Հիլդա Գոբբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիլդա Գոբբի
հունգ.՝ Gobbi Hilda
Gobbi Hilda fortepan 137341.jpg
Ծնվել էհունիսի 6, 1913(1913-06-06)[1][2][3]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիա
Մահացել էհուլիսի 13, 1988(1988-07-13)[1][2][3] (75 տարեկանում)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտությունդերասանուհի և բարեգործ
Համատեղ ապրող(ներ)Էրժեբետ Գալգոցի և Hédi Temessy?
Պարգևներ և մրցանակներԿոշութի մրցանակ, Ֆարկաշ-Ռատկոյի մրցանակ, Հունգարիայի ազատության շքանշան, Հունգարիայի վաստակավոր արտիստ, Հունգարիայի վաստակավոր նկարիչ և Հունգարիայի Հանրապետության դրոշի շքանշան
Commons-logo.svg Հիլդա Գոբբի՝ Վիքիպահեստ

Հիլդա Գոբբի (հունգ.՝ Gobbi Hilda, 6 հունիսի, 1913, Բուդապեշտ – 13 հուլիսի, 1988, Բուդապեշտ), կինոյի և թատրոնի հունգարացի դերասանուհի: Կոշութի անվան մրցանակի դափնեկիր (1949), Հունգարիայի վաստակավոր արտիստ (1950): Հունգարացի կոմպոզիտոր, դիրիժոր և ջութակահար Ալայոշ Գոբբիի (1842-1932) թոռնուհին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլդա Գոբբին ծնվել է 1913 թվականի հունիսի 3-ին Բուդապեշտում: 1932 թվականից մինչև 1935 թվականը սովորել է Բուդապեշտի Դրամատիկական արվեստի ակադեմիայում, որն ավարտելուց անմիջապես հետո սկսել է աշխատել Ազգային թատրոնում: Մասնակցել է հակաֆաշիստական շարժմանը, զբաղվել է բանվորների համար ներկայացումների կազմակերպմամբ: Երբ 1945 թվականին գեներալ-մայոր Իվան Տերենտևիչ Զամերցևի համագործակցությամբ Բուդապեշտում կրկին բացվել է Ազգային թատրոնը, Հիլդա Գոբբին ակտիվ մասնակցություն է ունեցել թատերական կյանքին, շատ է ելույթ ունեցել բեմում[4]: 1957 թվականից դերասանուհին եղել է Աթիլլա Յոժեֆի թատրոնի դերասանուհի[5]: Նա եղել է Բուդապեշտում հունգարական թատերական արվեստի թանգարանի բացման նախաձեռնողը[4]: 1979 թվականին Հիլդա Գոբբին թոշակի է անցել, սակայն շարունակել է իր հասարակական գործունեությունը[4]: 1982 թվականին նա եղել է Յոժեֆ Կատոնայի թատրոնի հիմնադիրներից մեկը:

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը թատրոնում խաղացել է առավելապես կատակերգություններում ու ֆարսերում: 1940-1950-ական թվականներին ընդլայնել է իր խաղացանկը: Նրա լավագույն թատերական աշխատանքերից են Լյուբով Յարովայայի դերը Յոժեֆ Կատոնայի դերը Կոնստանտին Տրենյովի համանուն ստեղծագործության բեմադրության մեջ, Գերտրուդա թագուհու («Բանկ-բան», Յոժեֆ Կանտոնա), Նիլովնայի («Մայրը», ըստ Մաքսիմ Գորկու)[5], «Վասա Ժելեզնովան» (ըստ Մաքսիմ Գորկու համանուն ստեղծագործության)[4]:

Հիլդա Գոբբին նկարահանվել է «Պարոն ուսուցիչ Հանիբալը» (1956), «Դորոտյա» (1973) և այլ ֆիլմերում: Քսան տարի շարունակ նա մասնակցել է «Սաբո ընտանիք» ռադիոհաղորդումների շարքի ստեղծմանը[4]: Իր կարիերայի ընթացքում Հիլդա Գոբբին խաղացել է մի քանի հարյուր թատերական դերեր[4]:

Հիլդա Գոբբին մահացել է 1988 թվականի հուլիսի 13-ին Բուդապեշտում: Թաղված է Ֆարկաշրետի գերեզմանատանը:

Իր կտակում դերասանուհին պատվիրել է իր ամառանոցը հանձնել Ազգային թատրոնին որպես Արվեստի տուն[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Г. Герасимова Знакомьтесь: Хильда Гобби! // журнал «Огонёк». 1982
  5. 5,0 5,1 Гобби Хильда // Театральная энциклопедия (под ред. П. А. Маркова). — М.: Советская энциклопедия, 1963. — Т. 2.