Jump to content

Թեյթ Մոդեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյթ Մոդեռն
Տեսակպատկերասրահ, non-departmental public body? և ազգային թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
ՏեղագրությունՍաութուրք
ՎայրBankside?
Մասն էԹեյթ
Պատկանում էԹեյթ
ՀասցեBankside, London, SE1 9TG[3]SE1 9TG
Հիմնադրվել է1992[4]
ՀիմնադիրՀենրի Թեյթ[5]
Մակերես35 000 քառակուսի մետր
Այցելուներ6 098 340 մարդ (2019)[6] և 1 156 037 մարդ (2021)[7]
ՏնօրենFrances Morris?[8], Lars Nittve?[9], Vicente Todoli?[10] և Chris Dercon?[10]
Կայքtate.org.uk/visit/tate-modern(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թեյթ Մոդեռն[11] (անգլ.՝ Tate Modern), Լոնդոնի մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի թանգարան է։ Թեյթ Մոդեռնը պատկանում է Թեյթ թանգարանների խմբին ՝ Թեյթ բրիտանական պատկերասրահի Tate Britain, Թեյթ Լիվերպուլի Tate Liverpool, Թեյթ Սենտ Այվսի Tate St Ives և Թեյթ Օնլայինի Tate Online հետ[12]։ Թեյթ թանգարանների խմբում ցուցադրվում են բրիտանական ազգային հավաքածուներ 1500 թվականից։ Թեյթ Մոդեռնում գտնվում են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործեր, որոնք ստեղծվել են 1900 թվականից սկսած։ Թեյթ Մոդեռնը մտնում է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների ցանկի կազմի մեջ[13]։ Թեյթ Մոդեռնը համարվում է մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի աշխարհի ամենամեծ թագարաններից մեկը։ Ինչպես Լոնդոնի մյուս թանգարաններում Թեյթ Մոդեռնում նույնպես մուտքն անվճար է, սակայն լինում են ցուցահանդեսներ, որոնց մուտքը վճարովի է։

Թանգարանը բացվել է 2000 թվականին նախկին էլեկտրակայանի շենքում Bankside Power Station Թեմզա գետի հարավային ափում։ Շենքը նախագծվել է Սըր Գիլիս Գիլբերտ Սքոթի Sir Giles Gilbert Scott կողմից։

Նախնական վերանախագծում

[խմբագրել | խմբագրել կոդը]
The Turbine Hall

Էլեկտրակայանի փակվելուց շատ տարիներ հետո ծրագրվում էր քանդել շենքը, սակայն շատերը պահանջում էին, որ շենքը պահպանվի և շարունակ նոր մտքեր էին առաջարկում այն վերակառուցելու մասին։ 1994 թվականին Թեյթ թանգարանը հայտարարեց, որ էլեկտրակայանի շենքը կդառնա Թեյթ Մոդեռն թանգարան։ Հայտարարվեց միջազգային մրցույթ շենքի՝ վերակառուցման համար ճարտարապետ գտնելու նպատակով։ 1995 թվականին հայտարարվեց, որ մրցույթի հաղթողն է Հացեգ և դե Մյուրոն շվեյցարական ընկերությունը։ Շենքի վերակառուցումը տևեց 5 տարի և 2000 թվականին թանգարանը բացվեց։ [14]։ Շենքի ակնհայտ արտաքին փոփոխություններից ամենաակնառուն՝ երկհարկանի ապակե տանիքն է, որը ձգվում է շենքի ամբողջ տրամագծով։ Շենքի բուն կառուցվածքից շատ բան նույնն է մնացել, այդ թվում նաև հիմնական՝ տուրբինների սրահը, որում պահպանվել են կամուրջային կռունկները։ Թանգարանի շենքի վերակառուցման պատմություն հիմք հանդիսացա փաստավավերագրական ֆիլի համար։

