Թրթուրաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրթուրաբուժություն
Տեսակբժշկական գործողության տեսակ
Ենթադասսանացիա, բժշկական միջամտություն, միջատները բժշկության մեջ և biotherapy?
MeSHD000096383

Թրթուրաբուժություն, կենսաթերապիայի տարբերակ, որի ժամանակ թրթուրները ներդրվում են չլավացող մաշկի կամ փափուկ հյուսվածքների վերքերի վրա՝ մեռուկացված հյուսվածքի մաքրման և դեզինֆեկցիայի նպատակով։

Թրթուրաբուժության օգտակարության ապացույցները ներկայումս շատ են[1][2]։

Բժշկության մեջ օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաթեթվորված թրթուրներ

Թրթուրաբուժությունը էֆեկտիվ է քրոնիկ խոցերի բուժման ժամանակ[1]։ Դիաբետիկ ոտքերի խոցերի ժամանակ օգտագործվող փորձնական թրթուրաբուժությունը տալիս է դրական արդյունք[3]։ Ըստ Քոքրեյնի անդրադարձի՝ թրթուրաբուժությունը ոտքերի երակային խոցերի ժամանակ ցույց է տալիս նույն արդյունքը, ինչ այլ բուժման եղանակները։ Սակայն, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հետազոտությունից ստացված տվյալները եղել են աղքատ[4]։

2004 թվականին Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչությունը որոշեց կանաչ շշի գույնի ճանճի (Lucilia sericata) թրթուրները օգտագործել բժշկական նպատակներով[5]։

Այդպիսի հիվանդություններից են՝

  • Մաշկի և փափուկ հյուսվածքների չլավացող վերքեր
  • Պառկելախոցեր
  • Երակականգային խոցեր
  • Ոտքերի նեյրոպաթիկ խոցեր
  • Չլավացող տրավմատիկ կամ հետվիրահատական վերքեր

Սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերքի հյուսվածքը պետք է հագեցած լինի դեպի ներս էքսուդացվող հեղուկով և հագեցած լինի բավարար թթվածնով, ինչը արդյունավետ բուժման կարևոր նախապայման է։ Ոչ բոլոր հյուսվածքներն են տրվում թրթուրաբուժությանը․ չոր, օրգանիզմի խոռոչների բաց վերքերի թրթուրաբուժությունը լավ արդյունքներ ցույց չի տալիս։ Սովորաբար կարելի է հյուսվածքը թրջել աղաջրային լուծույթներով, որը նպաստավոր պայման կլինի թրթուրների գոյատևման համար[6]։

Թրթուրները պացիենտների մոտ կարող են զզվանք և անհանգստություն առաջացնել, բայց այս բուժումից հրաժարվողների թիվը քիչ է[7]։ Թրթուրները սովորաբար պահվում են անթափանց պոլիմերային տոպրակներում։ Վիրակապը պետք է դրվի այնպես, որ թրթուրները վերքի տարածքից դուրս չգան, բայց ապահովվի թթվածնի բավարար մուտքը[8]։ Վիրակապը կարող է պատրաստվել այնպես, որ թրթուրների գործողություններից առաջացած քորի ու դիսկոմֆորտի զգացումը հասցվի նվազագույնի[9]։

Ազդեցության մեխանիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրթուրներն ազդում են մի քանի ճանապարհներով․

  • Սանացիա[10]
  • Վերքի դեզինֆեկցիա[11]
  • Առողջացման ստիմուլյացիա[11]
  • կենսաթաղանթների ճնշում և էռադիկացիա[12]

Սանացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրթուրների որոշակի քանակություն կարող է ավելի արդյունավետ լինել մեռուկացած հյուցվածքի մաքրման պրոցեսում (մեկ-երկու օր), քան վիրահատական միջամտությունը։ Թրթուրների ազդեցությունից վերքի մակերեսը փոքրանում է։ Թրթուրներն արտազատում են որոշ պրոտեոլիտիկ ֆերմենտներ, որոնք քայքայում են մեռուկացված հյուսվածքը[13]․ այս պրոցեսը կոչվում է արտամարմնային մարսողություն։ 48-72 ժամվա ընթացքում թրթուրների չափերը մեծանում են՝ 2 սանտիմետրից հասնելով 10-ի, դրանց հեռացումից հետո հյուցվածքը մաքրված է լինում մեռուկացված հյուսվածքից[14]։

Դեզինֆեկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրթուրներից արտազատված նյութերն օժտված են հակաբակտերիալ հատկություններով։ Դրանցից են ալանտոինը, միզանյութը, ֆենիլացեդալդեհիդը, կալցիումի կարբոնատը, պրոտեոլիտիկ ֆերմենտները և այլն։ In vitro հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թրթուրները ճնշում են մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի, A և B խմբի ստրեպտոկոկերի, գրամ-դրական աերոբ և անաերոբ բակտերիաների աճը[15]։ Կապտաթարախային ցուպիկը, աղիքային ցուպիկը և պրոտեուսը չեն ենթարկվում թրթուրների ազդեցությանը։ Կապտաթարխային ցուպիկի առկայության դեպքում թրթուրների օգտագործումը կարող է վտանգավոր լինել[16]։

Թրթուրների կենսաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Lucilia sericata ճանճ
Protophormia terraenovae ճանճ

Թրթուրները կարող են ձվադրել մահացած կենդանիների կամ մարդկանց մարմիների մակերեսներին։ Կենդանիներից թրթուրներով վարակումը կոչվում է միազ։ Որոշ թրթուրներ սնվում են միայն մահացած հյուսվածքներով։ Թրթուրների ստացման նպատակով օգտագործում են Կալիֆորիդա ցեղատեսակի ճանճերին։ Այլ կարևոր ցեղատեսակներից է Պրոտոֆորմիա տերանովան, որի թրթուրները շատ արդյունավետ են Streptococcus pyogenes-ի և S. pneumoniae-ի դեմ[17]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ գրառումների, թրթուրաբուժությունը՝ որպես վերքաբուժության տարբերակ, կիրառվել է դեռ անտիկ ժամանակներից սկսած[18]։ Թրթուրներն օգտագործվել են Մայաների, բնիկ ամերիկացիների և ավստրալական աբորիգենների կողմից։ Տվյալներ կան նաև վերածննդի ժամանակաշրջանից։ Ռազմաբժիշկները նշում են, որ արագ ապաքինվել են և ցածր մահացության ռիսկ են ունեցել այն զինվորների վերքերը, ում մոտ կիրառել են թրթուրներով բուժում։ Այս բժիշկներից էր Նապոլեոնի գլխավոր վիրաբույժը՝ բարոն Դոմինիկ Լարին[17]։

Ամերիկայի քաղաքացիական պատերազմի բժշկական սպաերից մեկը՝ Յոզեֆ Ջոնսը, փաստել է՝

«Ես հաճախ եմ հանդիպել քայքայված, թրթուրներով աղտոտված վերքերի։ Ինչպես փորձը ցույց է տալիս, այս թրթուրները սնվում են միայն մահացած հյուսվածքներով և չեն դիպչում առողջ մասերին։»

Միացյալ Նահանգներում թրթուրներն առաջին անգամ օգտագործվել են սպա Ջ․ Զաքարիսի կողմից, ով ասել է՝

«Թրթուրները մեկ օրում ունակ են մաքրել հյուսվածքները շատ ավելի լավ, քան այն ագենտները, որոնք մենք օգտագործում ենք։ Վստահ եմ, որ դրանց օգտագործմամբ շատ կյանքեր եմ փրկել։»

Նա հաշվարկել է առողջացման բավականին բարձր տոկոս.[19]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օրթոպեդիկ վիրաբույժ Ուիլիամ Բայերը դիտարկել է մի զինծառայողի, ով մի քանի օր մարտադաշտում է մնացել ազդրոսկրի բազմակի կոտրվածքներով և բազմաթիվ պատռված վերքերով։ Զինվորը հոսպիտալ է հասցվել վերքի մեջ թրթուրներով, սակայն չի ունեցել տենդի կամ այլ ինֆեկցիայի նշաններ։ Զինվորի վերքերը լավացել են, չնայած որ ենթադրելի էր, որ նա պետք է մահանար։ Պատերազմից հետո Բայերն օգտագործել է թրթուրները Մասաչուսեթսում գտնվող Բոստոնի մանկական հոսպիտալում աշխատելիս[20][21]։

Կան զեկույցներ այն մասին, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկայի կողմից գերեվարված ճապոնացի զինվորերի վերքերը բուժել են թրթուրներով[22][23]։

Ըստ 2013 թվականին կատարված հետազոտության, Միացյալ Նահանգների բանակի բժիշկների 10%-ն օգտագործում է թրթուրաբուժությունը[24]։

Կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Սննդի և դեղերի վարչությունը թույլատրել է բազմացնել թրթուրները մարդկանց և կենդանիների բուժման համար՝ միայն ըստ ցուցման[25][26]։

Անասնաբուժության մեջ օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի շատ երկրներում կենդանիների վերքերի թրթուրներով բուժումը հանդիսանում է ազգային բժշկության մաս[27]։ Թրթուրներն առավել օգտակար են քրոնիկ օստեոմիելիտների, քրոնիկ խոցերի և թարախածին ինֆեկցիաների դեպքում։ Թրթուրներն օգտագործվում են կճղակավորների մոտ լամինիտի հետևանքով առաջացած երկրորդային օստեոմիելիտի, գորտերի չբուժվող վերքերի, հետվիրահատական վերքերի, կերատոմաների բուժման մեջ[28]։

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ թրթուրբուժության՝ կենդանիների վերքերի բուժման մեջ օգտագործման մասին դեռևս բավարար տվյալներ չկան, և չի կարելի ճշգրտորեն հասկանալ՝ որքանով է այն արդյունավետ[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sun, Xinjuan; Jiang, Kechun; Chen, Jingan; և այլք: (2014). «A systematic review of maggot debridement therapy for chronically infected wounds and ulcers». International Journal of Infectious Diseases. 25: 32–7. doi:10.1016/j.ijid.2014.03.1397. PMID 24841930.
  2. Nasoori, A.; Hoomand, R. (December 2017). «Maggot debridement therapy for an electrical burn injury with instructions for the use of Lucilia sericata larvae». Journal of Wound Care. 26 (12): 734–41. doi:10.12968/jowc.2017.26.12.734. PMID 29244970.
  3. Tian, X; Liang, XM; Song, GM; և այլք: (September 2013). «Maggot debridement therapy for the treatment of diabetic foot ulcers: a meta-analysis». Journal of Wound Care. 22 (9): 462–9. doi:10.12968/jowc.2013.22.9.462. PMID 24005780.
  4. Gethin, Georgina; Cowman, Seamus; Kolbach, Dinanda N. (2015 թ․ սեպտեմբերի 14). «Debridement for venous leg ulcers». Cochrane Database of Systematic Reviews. 2015 (9): CD008599. doi:10.1002/14651858.CD008599.pub2. PMC 6486053. PMID 26368002.
  5. «Product Classification: Maggots, Medical». fda.gov. US: Food and Drug Administration.
  6. Gottrup, Finn; Jørgensen, Bo (2011). «Maggot Debridement: An Alternative Method for Debridement». ePlasty. Copenhagen. 11 (33): 290–302. PMC 3136394. PMID 21776326.
  7. Parnés, A.; Lagan, K. M. (2007). «Larval therapy in wound management: A review» (PDF). International Journal of Clinical Practice. 61 (3): 488–93. doi:10.1111/j.1742-1241.2006.01238.x. PMID 17313618. S2CID 34169406.
  8. Scavée, V; Polis, X; Schoevaerdts, J. C. (2003). «Maggot therapy: Many hands make light work» (PDF). Acta Chirurgica Belgica. 103 (4): 405–7. doi:10.1080/00015458.2003.11679453. PMID 14524161. S2CID 28650392. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  9. Morgan, Rosemary (2002). «Larval therapy». Student BMJ. 10: 259–302. doi:10.1136/sbmj.0208271. S2CID 220099046.
  10. Chan, Dominic CW; Fong, Daniel HF; Leung, June YY; Patil, NG; Leung, Gilberto KK (October 2007). «Maggot debridement therapy in chronic wound care». Hong Kong Medical Journal. 13 (5): 382–6. PMID 17914145.
  11. 11,0 11,1 Sherman, R. A. (2014). «Mechanisms of Maggot-Induced Wound Healing: What Do We Know, and Where Do We Go from Here?». Evidence-Based Complementary and Alternative Medicine. 2014: 1–13. doi:10.1155/2014/592419. PMC 3976885. PMID 24744812.
  12. Sherman, R. A. (2009). «Maggot Therapy Takes Us Back to the Future of Wound Care: New and Improved Maggot Therapy for the 21st Century». Journal of Diabetes Science and Technology. 3 (2): 336–44. doi:10.1177/193229680900300215. PMC 2771513. PMID 20144365.
  13. Reames, Mark K.; Christensen, Chris; Luce, Edward A. (1988). «The Use of Maggots in Wound Debridement». Annals of Plastic Surgery. 21 (4): 388–91. doi:10.1097/00000637-198810000-00017. PMID 3232928.
  14. Jordan, Ashley; Khiyani, Neeraj; Bowers, Steven R.; Lukaszczyk, John J.; Stawicki, Stanislaw P. (2018). «Maggot debridement therapy: A practical review». International Journal of Academic Medicine. 4 (1): 21–34. doi:10.4103/IJAM.IJAM_6_18. S2CID 88155109.
  15. Bowling, Frank L.; Salgami, Eleanna V.; Boulton, Andrew J.M. (February 2007). «Larval Therapy: A Novel Treatment in Eliminating Methicillin-Resistant Staphylococcus aureus From Diabetic Foot Ulcers». Diabetes Care. 30 (2): 370–371. doi:10.2337/dc06-2348. PMID 17259512.
  16. Andersen, A. S.; Joergensen, B.; Bjarnsholt, T.; Johansen, H.; Karlsmark, T.; Givskov, M.; Krogfelt, K. A. (2009). «Quorum-sensing-regulated virulence factors in Pseudomonas aeruginosa are toxic to Lucilia sericata maggots». Microbiology. 156 (2): 400–7. doi:10.1099/mic.0.032730-0. PMC 2885677. PMID 19892758.
  17. 17,0 17,1 Sherman, R. A.; Hall, M. J. R.; Thomas, S. (2000). «Medicinal Maggots: An Ancient Remedy for Some Contemporary Afflictions». Annual Review of Entomology. 45: 55–81. doi:10.1146/annurev.ento.45.1.55. PMID 10761570.
  18. Whitaker, I. S.; Twine, C; Whitaker, M. J.; և այլք: (2007). «Larval therapy from antiquity to the present day: Mechanisms of action, clinical applications and future potential». Postgraduate Medical Journal. 83 (980): 409–13. doi:10.1136/pgmj.2006.055905. PMC 2600045. PMID 17551073.
  19. Donnelly, J. (1998). «Wound healing--from poultices to maggots. (a short synopsis of wound healing throughout the ages)». The Ulster Medical Journal. 67 (Suppl 1): 47–51. PMC 2448900. PMID 9807955.
  20. Baer, William S. (1931). «The treatment of chronic osteomyelitis with the maggot (larva of the blow fly)». The Journal of Bone and Joint Surgery. 13 (3): 438–75. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  21. Roach, Mary (2016 թ․ հունիսի 7). Grunt: The Curious Science of Humans at War (անգլերեն) (1 ed.). W. W. Norton & Company. ISBN 9780393245448.
  22. Nimmons, Don Stewart (2003). Treasures of War (անգլերեն). Xulon Press. էջ 105. ISBN 9781591604600.
  23. Congressional Record. Pt 6. Vol. 152. 2006 թ․ մայիսի 8. էջեր 7, 908.
  24. Heitkamp, Rae A.; Peck, George W.; Kirkup, Benjamin C. (2013 թ․ նոյեմբերի 14). «Maggot Debridement Therapy in Modern Army Medicine: Perceptions and Prevalence». Military Medicine (անգլերեն). 177 (11): 1, 411–16. doi:10.7205/milmed-d-12-00200. PMID 23198524.
  25. Carrie Arnold for Scientific American. April 1, 2013 New Science Shows How Maggots Heal Wounds
  26. FDA CDRH 510(k) summary
  27. Root-Bernstein, Robert; Root-Bernstein, Michèle M. (1998). Honey, Mud, Maggots, and Other Medical Marvels. Houghton Mifflin. ISBN 978-0-395-92492-1.Կաղապար:Unreliable medical source[Հղում աղբյուրներին]
  28. Sherman, Ronald A.; Morrison, Scott; Ng, David (2007). «Maggot debridement therapy for serious horse wounds – A survey of practitioners». The Veterinary Journal. 174 (1): 86–91. doi:10.1016/j.tvjl.2006.05.012. PMID 16831562.
  29. Jones, Gemma; Wall, Richard (2008). «Maggot-therapy in veterinary medicine». Research in Veterinary Science. 85 (2): 394–8. doi:10.1016/j.rvsc.2007.12.006. PMID 18237754.

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]