Էրժեբեթ Գալգոցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրժեբեթ Գալգոցի
Ծնվել էօգոստոսի 27, 1930(1930-08-27)[1][2][3]
ԾննդավայրԴյոր, Հունգարիա
Վախճանվել էմայիսի 20, 1989(1989-05-20)[1][2][3] (58 տարեկան)
Վախճանի վայրԴյոր, Հունգարիա
Մասնագիտությունգրող, լրագրող, սցենարիստ, քաղաքական գործիչ և հեղինակ
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1955)
ԿուսակցությունՀունգարիայի աշխատավորների կուսակցություն[4]
Պարգևներ
Համատեղ ապրողՀիլդա Գոբբի
 Erzsébet Galgóczi Վիքիպահեստում

Էրժեբեթ Գալգոցի (հունգարերեն՝ Erzsébet Galgóczi, օգոստոսի 27, 1930(1930-08-27)[1][2][3], Դյոր, Հունգարիա - մայիսի 20, 1989(1989-05-20)[1][2][3], Դյոր, Հունգարիա), հունգարացի գրող և ժուռնալիստ, ռեալիստական ուղղության ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրժեբեթը ծնվել է գյուղացիական բազմանդամ ընտանիքում (ընտանիքի ութ երեխաներից յոթերորդն էր)։ Իր ծննդավայրի՝ Մենֆյոնչանակ գյուղի դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է մերձակա Դյոր քաղաքի միջնակարգ դպրոցում, ապա՝ մանկավարժական քոլեջում, որն ավարել է 1949 թվականին։ 1950 թվականին ընդունվել է Բուդապեշտի թատերական արվեստի և կինեմատոգրաֆիայի ակադեմիայի սցենարական ֆակուլտետը[5] և 1955 թվականին ավարտել է այն։

Իր առաջին ստեղծագործությունը՝ «Հարյուր տոկոսով» (հունգ.՝ Száz százalék) պատմվածքը գրել է, երբ քսան տարեկան էր։

Գրականագետները Գալգոցիի արձակը բնորոշում են իբրև «գյուղական», քանզի նրա ստեղծագործություններում գործողությունները ծավալվում են գյուղական միջավայրում, գործող անձինք էլ գյուղացիներ են։ Սկզբնական շրջանում գրողն արտացոլել է սոցիալիստական ռեալիզմի ոգին, սակայն ժամանակի ընթացքում նա անցում է կատարել հումանիզմին, ավելի ու ավելի մեծ տեղ հատկացրել քաղաքական հալածանքների ու կոռուպցիայի քննադատությանը[6]։ Գալգոցիի պատմվածքները հուզիչ ու տխուր պատմություններ են գյուղի կոլեկտիվացման ժամանակներում գյուղացիների ապրածի մասին, ժամանակներ, երբ քաղաքական փոփոխությունները հաճախ բացասական, դրամատիկ և նույնիսկ ողբերգական ազդեցություն են գործել գավառի կյանքի վրա։ Նրա որոշ երկեր, հատկապես՝ կյանքի երկրորդ կեսին գրվածներից, քաղաքական գրաքննության են ենթարկվել, քանզի բացահայտ ներկայացրել, պատկերել են այն, ինչը թաքցնում էին իշխանությունները։

Գրողի ստեղծագործության վրա հսկայական ազդեցություն է թողել 1956 թվականի հունգարական ապստամբությունը, որը ճնշվել է խորհրդային զորքերի կողմից։

1970-ական թվականներից Գալգոցին, արդեն՝ առանց թաքցնելու, ապրել է լեսբուհու սեռական կյանքով[7][7] [8](երկար տարիների զուգընկերուհին եղել է դերասանուհի Հիլդա Գոբբին[9] ): Նրա առավել հայտնի երկերը՝ «Törvényen belül»-ը (1980) և «Vidravas»-ը (1984) գրվել են ստեղծագործական կյանքի ուշ շրջանում։ Այդ երկու վիպակների հիմքում ընկած է հենց իր՝ կին հեղինակի անձնական կյանքում տեղի ունեցած կոնֆլիկտը, ներքին՝ հոգեկան մի բախում, որ տեղի է ունեցել գյուղացիական ծագման և լեսբիական սեռահակվածության գիտակցման հողի վրա։ Գրողի լավագույն երկերից է համարվում նաև «Գյուղի այրին» վիպակը[10]։

Գեղարվեստական բարձրարժեք երկեր ստեղծելու համար նա բազմիցս արժանացել է գրական մրցանակների, այդ թվում՝ Կոշուտի մրցանակի (1978 թ.), SZOT մրցանակի (1970 թ.), Աթիլա Յոժեֆի մրցանակի (1962, 1969, 1976 թթ.):

Էրժեբեթ Գալգոցին մահացել է 1989 թվականի մայիսի 20-ին, հայրական տանը, սրտի անբավարավածությունից (ըստ այլ աղբյուրների՝ ինքնասպան է եղել դեղերի գերդոզավորման միջոցով)։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին էկրան բարձրացավ ռեժիսոր Մակ Կարոլիի «Իրար նայելով» կինոնկարը[6][11]), որը նկարահանվել էր Էրժեբեթ Գալգոցիի «Սարդոստայն», «Ավելի լավ է՝ ցավեցնի», «Սոցիալիզմ՝ եղեգնածածկ տանիքների ներքո» պատմվածքների հիման վրա։ Ֆիլմն արժանացավ բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Կաննի հեղինակավոր միջազգային կինոփառատոնի մրցանակների՝ երկու անվանակարգերում։

Էրժեբեթ Գալգոցին սցենարներ է գրել նաև հեռուստատեսային մի շարք բեմադրությունների համար[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. https://docplayer.hu/amp/19540239-Galgoczi-erzsebet-eletrajza.html
  5. Е. Малыхина Предисловие // Современная венгерская проза. — М.: Художественная литература, 1982. — С. 475.
  6. 6,0 6,1 Kiss, Noémi (2007 թ․ հուլիսի 3). «Erzsébet Galgóczi». Hungarian Literature Online. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  7. 7,0 7,1 Kiss Noémi (6 сентября 2007). «Az írói példakép. Anyakép? - Galgóczi Erzsébetről». Magyar Narancs. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
  8. Kiss Noémi (2007 թ․ սեպտեմբերի 6). «Az írói példakép. Anyakép? – Galgóczi Erzsébetről». Magyar Narancs. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  9. Moskovics Judit (2004 թ․ նոյեմբերի 11). «A Gobbi». RTL Klub - 21. Század. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  10. Эржебет Галгоци «Вдова села». — М.: Известия, 1983. — 109 с.
  11. Egymásra nézve(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  12. Erzsébet Galgóczi (անգլ.) Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրժեբեթ Գալգոցի» հոդվածին։