DCI-ն կարողացավ զգալի ներդրում ունենալ COVID-19 վիրուսի Omicron տարբերակի վերծանման գործում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #1089123469 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20190829234206/https://www.unil.ch/central/files/live/sites/central/files/recherche/honorariats/prof_hon_2007.pdf (ֆր.) / Université de Lausanne — P. 13.
  3. 3,0 3,1 Rogers K. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  5. 5,0 5,1 https://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/2017/press.html
  6. http://www.unil.ch/central/files/live/sites/central/files/recherche/honorariats/prof_hon_2007.pdf
  7. ORCID Public Data File 2021 — 2021. — doi:10.23640/07243.16750535.V1
  8. ORCID Public Data File 2021 — 2021. — doi:10.23640/07243.16750535.V1
  9. https://www.dna.fr/science-et-technologie/2021/11/16/quatre-docteurs-honoris-causa-a-l-universite-de-strasbourg
  10. https://www.letemps.ch/suisse/citoyens-se-mobilisent-preserver-climat
  11. «Members' Directory – EMBL». www.embl.it. European Molecular Biology Laboratory. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. Dubochet, Jacques (2016 թ․ փետրվար). «A Reminiscence about Early Times of Vitreous Water in Electron Cryomicroscopy». Biophysical Journal. 110 (4): 756–757. Bibcode:2016BpJ...110..756D. doi:10.1016/j.bpj.2015.07.049. PMC 4775787. PMID 26362521.
  13. 13,0 13,1 13,2 Wilson, Rosemary; Gristwood, Alan (2015 թ․ օգոստոսի 24). «Science, society & serendipity». European Molecular Biology Laboratory. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Nouveaux professeurs honoraires 2007» [New Honorary Professors] (PDF) (ֆրանսերեն). University of Lausanne. էջ 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  15. «The 2017 Nobel Prize in Chemistry – Press Release». www.nobelprize.org. 2017 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  16. «Nobel Prize in Chemistry Awarded for Cryo-Electron Microscopy». The New York Times. 2017 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  17. «Prof. Jacques Dubochet – Honorary Professor of biophysics [curriculum vitae]». University of Lausanne. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  18. «Alumni awards». EMBL. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  19. Dubochet, J.; Lepault, J.; Freeman, R.; Berriman, J. A.; Homo, J.-C. (1982 թ․ դեկտեմբեր). «Electron microscopy of frozen water and aqueous solutions». Journal of Microscopy. 128 (3): 219–237. doi:10.1111/j.1365-2818.1982.tb04625.x. S2CID 56235338.
  20. Dubochet, J.; McDowall, A. W. (1981 թ․ դեկտեմբեր). «Vitrification of pure water for electron microscopy». Journal of Microscopy. 124 (3): 3–4. doi:10.1111/j.1365-2818.1981.tb02483.x. S2CID 96725200.
  21. Dubochet, Jacques (2012 թ․ մարտ). «Cryo-EM-the first thirty years». Journal of Microscopy. 245 (3): 221–224. doi:10.1111/j.1365-2818.2011.03569.x. PMID 22457877. S2CID 30869924.
  22. Dubochet, Jacques (2008 թ․ հունվար). «Citizen biologists. The Lausanne experience». EMBO Reports. 9 (1): 5–9. doi:10.1038/sj.embor.7401146. PMC 2246622. PMID 18174891.
  23. Dubochet, Jacques (2003 թ․ ապրիլ). «Teaching scientists to be citizens». EMBO Reports. 4 (4): 330–332. doi:10.1038/sj.embor.embor810. PMC 1319166. PMID 12671671.
  24. @CycleLuxembourg (October 15, 2019). «The Swiss Biophysicist and Nobel laureate Jacques Dubochet had been cycling to his lab at Lausanne university for t…» (Թվիթ) – via Թվիթթեր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Դյուբոշե» հոդվածին։