Jump to content

Էրմիոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էրմիոնի
հուն․՝ Ερμιόνη
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքԷրմիոնիդա և Commune of Ermioni?
ԲԾՄ4 մետր
Բնակչություն2506 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2754
Փոստային դասիչ210 51
Պաշտոնական կայքweb.archive.org/web/20120326201416/http://www.ermioni.gov.gr/
Էրմիոնի (Հունաստան)##
Էրմիոնի (Հունաստան)

Էրմիոնի[1], Հերմիոնա[2] (հուն․՝ Ερμιόνη[3]), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 7 մետր բարձրության վրա[4]՝ Արգոլիդա թերակղզու հարավարևելյան ափերին՝ Պրոն (Πρωνός)[2][5] լեռան ստորոտին, Իդրա ծովախորշի ափին, Իդրա նեղուցի վրա[1]։ Մայրաքաղաք Աթենքից հեռու է 79 կիլոմետր, իսկ Նաֆպլիոնից՝ 85 կիլոմետր։ Էրմիոնիդա համայնքի մաս է կազմում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, բնակչության թիվը կազմում է 2505 մարդ[2]։

19-րդ դարում հայտնի էր Կաստրի (Καστρί)[2] անվանումով։

Հիմնադրել են դրիոպները՝ Ասինայի հետ միասին։ Հիշատակվել է Հոմերոսի «Իլիականի» նավերի ցուցակում[6]։ Ըստ ավանդության, բնակավայրը ենթարկվել է Արգոսին։ Արգոսի՝ Սպարտայի թագավոր Նիկանդրից տարած պարտությունից հետո, մ.թ.ա. 8-րդ դարում, Էրմիոնին դարձավ Սպարտայի դաշնակիցը։

Հույն-պարսկական պատերազմների ժամանակ երեք նավ է տրամադրել Սալամինի ճակատամարտում, ինչպես նաև 300 մարտիկ՝ Պլատիայի ճակատամարտին։ Բնակավայրը Պելոպոնեսյան միության մեջ էր։ Ախեյայի խորհրդի մեջ էր մինչև մ.թ.ա. 146 թվականը, երբ Հռոմը նվաճեց բնակավայրը։

2-րդ դարում քաղաքը նկարագրել է Պավսանիասը[7]։ Ֆրանկոկրատիայի շրջանը սկսվում է 1210 թվականից, երբ Ժոֆրուա դը Վիլարդուենը նվաճում է Ակրոկորինֆը և Արգոլիդը։ Էրմիոնին մտավ Օտտոն դը լա Ռոշի տիրապետության տակ։ 1388 թվականին քաղաքը փոխանցվեց Վենետիկի հանրապետությանը։ Հենց այդ ժամանակ արնաուտները եկան Արգոլիդ։ Թուրք-վենետիկյան 1537-1540 թթ. պատերազմի ժամանակ քաղաքն անցնում է Օսմանյան կայսրությանը։ 1821 թվականին Հունաստանի անկախության պատերազմի ժամանակ Էրմիոնին իր մասնակցությունն է ցուցաբերում։

Էրմիոնի համայնք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրմիոնի համայնքը ներառում է 5 բնակավայր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 3062 մարդ[8]։ Տարածքը 59,225 քառակուսի կիլոմետր է[4]։

Բնակավայր Բնակչություն (2011)[9]
Այի Անարյիրի 193
Ախլադիցա 135
Կուվերտա 81
Պետրոտալասա 148
Էրմիոնի 2505

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն,

մարդ

2011 2505[10]
2001 2446[11]
1991 2365[12]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Կաղապար:Карты государств
  2. 2,0 2,1 2,2 2,3 Hermione // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
  3. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 351. — ISSN 1106-5761.
  5. Павсаний. Описание Эллады. II, 34, 11
  6. Гомер. Илиада. II
  7. Павсаний. Описание Эллады. II, 34—35
  8. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  10. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  12. «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրմիոնի» հոդվածին։