Թրթուրաբուժություն
Թրթուրաբուժություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | բժշկական գործողության տեսակ |
Ենթադաս | սանացիա, բժշկական միջամտություն, միջատները բժշկության մեջ և biotherapy? |
MeSH | D000096383 |
Թրթուրաբուժություն, կենսաթերապիայի տարբերակ, որի ժամանակ թրթուրները ներդրվում են չլավացող մաշկի կամ փափուկ հյուսվածքների վերքերի վրա՝ մեռուկացված հյուսվածքի մաքրման և դեզինֆեկցիայի նպատակով։
Թրթուրաբուժության օգտակարության ապացույցները ներկայումս շատ են[1][2]։
Բժշկության մեջ օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bd/Larven_der_Lucillia_sericata_im_BioBag.jpg/195px-Larven_der_Lucillia_sericata_im_BioBag.jpg)
Թրթուրաբուժությունը էֆեկտիվ է քրոնիկ խոցերի բուժման ժամանակ[1]։ Դիաբետիկ ոտքերի խոցերի ժամանակ օգտագործվող փորձնական թրթուրաբուժությունը տալիս է դրական արդյունք[3]։ Ըստ Քոքրեյնի անդրադարձի՝ թրթուրաբուժությունը ոտքերի երակային խոցերի ժամանակ ցույց է տալիս նույն արդյունքը, ինչ այլ բուժման եղանակները։ Սակայն, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հետազոտությունից ստացված տվյալները եղել են աղքատ[4]։
2004 թվականին Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչությունը որոշեց կանաչ շշի գույնի ճանճի (Lucilia sericata) թրթուրները օգտագործել բժշկական նպատակներով[5]։
Այդպիսի հիվանդություններից են՝
- Մաշկի և փափուկ հյուսվածքների չլավացող վերքեր
- Պառկելախոցեր
- Երակականգային խոցեր
- Ոտքերի նեյրոպաթիկ խոցեր
- Չլավացող տրավմատիկ կամ հետվիրահատական վերքեր
Սահմանափակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերքի հյուսվածքը պետք է հագեցած լինի դեպի ներս էքսուդացվող հեղուկով և հագեցած լինի բավարար թթվածնով, ինչը արդյունավետ բուժման կարևոր նախապայման է։ Ոչ բոլոր հյուսվածքներն են տրվում թրթուրաբուժությանը․ չոր, օրգանիզմի խոռոչների բաց վերքերի թրթուրաբուժությունը լավ արդյունքներ ցույց չի տալիս։ Սովորաբար կարելի է հյուսվածքը թրջել աղաջրային լուծույթներով, որը նպաստավոր պայման կլինի թրթուրների գոյատևման համար[6]։
Թրթուրները պացիենտների մոտ կարող են զզվանք և անհանգստություն առաջացնել, բայց այս բուժումից հրաժարվողների թիվը քիչ է[7]։ Թրթուրները սովորաբար պահվում են անթափանց պոլիմերային տոպրակներում։ Վիրակապը պետք է դրվի այնպես, որ թրթուրները վերքի տարածքից դուրս չգան, բայց ապահովվի թթվածնի բավարար մուտքը[8]։ Վիրակապը կարող է պատրաստվել այնպես, որ թրթուրների գործողություններից առաջացած քորի ու դիսկոմֆորտի զգացումը հասցվի նվազագույնի[9]։
Ազդեցության մեխանիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրթուրներն ազդում են մի քանի ճանապարհներով․
- Սանացիա[10]
- Վերքի դեզինֆեկցիա[11]
- Առողջացման ստիմուլյացիա[11]
- կենսաթաղանթների ճնշում և էռադիկացիա[12]
Սանացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրթուրների որոշակի քանակություն կարող է ավելի արդյունավետ լինել մեռուկացած հյուցվածքի մաքրման պրոցեսում (մեկ-երկու օր), քան վիրահատական միջամտությունը։ Թրթուրների ազդեցությունից վերքի մակերեսը փոքրանում է։ Թրթուրներն արտազատում են որոշ պրոտեոլիտիկ ֆերմենտներ, որոնք քայքայում են մեռուկացված հյուսվածքը[13]․ այս պրոցեսը կոչվում է արտամարմնային մարսողություն։ 48-72 ժամվա ընթացքում թրթուրների չափերը մեծանում են՝ 2 սանտիմետրից հասնելով 10-ի, դրանց հեռացումից հետո հյուցվածքը մաքրված է լինում մեռուկացված հյուսվածքից[14]։
Դեզինֆեկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրթուրներից արտազատված նյութերն օժտված են հակաբակտերիալ հատկություններով։ Դրանցից են ալանտոինը, միզանյութը, ֆենիլացեդալդեհիդը, կալցիումի կարբոնատը, պրոտեոլիտիկ ֆերմենտները և այլն։ In vitro հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թրթուրները ճնշում են մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի, A և B խմբի ստրեպտոկոկերի, գրամ-դրական աերոբ և անաերոբ բակտերիաների աճը[15]։ Կապտաթարախային ցուպիկը, աղիքային ցուպիկը և պրոտեուսը չեն ենթարկվում թրթուրների ազդեցությանը։ Կապտաթարխային ցուպիկի առկայության դեպքում թրթուրների օգտագործումը կարող է վտանգավոր լինել[16]։
Թրթուրների կենսաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/95/Green_bottle_fly3.jpg/195px-Green_bottle_fly3.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Pterraenovae.jpg/180px-Pterraenovae.jpg)
Թրթուրները կարող են ձվադրել մահացած կենդանիների կամ մարդկանց մարմիների մակերեսներին։ Կենդանիներից թրթուրներով վարակումը կոչվում է միազ։ Որոշ թրթուրներ սնվում են միայն մահացած հյուսվածքներով։ Թրթուրների ստացման նպատակով օգտագործում են Կալիֆորիդա ցեղատեսակի ճանճերին։ Այլ կարևոր ցեղատեսակներից է Պրոտոֆորմիա տերանովան, որի թրթուրները շատ արդյունավետ են Streptococcus pyogenes-ի և S. pneumoniae-ի դեմ[17]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ գրառումների, թրթուրաբուժությունը՝ որպես վերքաբուժության տարբերակ, կիրառվել է դեռ անտիկ ժամանակներից սկսած[18]։ Թրթուրներն օգտագործվել են Մայաների, բնիկ ամերիկացիների և ավստրալական աբորիգենների կողմից։ Տվյալներ կան նաև վերածննդի ժամանակաշրջանից։ Ռազմաբժիշկները նշում են, որ արագ ապաքինվել են և ցածր մահացության ռիսկ են ունեցել այն զինվորների վերքերը, ում մոտ կիրառել են թրթուրներով բուժում։ Այս բժիշկներից էր Նապոլեոնի գլխավոր վիրաբույժը՝ բարոն Դոմինիկ Լարին[17]։
Ամերիկայի քաղաքացիական պատերազմի բժշկական սպաերից մեկը՝ Յոզեֆ Ջոնսը, փաստել է՝
![]() |
«Ես հաճախ եմ հանդիպել քայքայված, թրթուրներով աղտոտված վերքերի։ Ինչպես փորձը ցույց է տալիս, այս թրթուրները սնվում են միայն մահացած հյուսվածքներով և չեն դիպչում առողջ մասերին։» | ![]() |
Միացյալ Նահանգներում թրթուրներն առաջին անգամ օգտագործվել են սպա Ջ․ Զաքարիսի կողմից, ով ասել է՝
![]() |
«Թրթուրները մեկ օրում ունակ են մաքրել հյուսվածքները շատ ավելի լավ, քան այն ագենտները, որոնք մենք օգտագործում ենք։ Վստահ եմ, որ դրանց օգտագործմամբ շատ կյանքեր եմ փրկել։» | ![]() |
Նա հաշվարկել է առողջացման բավականին բարձր տոկոս.[19]
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օրթոպեդիկ վիրաբույժ Ուիլիամ Բայերը դիտարկել է մի զինծառայողի, ով մի քանի օր մարտադաշտում է մնացել ազդրոսկրի բազմակի կոտրվածքներով և բազմաթիվ պատռված վերքերով։ Զինվորը հոսպիտալ է հասցվել վերքի մեջ թրթուրներով, սակայն չի ունեցել տենդի կամ այլ ինֆեկցիայի նշաններ։ Զինվորի վերքերը լավացել են, չնայած որ ենթադրելի էր, որ նա պետք է մահանար։ Պատերազմից հետո Բայերն օգտագործել է թրթուրները Մասաչուսեթսում գտնվող Բոստոնի մանկական հոսպիտալում աշխատելիս[20][21]։
Կան զեկույցներ այն մասին, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկայի կողմից գերեվարված ճապոնացի զինվորերի վերքերը բուժել են թրթուրներով[22][23]։
