Jump to content

Ռիչարդ Հենդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Հենդերսոն
անգլ.՝ Richard Henderson
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1945(1945-07-19)[1][2][3] (80 տարեկան)
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔեմբրիջի համալսարան (1970)[4], Էդինբուրգի համալսարան, Կորպուս Քրիստի քոլեջ, Եյլի համալսարան, Boroughmuir High School? և Hawick High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[4]
Մասնագիտությունմոլեկուլային կենսաբան, կենսաքիմիկոս, քիմիկոս և բյուրեղագիր
ԱշխատատուՄոլեկուլային կենսաբանության լաբորատորիա[5]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[18]
 Richard Henderson (biologist) Վիքիպահեստում

Ռիչարդ Հենդերսոն (հուլիսի 19, 1945(1945-07-19)[1][2][3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն)[19], բրիտանացի մոլեկուլային կենսաբան և կենսաֆիզիկոս և կենսաբանական մոլեկուլների էլեկտրոնային մանրադիտակի ոլորտի նորարար։ Հենդերսոնը 2017 թվականին Նոբելյան մրցանակը կիսել է քիմիայի բնագավառում Ժակ Դյուբոշեի և Յոահիմ Ֆրանկի հետ[20]։«Նրա աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք դիտել կենդանի բնության առանձին ատոմներ, կրիոէլեկտրոնային մանրադիտակների շնորհիվ մենք կարող ենք տեսնել մանրամասներ՝ առանց նմուշների ոչնչացման, և դրա համար նա արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի»[21]։

Հենդերսոնը կրթություն է ստացել Նյուքասլթոնի հիմնական դպրոցում, Hawick High School-ում և Boroughmuir High School-ում։.[19] Նա ուսումը շարունակեց Էդինբուրգի համալսարանում և 1966 թվականին ստացավ ֆիզիկայի բակալավրի կոչում, 1-ին կարգի գերազանցությամբ[19]։ Այնուհետ նա ընդունվեց ասպիրանտուրա Քեմբրիջի Կորպուս Քրիստի քոլեջում[22], և 1969 թվականին PhD աստիճանը պաշտպանեց Քեմբրիջի համալսարանում[19][23]։

Կարիերա և հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենդերսոնն իր դոկտորական աստիճանի համար աշխատել է քիմոտրիպսինի կառուցվածքի և մեխանիզմի վրա[24]։ Նրա հետաքրքրությունը մեմբրանային սպիտակուցների նկատմամբ հանգեցրեց նրան, որ նա Յեյլի համալսարանում որպես հետդոկտորական հետազոտող աշխատի պոտենցիալ-կառավարվող նատրիումի կանալների վրա։ 1975 թվականին վերադառնալով MRC Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիա՝ Հենդերսոնը աշխատեց էլեկտրոնային մանրադիտակի միջոցով մեմբրանի սպիտակուցի բակտերիոռոդուպսինի կառուցվածքը ուսումնասիրելու վրա։ (Հենդերսոնի և Ունվինի հոդվածը «Բնություն» ամսագրում, 1975)[25]։ 1975 թվականից հետո Հենդերսոնը շարունակեց աշխատել բակտերիորոդոպսինի կառուցվածքի վրա։ 1990 թվականին Հենդերսոնը Molecular Biology ամսագրում հրատարակեց բակտերիոrոդոպսինի ատոմային մոդելը էլեկտրոնային բյուրեղագիտության միջոցով[26]։ Այս մոդելը մեմբրանի սպիտակուցի երբևէ ստեղծված երկրորդ ատոմային մոդելն էր։ Էլեկտրոնային բյուրեղագրության համար, Հենդերսոնի մշակած տեխնիկան մինչ այժմ օգտագործման մեջ է։

Վերջին մի քանի տարիներին Հենդերսոնը վերադարձել է գործնական հետազոտությունների՝ կենտրոնանալով մեկ մասնիկի էլեկտրոնային մանրադիտակի վրա։ Հենդերսոնը նպատակ ունի սովորական կերպով ստանալ ատոմային կառուցվածքներ առանց բյուրեղների։ Նա կարևոր ներդրում է ունեցել մեկ մասնիկի էլեկտրոնային մանրադիտակում օգտագործվող բազմաթիվ մոտեցումներում, ներառյալ ուղիղ էլեկտրոնային դետեկտորների զարգացման, որը վերջերս թույլ տվեց մեկ մասնիկի կրիոէլեկտրոնային մանրադիտակին իրականացնել իրենից ակնկալվող պահանջները։ [20]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Rogers K. Encyclopædia Britannica
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. 1 2 X-ray analysis of [alpha-chymotrysin : substrate and inhibitor binding.]
  5. https://www2.mrc-lmb.cam.ac.uk/group-leaders/emeritus/richard-henderson/
  6. https://royalsociety.org/people/richard-henderson-11607/
  7. https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
  8. https://www.dge-homepage.de/erp_e.html
  9. http://www.nasonline.org/programs/awards/alexander-hollaender-award.html
  10. https://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/2017/press-sv.html
  11. Nobelprize.orgNobel Foundation.
  12. Award winners : Copley MedalRoyal Society.
  13. https://www.jeantet.ch/en/prix-louis-jeantet/laureats/1993-en/docteur-richard-henderson/
  14. https://ethz.ch/de/die-eth-zuerich/portraet/auszeichnungen/ehrenraete-und-ehrendoktoren.html
  15. https://www.seaborg.ucla.edu/previous_recipients.html
  16. https://www.aaas.org/programs/fellows/2024-aaas-fellows
  17. Categories: // (unspecified title)
  18. Richard Henderson – NAS
  19. 1 2 3 4 Կաղապար:Who's Who
  20. 1 2 The Scientists' Channel. «Richard Henderson, CH, FRS, FMedSci, HonFRSC». thescientistschannel.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  21. Richard Henderson – Hyde Park Civilizace | Česká televize (չեխերեն), Վերցված է 2023 թ․ օգոստոսի 10-ին
  22. Stoddart, Charlotte (2022 թ․ մարտի 1). «Structural biology: How proteins got their close-up». Knowable Magazine. doi:10.1146/knowable-022822-1. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  23. Henderson, Richard (1969). X-ray analysis of α-chymotrypsin: substrate and inhibitor binding. lib.cam.ac.uk (PhD thesis). University of Cambridge. OCLC 500470310. EThOS uk.bl.ethos.458866.
  24. Dr Richard Henderson FRS FMedSci Fellow Profile, Academy of Medical Sciences
  25. Henderson, R. (1975). «Three-Dimensional Model of Purple Membrane Obtained by Electron Microscopy». Nature. 257 (5521): 28–32. Bibcode:1975Natur.257...28H. doi:10.1038/257028a0. PMID 1161000. S2CID 4161148.
  26. Henderson, R; Baldwin, JM; Ceska, TA; Zemlin, F; Beckmann, E; Downing, KH (1990). «Model for the structure of bacteriorhodopsin based on high-resolution electron cryo-microscopy». Journal of Molecular Biology. 213 (4): 899–929. doi:10.1016/S0022-2836(05)80271-2. PMID 2359127.