Jump to content

Թամազ Գամղրելիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամազ Գամղրելիձե
თამაზ გამყრელიძე
Ծնվել էհոկտեմբերի 23, 1929(1929-10-23)
Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 10, 2021(2021-02-10) (91 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունլեզվաբան, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և հեթագետ
Հաստատություն(ներ)Թբիլիսիի պետական համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն
Պաշտոն(ներ)Վրաստանի խորհրդարանի պատգամավոր
ԱնդամակցությունՍաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[2]
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ անդամ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն[3] և ռուսերեն[3]
Գիտական ղեկավարԻգոր Դյակոնով
Պարգևներ
 Tamaz Gamkrelidze Վիքիպահեստում

Թամազ Վալերիանի Գամղրելիձե (վրաց.՝ თამაზ გამყრელიძე, հոկտեմբերի 23, 1929(1929-10-23), Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 10, 2021(2021-02-10), Թբիլիսի, Վրաստան[1]), հայտնի վրացի և խորհրդային լեզվաբան, արևելագետ, հնդեվրոպագետ, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս (1984-ից), լեզվաբանական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964)։ Մաթեմատիկոս, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս Ռևազ Գամղրելիձեի եղբայրը[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 23-ին Քութայիս քաղաքում։ 1952 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1956-1960 թթ. աշխատել է Վրաստանի ԳԱ Լեզվաբանության ինստիտուտում։ 1960 թվականից դարձել է Թբիլիսիի համալսարանի կառուցվածքային և կիրառական լեզվաբանության (1999 թվականից՝ ընդհանուր և կիրառական լեզվաբանության) ամբիոնի վարիչ։ 1964-2008 պրոֆեսոր էր Թբիլիսիի համալսարանում։ 1979 թվականից ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ՝ գրականության և լեզվի բաժին։ Վրաստանի ԳԱ իսկական անդամ (1974 թվականից) և նախագահ (2005 թվականից)։ 11-րդ համագումարի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Ազգությունների Խորհրդի պատգամավոր Աջարական ԻԽՍՀ-ից։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամազ Գամղրելիձե» հոդվածին։