Ըստ 2013 թվականին կատարված հետազոտության, Միացյալ Նահանգների բանակի բժիշկների 10%-ն օգտագործում է թրթուրաբուժությունը[24]։
Կարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Սննդի և դեղերի վարչությունը թույլատրել է բազմացնել թրթուրները մարդկանց և կենդանիների բուժման համար՝ միայն ըստ ցուցման[25][26]։
Անասնաբուժության մեջ օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի շատ երկրներում կենդանիների վերքերի թրթուրներով բուժումը հանդիսանում է ազգային բժշկության մաս[27]։ Թրթուրներն առավել օգտակար են քրոնիկ օստեոմիելիտների, քրոնիկ խոցերի և թարախածին ինֆեկցիաների դեպքում։ Թրթուրներն օգտագործվում են կճղակավորների մոտ լամինիտի հետևանքով առաջացած երկրորդային օստեոմիելիտի, գորտերի չբուժվող վերքերի, հետվիրահատական վերքերի, կերատոմաների բուժման մեջ[28]։
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ թրթուրբուժության՝ կենդանիների վերքերի բուժման մեջ օգտագործման մասին դեռևս բավարար տվյալներ չկան, և չի կարելի ճշգրտորեն հասկանալ՝ որքանով է այն արդյունավետ[29]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Sun, Xinjuan; Jiang, Kechun; Chen, Jingan; և այլք: (2014). «A systematic review of maggot debridement therapy for chronically infected wounds and ulcers». International Journal of Infectious Diseases. 25: 32–7. doi:10.1016/j.ijid.2014.03.1397. PMID 24841930.
- ↑ Nasoori, A.; Hoomand, R. (December 2017). «Maggot debridement therapy for an electrical burn injury with instructions for the use of Lucilia sericata larvae». Journal of Wound Care. 26 (12): 734–41. doi:10.12968/jowc.2017.26.12.734. PMID 29244970.
- ↑ Tian, X; Liang, XM; Song, GM; և այլք: (September 2013). «Maggot debridement therapy for the treatment of diabetic foot ulcers: a meta-analysis». Journal of Wound Care. 22 (9): 462–9. doi:10.12968/jowc.2013.22.9.462. PMID 24005780.
- ↑ Gethin, Georgina; Cowman, Seamus; Kolbach, Dinanda N. (2015 թ․ սեպտեմբերի 14). «Debridement for venous leg ulcers». Cochrane Database of Systematic Reviews. 2015 (9): CD008599. doi:10.1002/14651858.CD008599.pub2. PMC 6486053. PMID 26368002.
- ↑ «Product Classification: Maggots, Medical». fda.gov. US: Food and Drug Administration.
- ↑ Gottrup, Finn; Jørgensen, Bo (2011). «Maggot Debridement: An Alternative Method for Debridement». ePlasty. Copenhagen. 11 (33): 290–302. PMC 3136394. PMID 21776326.
- ↑ Parnés, A.; Lagan, K. M. (2007). «Larval therapy in wound management: A review» (PDF). International Journal of Clinical Practice. 61 (3): 488–93. doi:10.1111/j.1742-1241.2006.01238.x. PMID 17313618. S2CID 34169406.
- ↑ Scavée, V; Polis, X; Schoevaerdts, J. C. (2003). «Maggot therapy: Many hands make light work» (PDF). Acta Chirurgica Belgica. 103 (4): 405–7. doi:10.1080/00015458.2003.11679453. PMID 14524161. S2CID 28650392. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
- ↑ Morgan, Rosemary (2002). «Larval therapy». Student BMJ. 10: 259–302. doi:10.1136/sbmj.0208271. S2CID 220099046.
- ↑ Chan, Dominic CW; Fong, Daniel HF; Leung, June YY; Patil, NG; Leung, Gilberto KK (October 2007). «Maggot debridement therapy in chronic wound care». Hong Kong Medical Journal. 13 (5): 382–6. PMID 17914145.