Տեսարան՝ Թեյթ Մոդեռնի պատշգամից

Բացում և առաջին այցելուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցավ Թեյթ Մոդեռն թանգարանի հանդիսավոր բացումը՝ Թագուհի Ելիզաբեթ II-ի կողմից[15]։ Բացման առաջին տարում Թեյթ Մոդեռն այցելել է 5.25 միլիոն մարդ։ Այդ տարի արդեն գոյություն ունեցող մյուս Թեյթ թանգարանների այցելուների թիվը եղել է 2.5 միլիոն[16]։

Ընդլայնման նախագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Switch House -ի արտաքին տեսքը

Թեյթ Մոտերնը իր բացման օրից ավելի շատ այցելուներ էր գրավում, քան սպասվում էր նախապես։ Այդ պատճառով 2004 թվականից սկսվեցին քննարկումներ՝ թանգարանը ընդլայնելու նախագծերի շուրջ[17][18]։ Ընդլայնման ծրագրերը մասնավորապես կենտրոնացած էր շենքի հարավ-արևմուտյան հատվածում գտնվող ցուցասրահը մեծացնելու ուղղությամբ։ Թանգարանի բացումից հետո շենքում դեռ աշխատում էր ֆրանսիական էլեկտրական ընկերություն, որը գտնվում էր շենքի հարավային հատվածում, սակայն 2006 թվականին ընկերությունը՝ շենքի իրենց զբաղեցրած մի մասը, հանձնեց թանգարանին[19]։ Դա շենքի աշտարակով հատվածն է[20]։ Որոշում կայացվեց այդ հատվածը ևս միացնել ցուցադրությունների սրահներին։ Ընդլայնման նախագիծը կազմեց 215 միլիոն ֆունտ սթերլինգ, որից 50 միլիոն ֆունտ սթերլինգը վճարեց Մեծ Բրիտանիայի կառավարությունը, 7 միլիոնը Լոնդոնի ինքնակառավարման մարմինները, իսկ մնացած գումարը ստացվեց ֆոնդահայթհայթման միջոցով[21]։

Սուիչ շենք (The Switch House)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաս հարկանի 65 մետր բարձրությամբ աշտարակը կառուցվել է նախկին նավթային աշտարակի փոխարեն։ Աշտարակը ունի 4 մակարդակի ցուցասրահներ։ Աշտարակի ցուցասրահներն ունեն բնական լուսավորություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  3. https://www.tate.org.uk/visit/tate-modern
  4. https://www.tate.org.uk/about-us/history-tate/history-tate-modern
  5. https://www.tate.org.uk/about-us/history-tate
  6. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  7. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  8. New Director of Tate Modern AppointedTate, 2016.
  9. https://www.tate.org.uk/press/press-releases/roland-rudd-appointed-chair-tate
  10. 10,0 10,1 https://www.bbc.com/news/10323147
  11. Галерея Тейт / В. А. Кулаков // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая Российская энциклопедия, 2006. — С. 309. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—, т. 6). — ISBN 5-85270-335-4.
  12. «History and development Tate On-line». Tate.org.uk. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  13. Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed, The Art Newspaper, International Edition, Апрель 2014.
  14. «Tate Modern builders Carillion win £400m Battersea Power Station contract». Your local Guardian. 2013 թ․ մայիսի 23. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. «2000: Sneak preview of new Tate Modern». BBC. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  16. «Tate Modern. Nought to Sixteen. A History». Art Review. 2016.
  17. Tate Guide, August–September 2012
  18. «Vision». Tate. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  19. Riding, Alan (2006 թ․ հուլիսի 26). «Tate Modern Announces Plans for an Annex». The New York Times. Վերցված է 2006 թ․ հուլիսի 26-ին.
  20. «Tate Modern extension». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  21. Tate Modern's chaotic pyramid, The Times, 26 July 2006. URL accessed on 26 July 2006.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ankside Power Station with Antony Gormley 1991] ՅուԹյուբում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյթ Մոդեռն» հոդվածին։