Սիոն (ամսագիր)
| Սիոն | |
|---|---|
| Տեսակ | պարբերական |
| Լեզու | հայերեն[1] |
| Հրատարակիչ | Առաքելական Աթոռ Սրբոց Յակովբեանց Յերուսաղեմ |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Երուսաղեմ |
| ISSN | 0037-5810 |
| Կայք | flib.sci.am/journal/Sion/Main.html |
«Սիոն», կրոնական, պատմաբանասիրական, գրական ամսագիր, Երուսաղեմի հայոց պատրիարքության պաշտոնական հրատարակություն։ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պաշտոնաթերթ։
Լույս է տեսնում 1866 թվականից, Երուսաղեմում (1878-1926 թվականներին ընդհատվել է)։Արժեքավոր են ամսագրում տպագրված՝ Հայ եկեղեցու ազգային դիմագիծը հաստատող ուսումնասիրությունները։ Կրոնական նյութերից զատ, ամսագրում տեղ են գտնում նաև պատմությանը, բանասիրությանը, լեզվագիտությանը, մատենագիտությանը, հայ մշակույթին, գրչությանը վերաբերող հոդվածներ։ Հեղինակել են Եղիշե Դուրյանը, Գարեգին Հովսեփյանը, Ներսես Ակինյանը, Սիրարփի Տեր-Ներսեսյանը և ուրիշներ։ Ամսագրի գրական բաժնում ներրկայացվում է հայ գրական ստեղծագործություններ, մասնավորապես բանաստեղծություններ։ Անդրադառնում է նաև գաղութահայ կյանքին, աջակցում հայապահպանությանը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը[2][3]։
Խմբագիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սավալանյան, Տիգրան Թումայի (1821-1896) [հիմնադիր խմբագիր 1866-1867]
- Մելքիսեդեկ Մուրատեան վրդ. (Գարեգին, 1836-1903) [խմբ.` 1867-1875]
- Սահակ Բ Կաթողիկոս Խապայեան (1849-1939) [խմբ.` 1875-1877]
- Բաբգէն Կաթողիկոս Կիւլէսէրեան (1868-1936) [խմբ.` 1927-1930]
- Տիրան Ներսոյեան արք․ (1904-1989) [խմբ.` 1930-1931]
- Թորգոմ Գուշակեան արք․ (1874-1939) [խմբ.` 1932-1939]
- Եղիշէ Տէրտէրեան արք․ (1910-1990) [խմբ.` 1939-1990]
- Բաբկեն արք. Ապատյան (1917-1978) (թղթակից)[4]
- Թորգոմ Մանուկեան արք․ (1919-2012) [խմբ.` 1990-2008]
- Բագրատ Պուրճէքեան վրդ․ (1969- ) [խմբ.` 2012-2013]
- Մինաս Գոճայեան (1946- ) [խմբ.` 2014-2017]
- Ներսեհ աբեղա Ալոյեան (1987- ) [խմբ.` 2018- ]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովհաննես Հաննա (Երուսաղեմացի), Գիրք պատմութեան սրբոյ եւ մեծի քաղաքիս Աստուծոյ Երուսաղէմս․․․, ԿՊ, 1731։
- Բառնաբաս Գանձակեցի, Յաջորդութիւն պատրիարքացն Երուսաղէմի․․․, ԿՊ, 1872։
- Տեր-Հովհաննեսյան Ա․, Ժամանակագրական պատմութիւն Ս․ Երուսաղէմի, հ․ 1-2, Երուսաղեմ, 1890։
- Սավալանյանց Տ․, Պատմութիւն Երուսաղէմի, հ․ 1-2, Երուսաղեմ, 1931։
- Աղավնունի Մ․, Միաբանք եւ այցելուք Հայ Երուսաղէմի, Երուսաղեմ, 1929։
- Նույնի, Հայկական հին վանքեր և եկեղեցիներ սուրբ երկրին մէջ, Երուսաղեմ, 1931։
- Օրմանյան Մ․, Հայկական Երուսաղէմ, Երուսաղեմ, 1931։
- Նշանյան Մ․, Տպարան առաքելական աթոռոյն Ս․ Յակոբեանց Երուսաղէմի, Երուսաղեմ, 1933։
- Մանուկյան Ս․, Հայ Երուսաղէմ, Բոստոն, 1948։
- Մամուրի Հ․, Հայերը Երուսաղեմի մեջ ամենահին ժամանակներից մինչև մեր օրերը Ա․տ, 1963։
- Կյոքճյան Վ․, Հայ Երուսաղէմը դարերու մեջ, Երուսաղեմ, 1965։
- Sanjian A. K., The Armenian Communities in Syria under Ottoman Dominion, Cambridge, Mass, 1965;
- Antreassian A., Jerusalem and the Armenians, Jerusalem, 1969;
- Hintlian K., History of the Armenians in the Holy Land, Jerusalem, 1976, second edition, 1989;
- Armenian Art Treasures of Jerusalem, New Rochelle, New York and Oxford, 1979;
- Azarya V., The Armenian Quarter of Jerusalem, London, Los Angeles and Berkeley, 1984;
- Tsimhoni D., Christian Communities in Jerusalem and the West Bank Since 1948,
- Westport, Conn. and London, 1993;
- The Armenians in Jerusalem and the Holy Land, Lenven, 2002;
- Krikorian G., Through the Armenian Needle, Antelias, 2002.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0037-5810
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՍԻՕՆ». Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
- ↑ Բաբգէն վրդ. Ապատեան Տպաւորութիւններ Հնդկաստանէն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության«Սիոն» պաշտոնաթերթ, 1955-08-15, էջեր 230-235, Երուսաղեմ
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 396)։ |