Jump to content

Թեդի Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեդի Ուիլսոն
Բնօրինակ անունանգլ.՝ Teddy Wilson
Ի ծնե անունանգլ.՝ Theodore Shaw Wilson
Ծնվել էնոյեմբերի 24, 1912(1912-11-24)[1][2][3]
Օստին, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհուլիսի 31, 1986(1986-07-31)[1][2][3] (73 տարեկան)
Նյու Բրիթեն
Ժանրերջազ[5]
Մասնագիտությունդաշնակահար, երաժշտության ուսուցիչ, ջազ երաժիշտ և բենդ-լիդեր
Գործիքներդաշնամուր[5]
ԱշխատավայրՋուլիարդ դպրոց
ԼեյբլColumbia Records
ԿրթությունԹասքիգիի համալսարան և Ջուլիարդ դպրոց
ԱնդամակցությունTeddy Wilson and his Orchestra?
Պարգևներ
Կայքpbs.org/jazz/biography/artist_id_wilson
 Teddy Wilson Վիքիպահեստում
Տեդ Ուիլսոն, համերգ ԱՄՆ-ի թուրքական դեսպանատանը, նկարը՝ Ուիլյամ Գոտլիբի, Фотограф Уильям Готлиб, 1940 թվական
Ուիլսոնը՝ փորձերի ժամանակ, Բենի Գուդմենի մոտ,1950 թվական

Թեոդոր Շոու «Թեդի» Ուիլսոն, (անգլ.՝ Theodore Shaw «Teddy» Wilson, նոյեմբերի 24, 1912(1912-11-24)[1][2][3], Օստին, ԱՄՆ[4] - հուլիսի 31, 1986(1986-07-31)[1][2][3], Նյու Բրիթեն)[6], ամերիկացի ջազային դաշնակահար։ Քննադատ Սկոտ Յանոուն[7] նրա մասին գրել է որպես սվինգ ժանրի ամենափայլուն ներկայացուցչի։ Ուիլսոնի խրթին և էլեգանտ ոճը ուղեկցել է այնպիսի հայտնի կատարողների, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Լինա Հորնը, Բենի Գուդմենը, Բիլլի Հոլիդեյը և Էլլա Ֆիցջերալդը։ Գուդմենի հետ զուգերգը, ըստ ամենայնի, ռասայական խառը երաժշտական խմբի առաջին հանրային ելույթն էր։ Իր՝ որպես նվագակցողի մեծ փորձից բացի, Ուիլսոնը ղեկավարել է նաև իր նվագախմբերը և իր մասնակցությամբ ձայնագրել նստաշրջաններ 1920-ականների վերջից մինչև 1980-ական թվականները։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սովորել է դաշնամուր և ջութակ Տասկիգիի ինստիտուտում (Տասկիգի քաղաք, Ալաբամա նահանգ)։ Լուի Ամսթրոնգի հետ միասին Լոուրենս Ուեբի նվագախմբում աշխատելուց հետո, ինչպես նաև որոշ ժամանակ անցկացնելով Էրլ Հայնսի «Grand Terrace սրճարան» նվագախմբում, 1933 թվականին Ուիլսոնը սկսել է աշխատել Բենի Քարտերի «Chocolate Dandies» նվագախմբում։ 1935 թվականին միացել է Բենի Գուդմենի տրիոյին, որի կազմում էր թմբկահար Ջին Կրուպան. հետագայում, երբ խմբին է միացել Լայոնել Հեմպտոնը, այն դարձել է կվարտետ։ Միանալով այդ տրիոյին՝ Ուիլսոնը դարձել է առաջին սևամորթ երաժիշտը այդ կոլեկտիվում, որտեղ միայն սպիտակամորթեր էին։

