Ալանտոին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Blue pill container spilled icon.svg
Ալանտոին
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար97-59-6
PubChem CID204
DrugBank11100
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.002.358 Խմբագրել Վիքիդատայում


Ալանտոին (5-ուրեիդոհիդանտոին)՝ անգույն, ջրի մեջ լուծվող բյուրեղներ են (քիչ լուծելի են սառը ջրում, լավ՝ տաք ջրում)։

Ալանտոինը ստացվում է չեզոք լուծույթներում կալիումի պերմանգանատով կամ կապարի երկօքսիդով միզաթթուն օքսիդացնելիս։ Այն օքսիդացնելիս ստացվում է հիդանտոին, այնուհետև օքսիդանում է մինչև պարաբանոլաթթվի։

Ալանտոինը կաթնասունների և միջատների թրթուրների օրգանիզմում պուրինների կատաբոլիզմի հիմնական արգասիքն է (բացառությամբ պրիմատների և մարդկանց), նրա նախորդը հանդիսանում է միզաթթուն, որի փոխարկումը ալանտոինին կատալիզվում է ուրիկազ ֆերմենտով (ուրատօքսիդազ)՝ միզաթթվի պիրիմիդինային ցիկլի խախտմամբ։

Ալանտոինը հայտնաբերվել է նաև քարխոտ դեղագործական բույսի արմատներում։ Վերքերի բուժման համար օգտագործվել է այս բույսի մզվածքը [1]։

Ալանտոինազի ֆերմենտը կատալիզում է ալանտոին իմիդազոլինային ցիկլի ճեղքումը `ալանտոաթթու ձևավորելու համար, որն էլ իր հերթին հիդրոլիզվում է ֆերմենտային ալանտոիկազայի միջոցով` առաջացնելով գլիկոքսիլային թթու և միզանյութ ։


Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալանտոինը ունի դաբաղող ազդեցություն և ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղային անզգայացնող միջոցների, ատամնաբուժիչների և հակաբորբոքային դեղամիջոցների ցանկում ՝ որպես արտաքին օգտագործման դեղամիջոց[2] :

Ալանտոինը լայնորեն օգտագործվում է նաև կոսմետիկ արդյունաբերության մեջ ՝ որպես տարբեր քսուքների մաս և կոսմետիկայի արտադրողները հայտարարում են, որ ալանտոինը կրկնակի ազդեցություն է ունենում մաշկի վրա. փափկացնում է վերնամաշկը՝ նպաստելով մեռուկացված բջիջների շերտազատմանը, և խթանում է մաշկի վերականգնողական հատկությունները։ Այն ներմուծվում է կոսմետիկայի բաղադրության մեջ `ծակոտիները նեղացնելու, մաշկը փափկացնելու համար, կիրառվում է արևապաշտպան քսուքների արտադրության մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]