- ↑ 11,0 11,1 Sherman, R. A. (2014). «Mechanisms of Maggot-Induced Wound Healing: What Do We Know, and Where Do We Go from Here?». Evidence-Based Complementary and Alternative Medicine. 2014: 1–13. doi:10.1155/2014/592419. PMC 3976885. PMID 24744812.
- ↑ Sherman, R. A. (2009). «Maggot Therapy Takes Us Back to the Future of Wound Care: New and Improved Maggot Therapy for the 21st Century». Journal of Diabetes Science and Technology. 3 (2): 336–44. doi:10.1177/193229680900300215. PMC 2771513. PMID 20144365.
- ↑ Reames, Mark K.; Christensen, Chris; Luce, Edward A. (1988). «The Use of Maggots in Wound Debridement». Annals of Plastic Surgery. 21 (4): 388–91. doi:10.1097/00000637-198810000-00017. PMID 3232928.
- ↑ Jordan, Ashley; Khiyani, Neeraj; Bowers, Steven R.; Lukaszczyk, John J.; Stawicki, Stanislaw P. (2018). «Maggot debridement therapy: A practical review». International Journal of Academic Medicine. 4 (1): 21–34. doi:10.4103/IJAM.IJAM_6_18. S2CID 88155109.
- ↑ Bowling, Frank L.; Salgami, Eleanna V.; Boulton, Andrew J.M. (February 2007). «Larval Therapy: A Novel Treatment in Eliminating Methicillin-Resistant Staphylococcus aureus From Diabetic Foot Ulcers». Diabetes Care. 30 (2): 370–371. doi:10.2337/dc06-2348. PMID 17259512.
- ↑ Andersen, A. S.; Joergensen, B.; Bjarnsholt, T.; Johansen, H.; Karlsmark, T.; Givskov, M.; Krogfelt, K. A. (2009). «Quorum-sensing-regulated virulence factors in Pseudomonas aeruginosa are toxic to Lucilia sericata maggots». Microbiology. 156 (2): 400–7. doi:10.1099/mic.0.032730-0. PMC 2885677. PMID 19892758.
- ↑ 17,0 17,1 Sherman, R. A.; Hall, M. J. R.; Thomas, S. (2000). «Medicinal Maggots: An Ancient Remedy for Some Contemporary Afflictions». Annual Review of Entomology. 45: 55–81. doi:10.1146/annurev.ento.45.1.55. PMID 10761570.
- ↑ Whitaker, I. S.; Twine, C; Whitaker, M. J.; և այլք: (2007). «Larval therapy from antiquity to the present day: Mechanisms of action, clinical applications and future potential». Postgraduate Medical Journal. 83 (980): 409–13. doi:10.1136/pgmj.2006.055905. PMC 2600045. PMID 17551073.
- ↑ Donnelly, J. (1998). «Wound healing--from poultices to maggots. (a short synopsis of wound healing throughout the ages)». The Ulster Medical Journal. 67 (Suppl 1): 47–51. PMC 2448900. PMID 9807955.
- ↑ Baer, William S. (1931). «The treatment of chronic osteomyelitis with the maggot (larva of the blow fly)». The Journal of Bone and Joint Surgery. 13 (3): 438–75. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
- ↑ Roach, Mary (2016 թ․ հունիսի 7). Grunt: The Curious Science of Humans at War (անգլերեն) (1 ed.). W. W. Norton & Company. ISBN 9780393245448.
- ↑ Nimmons, Don Stewart (2003). Treasures of War (անգլերեն). Xulon Press. էջ 105. ISBN 9781591604600.
- ↑ Congressional Record. Pt 6. Vol. 152. 2006 թ․ մայիսի 8. էջեր 7, 908.
- ↑ Heitkamp, Rae A.; Peck, George W.; Kirkup, Benjamin C. (2013 թ․ նոյեմբերի 14). «Maggot Debridement Therapy in Modern Army Medicine: Perceptions and Prevalence». Military Medicine (անգլերեն). 177 (11): 1, 411–16. doi:10.7205/milmed-d-12-00200. PMID 23198524.