Հայտնի ջազային պրոդյուսեր և գրող John Hammond-ը կարևոր դեր է խաղացել, որպեսզի Ուիլսոնը պայմանագիր կապի« Brunswick» ձայնագրման ստուդիայի հետ: 1935 թվականից սկսած՝ Ուիլսոնը նրա համար ձայնագրել է մի շարք սիրված մեղեդիներ, որպեսզի դրանք օգտագործվեն ջուքբոքսերում։ նա ձայնագրել է 50 երգ այնպիսի կատարողների համար, ինչպիսիք են Լինա Հորնը,Հելեն Ուորդը և Բիլլի Հոլիդեյը՝ ներառյալ վերջինիս մի շարք հիթեր։ Այդ տարիներին նա մասնակցել է նաև շատ հայտնի ջազային համերգների սվինգի այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Լեստեր Յանգը, Ռոյ Էլդռիդջը, Չառլի Շեյվերսը, Ռեդ Նորվոն, Բակ Քլեյտոնը և Բեն Ուեբստերը։

1939 թվականին Ուիլսոնը ստեղծել է ջազ խումբ, որը երկար չի գոյատևել։ Դրանից հետո 1940-1944 թվականներին նա ղեկավարել է «Cafe′ Society» սեքստետը։ Խովարդ «Ստրետչ» Ջոնսոնը նրան «Կարմիր Մոցարտ» անունն է տվել՝ ձախ նախաձեռնություններին աջակցելու համար, մասնավորապես Ուիլսոնը բարեգործական համերգներին հանդես է եկել հօգուտ «The New Masses» ամսագրի և պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ին աջակցելու համար գումար է հավաքել, ինչպես նաև նախագահել է նկարիչների կոմիտեն ՝ աջակցելով աֆրոամերիկացի ակտիվիստ Բենիամին Դեվիսին Նյու Յորքի քաղաքային խորհրդում(որն ընտրվել է 1943 թվականին)[8]։ 1950-ական թվականներին դասավանդել է« Juilliard School» դպրոցում։ 1955 թվականին նա հանդես է եկել «Բենի Գուդմենի պատմությունը» ֆիլմում կարճ կամեո դերում։ Եղել է նաև Դիկ Կավետի (Dick Cavett Show) շոուի երաժշտական ռեժիսորը։

1960-1970-ական թվականներին հանգիստ կյանք է վարել Խիլսդեյ քաղաքի արվարձանում, Նյու Ջերսի նահանգ[9]։ Նա մինչև իր կյանքի վերջը հանդես է եկել որպես տարբեր նվագախմբերի մենակատար և հյուր։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1949 թվական, Teddy Wilson Featuring Billie Holiday
  • 1956 թվական, I Got Rhythm
  • 1956 թվական, Pres and Teddy
  • 1959 թվական, ″Gypsy″ in Jazz
  • 1972 թվական, With Billie in Mind
  • 1972 թվական, Moonglow (Black Lion)
  • 1973 թվական, Runnin’ Wild (Recorded live at the Montreux Festival) (Black Lion)
  • 1976 թվական, Live at Santa Tecla
  • 1976 թվական, "Three Little Words"
  • 1980 թվական, Teddy Wilson Trio Revisits the Goodman Years
  • 1990 թվական, Air Mail Special

Ջազային խմբերում՝ որպես մասնակից

  • 1933-1942 թվականներ, Billie Holiday, The Quintessential Billie Holiday (Volumes 1-9)
  • 1935-1939 թվականներ, Benny Goodman, The Complete RCA Victor Small Group Recordings
  • 1938 թվական, Benny Goodman,The Famous 1938 Carnegie Hall Jazz Concert

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982.
  5. 5,0 5,1 Montreux Jazz Festival Database
  6. «NEA Jazz Master: Teddy Wilson, Pianist, Arranger, Educator». National Endowment for the Arts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  7. Yannow, Scott. Teddy Wilson Biography, " URL accessed 14 April 2012.
  8. Denning, Michael: The Cultural Front: The Laboring of American Culture in the Twentieth Century (New York: Verso, 1996), 317.
  9. Staff. «Jersey Is Home To Teddy Wilson; One Son Is a Teacher», The New York Times, July 1, 1973. Accessed April 9, 2011. «Mr. Wilson settled in Hillsdale 10 years ago, when he and his present wife, were married.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեդի Ուիլսոն» հոդվածին։