Յոախիմ Ֆրանկ
Յոախիմ Ֆրանկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1940[1] (84 տարեկան) Զիգեն, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիա[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս և կենսաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան, Օլբանիի համալսարան և Commonwealth Fund?[3] |
Գործունեության ոլորտ | կենսաքիմիկոս |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Ֆրայբուրգի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Կոռնելի համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4] և անգլերեն |
Պարգևներ | |
![]() |
Յոախիմ Ֆրանկ (գերմ.՝ Joachim Frank, սեպտեմբերի 12, 1940[1], Զիգեն, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիա[2]), Կոլումբիայի համալսարանի գերմանացի ամերիկաբնակ կենսաֆիզիկոս և Նոբելյան մրցանակակիր։ Նա համարվում է մեկ մասնիկով կրիոէլեկտրոնային մանրադիտակի (cryo-EM) հիմնադիրը, որի համար նա 2017 թվականին Ժակ Դյուբոշեի և Ռիչարդ Հենդերսոնի հետ կիսել է Քիմիայի Նոբելյան մրցանակը[6]։ Նա նաև զգալի ներդրում է ունեցել բակտերիաների և էուկարիոտների ռիբոսոմի կառուցվածքի և դերի մեջ։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկը ծնվել է Վայդենաու թաղամասում գտնվող Զիգենում։ 1963 թվականին Ֆրայբուրգի համալսարանում ֆիզիկայի բակալավրի իր դիպլոմը[7] և 1967 թվականին, Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի դիպլոմը ստանալուց հետո, Ֆրանկը իր Ph.D.-ն ստացել է Մյունխենի Տեխնիկական համալսարանից[8]։
Որպես Հարքնեսի հետդոկտորանտ, նա հնարավորություն ունեցավ երկու տարի սովորելու Միացյալ Նահանգներում. Ռոբերտ Նաթանի հետ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայում, Կալիֆորնիայի համալսարանի Դոններ Լաբորատորիայում, Բերկլի, և Քորնելի համալսարանում, Իթակա, Նյու Յորք[9][10][11]։ 1972 թվականի աշնանը նա կարճ ժամանակով վերադարձավ Մարտինսրիդի Մաքս Պլանկի կենսաքիմիայի ինստիտուտ՝ աշխատելով որպես գիտաշխատող, էլեկտրոնային մանրադիտակի մասնակի փոխկապակցվածության տեսության վրա[12], այնուհետ, 1973 թվականին, նա միացավ Քեմբրիջի համալսարանի Քավենդիշ լաբորատորիային։
1975 թվականին Ֆրանկին Նյու Յորք նահանգի Առողջապահության դեպարտամենտի Լաբորատորիաների և հետազոտությունների բաժնում (այժմ՝ Վադսվորթ կենտրոն) առաջարկեցին ավագ գիտաշխատողի պաշտոն[10][13], որտեղ նա սկսեց աշխատել էլեկտրոնային մանրադիտակի մասնիկային մոտեցումների վրա[14]։ 1985 թվականին նշանակվել է Ալբանիի համալսարանի նորաստեղծ կենսաբժշկական գիտությունների ամբիոնի դոցենտ, իսկ 1986 թվականին՝ պրոֆեսոր։ 1987 և 1994 թվականներին նա մեկնել է Եվրոպա՝ ստեղծագործական արձակուրդի, առաջինը՝ աշխատելու Ռիչարդ Հենդերսոնի հետ, Քեմբրիջի Մոլեկուլային կենսաբանության բժշկական հետազոտական խորհրդում, իսկ մյուսը՝ Հումբոլդտի հետազոտական մրցանակի դափնեկիր Քենեթ Հոլմսի հետ, Մաքս Պլանկի բժշկական հետազոտությունների ինստիտուտում, Հայդելբերգ[10]։ 1998 թվականին Ֆրանկը նշանակվել է Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող։ 2003 թվականից նա նաև դասախոս էր Կոլումբիայի համալսարանում, իսկ 2008 թվականին միացավ Կոլումբիայի համալսարանին, որպես կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաֆիզիկայի և կենսաբանական գիտությունների պրոֆեսոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.nobelprize.org/prizes/chemistry/2017/frank/facts/
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/2017/press-sv.html
- ↑ «The Nobel Prize in Chemistry 2017». The Nobel Foundation. 2017 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Entry in the University Archive Freiburg, Prüfungsausschuss für Diplom-Physiker B 11/593
- ↑ Entry in the catalogue of the Deutsche Nationalbibliothek: DNB 482124628
- ↑ «Joachim Frank, PhD | P&S; Research». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 Mossman, Kaspar (2007 թ․ դեկտեմբերի 11). «Profile of Joachim Frank». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 104 (50): 19668–70. Bibcode:2007PNAS..10419668M. doi:10.1073/pnas.0710323105. PMC 2148354. PMID 18056798.
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Frank, Joachim (1973), «The envelope of electron microscopic transfer functions for partially coherent illumination», Optik, 38: 519–539.
- ↑ Wicher, Konrad (2006). History of the electron microscope: the high voltage electron microscope and beyond at the Division of Laboratories and Research/Wadsworth Center. Albany, New York: Wadsworth Center, New York State Department of Health. էջ 149.
- ↑ Frank, Joachim (1975). «Averaging of low-exposure electron micrographs of non-periodic objects». Ultramicroscopy. 1 (2): 159–162. doi:10.1016/s0304-3991(75)80020-9. PMID 1236029.
- Սեպտեմբերի 12 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Զիգեն քաղաքում ծնվածներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով