Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորգոմ Իյաչերեսի Գուշակյան (իսկական անունը՝ Մկրտիչ Պիլիճյան , սեպտեմբերի 27 , 1874 (1874-09-27 ) [ 1] , Պարտիզակ [ 1] - փետրվարի 10 , 1939 (1939-02-10 ) [ 1] , Երուսաղեմ , Միացյալ Թագավորություն [ 1] ), հայ բանասեր, թարգմանիչ, հոգևորական գործիչ։ Սովորել է ծննդավայրի Ներսես-Շուշանյան դպրոցում , ապա՝ Արմաշի դպրեվանքում ։
Վարել է հոգևորական տարբեր պաշտոններ Արմաշում , Կոստանդնուպոլսում , Եգիպտոսում ։ 1931 թվականին ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք , միաժամանակ վարել «Սիոն» ամսագիրը[ 2] [ 3] ։ Աշխարհաբար է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1926 թ.), ֆրանսերենից ՝ Ֆլոբերի «Հերովդիա»-ն, Բուալոյի «Արվեստ քերթողական»-ը։ Գուշակյան Թորգոմը նպաստել է եգիպտահայ գաղութի հասարակական մշակութային կյանքի աշխուժացմանը։ Գլխավորել է Խորհրդային Հայաստանին ցույց տրվող օգնության գործը (1920 -1921 , 1926 թթ. )։
Արմաշու վանքը, ԿՊ, 1914 թ.
Խրիմյան Հայրիկ (իր ծննդյան հարյուրամյակին առթիվ), Փարիզ, 1925 թ.
Հուշարձան Աստվածաշունչի հայերեն թարգմանության հազար հինգ հարյուրամյակի, Երուսաղեմ, 1938 թ.
Հազարտողյակ փորագրություն, հ․ 1, Վնտ․, 1939 թ.
Ցուցակ հայերեն ձեռագրաց Ս․ Նշանի վանուց ի Սեբաստիաւ Վնն․, 1961 թ.
Ալպոյաճյան Ա․, Թորգոմ պատրիարք Գուշակյան, Կահիրե, 1940 թ.
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան , Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն , 1974.
↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՍԻՕՆ» . Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին .
↑ «Համահայկական թվանշային գրադարան» .
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 253 )։