- ↑ Carrie Arnold for Scientific American. April 1, 2013 New Science Shows How Maggots Heal Wounds
- ↑ FDA CDRH 510(k) summary
- ↑ Root-Bernstein, Robert; Root-Bernstein, Michèle M. (1998). Honey, Mud, Maggots, and Other Medical Marvels. Houghton Mifflin. ISBN 978-0-395-92492-1.Կաղապար:Unreliable medical source[Հղում աղբյուրներին]
- ↑ Sherman, Ronald A.; Morrison, Scott; Ng, David (2007). «Maggot debridement therapy for serious horse wounds – A survey of practitioners». The Veterinary Journal. 174 (1): 86–91. doi:10.1016/j.tvjl.2006.05.012. PMID 16831562.
- ↑ Jones, Gemma; Wall, Richard (2008). «Maggot-therapy in veterinary medicine». Research in Veterinary Science. 85 (2): 394–8. doi:10.1016/j.rvsc.2007.12.006. PMID 18237754.
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sherman, R. A. (2003). «Maggot Therapy for Treating Diabetic Foot Ulcers Unresponsive to Conventional Therapy». Diabetes Care. 26 (2): 446–51. doi:10.2337/diacare.26.2.446. PMID 12547878.
- Van Der Plas, M. J. A.; Jukema, G. N.; Wai, S.-W.; Dogterom-Ballering, H. C. M.; Lagendijk, E. L.; Van Gulpen, C.; Van Dissel, J. T.; Bloemberg, G. V.; Nibbering, P. H. (2007). «Maggot excretions/secretions are differentially effective against biofilms of Staphylococcus aureus and Pseudomonas aeruginosa». Journal of Antimicrobial Chemotherapy. 61 (1): 117–22. doi:10.1093/jac/dkm407. PMID 17965032.
- Cazander, G.; Van Veen, K.E.B.; Bernards, A.T.; Jukema, G.N. (2009). «Do maggots have an influence on bacterial growth? A study on the susceptibility of strains of six different bacterial species to maggots of Lucilia sericata and their excretions/secretions». Journal of Tissue Viability. 18 (3): 80–7. doi:10.1016/j.jtv.2009.02.005. PMID 19362001.
- Cazander, Gwendolyn; Schreurs, Marco W. J.; Renwarin, Lennaert; Dorresteijn, Corry; Hamann, Dörte; Jukema, Gerrolt. N. (2012). «Maggot excretions affect the human complement system». Wound Repair and Regeneration. 20 (6): 879–86. doi:10.1111/j.1524-475X.2012.00850.x. PMID 23110586. S2CID 24568980.
- Mumcuoglu, Kosta Y.; Ingber, Arieh; Gilead, Leon; Stessman, Jochanan; Friedmann, Reuven; Schulman, Haim; Bichucher, Hellen; Ioffe-Uspensky, I; Miller, J; Galun, R; Raz, I (1999). «Maggot therapy for the treatment of intractable wounds». International Journal of Dermatology. 38 (8): 623–7. doi:10.1046/j.1365-4362.1999.00770.x. PMID 10487456. S2CID 45118935.
- Bowler, P. G.; Duerden, B. I.; Armstrong, D. G. (2001). «Wound Microbiology and Associated Approaches to Wound Management». Clinical Microbiology Reviews. 14 (2): 244–69. doi:10.1128/CMR.14.2.244-269.2001. PMC 88973. PMID 11292638.
- Sherman, R. A.; Hall, M. J. R.; Thomas, S. (2000). «Medicinal Maggots: An Ancient Remedy for Some Contemporary Afflictions». Annual Review of Entomology. 45: 55–81. doi:10.1146/annurev.ento.45.1.55. PMID 10761570.
- Nigam, Yamni; Bexfield, Alyson; Thomas, Stephen; Ratcliffe, Norman Arthur (2006). «Maggot Therapy: The Science and Implication for CAM Part I—History and Bacterial Resistance». Evidence-Based Complementary and Alternative Medicine. 3 (2): 223–7. doi:10.1093/ecam/nel021. PMC 1475942. PMID 16786052.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Maggot Medicine film produced by Robert Cibis
- National Geographic video segment on Maggot Medicine on youtube.com
- The NIH Record; Medieval Miracle Workers — Are Maggots Making a Medical Comeback? The National Institutes of Health experience with maggot therapy
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թրթուրաբուժություն կատեգորիայում։ |