Թորգոմ Գուշակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուշակյան Թորգոմ Իյաչերեսի
Պիլիճյան Մկրտիչ
Ծնվել է27 սեպտեմբերի, 1874
Ծննդավայրգյուղ Պարտիզակ, Նիկոմեդիա
Մահացել է10 փետրվարի, 1939
Մահվան վայրԵրուսաղեմ
ՔաղաքացիությունԵգիպտոս
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնյա
ՄասնագիտությունՀայ բանասեր, թարգմանիչ
գործիչ
Զբաղեցրած պաշտոններArmenian Patriarch of Jerusalem
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր

Գուշակյան Թորգոմ Իյաչերեսի (իսկական անունը՝ Պիլիճյան Մկրտիչ, 27 սեպտեմբերի, 1874, գյուղ Պարտիզակ, Նիկոմեդիա- 10 փետրվարի, 1939, Երուսաղեմ), հայ բանասեր, թարգմանիչ, հոգևորական գործիչ։ Սովորել է ծննդավայրի Ներսես-Շուշանյան դպրոցում, ապա՝ Արմաշի դպրեվանքում։

Վարել է հոգևորական տարբեր պաշտոններ Արմաշում, Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում։ 1931 թվականին ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք, միաժամանակ վարել «Սիոն» ամսագիրը։ Աշխարհաբար է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1926 թ.), ֆրանսերենից՝ Ֆլոբերի «Տերովդիա»-ն, Բուալոյի «Արվեստ քերթողական»-ը։ Գուշակյան Թորգոմը նպաստել է եգիպտահայ գաղութի հասարակական մշակութային կյանքի աշխուժացմանը։ Գլխավորել է Խորհրդային Հայաստանին ցույց տրվող օգնության գործը (1920-1921, 1926 թթ.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արմաշու վանքը, ԿՊ, 1914 թ.
  • Խրիմյան Հայրիկ (իր ծննդյան հարյուրամյակին առթիվ), Փարիզ, 1925 թ.
  • Հուշարձան Աստվածաշունչի հայերեն թարգմանության հազար հինգ հարյուրամյակի, Երուսաղեմ, 1938 թ.
  • Հազարտողյակ փորագրություն, հ․ 1, Վնտ․, 1939 թ.
  • Ցուցակ հայերեն ձեռագրաց Ս․ Նշանի վանուց ի Սեբաստիաւ Վնն․, 1961 թ.
  • Ալպոյաճյան Ա․, Թորգոմ պատրիարք Գուշակյան, Կահիրե, 1940 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 253 CC-BY-SA-icon-80x15.png