Թեոդոր Շվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր Շվան
Theodor Schwann
Ծնվել էդեկտեմբերի 7, 1810(1810-12-07)[1][2][3][…]
Սանտյագո[4]
Մահացել էհունվարի 11, 1882(1882-01-11)[1][2][3][…] (71 տարեկան)
Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունկենսաբան, բժիշկ, ֆիզիոլոգ, համալսարանի դասախոս և բուսաբան
Հաստատություն(ներ)HU Berlin և Լյեժի համալսարան
Գործունեության ոլորտկենդանաբանություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[4] և Germania zu Würzburg?
Ալմա մատերԲոննի համալսարան, Լյեժի համալսարան, HU Berlin, JMU և Dreikönigsgymnasium?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5]
Ազդվել էՅոհան Պետեր Մյուլեր
Պարգևներ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Schwann
 Theodor Schwann Վիքիպահեստում

Թեոդոր Շվան (գերմ.՝ Theodor Schwann, դեկտեմբերի 7, 1810(1810-12-07)[1][2][3][…], Սանտյագո[4] - հունվարի 11, 1882(1882-01-11)[1][2][3][…], Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի կենսաբան, բջջային տեսության ստեղծողը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բոննի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1833)։ Եղել է Լյովենի (1839 թվականից) և Լիեժի (1848-1880) համալսարանների պրոֆեսոր, Լոնդոնի թագավորական ընկերության (1879), Փարիզի (1879) և Բրյուսելի (1841) ԳԱ անդամ։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են մարսողության ֆիզիոլոգիային, նյարդային համակարգի անատոմիային, հյուսվածաբանությանը։ Մարսողական հյութում հայտնաբերել է պեպսին ֆերմենտը (1836)։ Նկարագրել է ծայրամասային նյարդային թելիկների թաղանթը կազմող բջիջները (շվանյան բջիջներ), որոնք կատարում են հենարանային և սնուցման ֆունկցիա, մասնակցում նյարդային թելիկների վերականգնմաև պրոցեսին։ Համադրելով իր և Մ․ Շվայդենի տվյալները՝ Շվանը հանգեց այն եզրակացության, որ կենդանական և բուսական օրգանիզմները կառուցված են միևնույն բջջային սկզբունքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 554
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Շվան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Շվան» հոդվածին։