Սանացիա
Արտաքին տեսք
Սանացիա (լատիներեն Sanatio — բուժում, առողջացում, sano — բուժում եմ), միջոցառումների համակարգ (նոր բաժնետոմսերի թողարկման կրճատում և դրանց փոխանակում մեծ թվով հին բաժնետոմսերով, վերջիններիս անվանական արժեքի իջեցում, սուբսիդիաների, վարկերի, արտոնյալ փոխառությունների տրամադրում, հարկային արտոնություն և այլն), որ սովորաբար բաժնետիրական ընկերությունների ձև ունեցող ձեռնարկությունների սնանկացումը կանխելու կամ մրցունակությունը բարձրացնելու նպատակով իրականացնում են իրենք՝ ձեռնարկությունները կամ ֆինանսապես հզոր բանկերը, ընկերությունները, պետությունը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 176)։ |