Jump to content

Էչպոչմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էչպոչմակ
թաթ.՝ өчпочмак
բաշկիրերեն՝ өсбосмаҡ, өс мөйөш
Էչպոչմակի բաղադրիչները
ԲաշկորտոստանԲաշկիրական խոհանոց
ԹաթարստանԹաթարական խոհանոց
Ենթատեսակկարկանդակ և սննդամթերք
Առաջացման երկիր Ռուսաստան
Բաղադրամասեր
Հիմնականխմոր, միս, կարտոֆիլ, սոխ, մսի արգանակ
 Öçpoçmaq Վիքիպահեստում

Էչպոչմակ, ուչպոչմակ (թաթ.՝ өчпочмакөчпочмак - «եռանկյունի», բաշկիրերեն՝ өсбосмаҡ, өс мөйөш[1]), բաշկիրական և թաթարական ազգային ուտեստ, խմորիչով խմորից թխվածք, հազվադեպ է անթթխմոր խմորով թխվում, լցոնված է կարտոֆիլով, մսով, որպես կանոն, ոչխարի, սագի կամ բադի մսով եւ սոխով։

Ուտեստի բնորոշ առանձնահատկությունն ամենեւին էլ նրա ձեւը չէ, այլ պատրաստման եղանակը, որի դեպքում խճողակը լցոնվում է հում մթերքներով, ի տարբերություն շատ այլ նմանատիպ արտադրանքների։

Ընդհանուր տեխնոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

0,5 սմ խորանարդիկներով կտրատած ոչխարի միսը և հում կարտոֆիլը խառնում են մանր կտրատած սոխի հետ։ Խմորից ափսեի չափի գնդիկներ գրտնակել, դնել խճողակը և վերևից կսմթել` հաղորդելով բուրգի ձևը և ցանկության դեպքում կենտրոնում փոս թողնել։ Թողնել հանգստանա, յուղել սերուցքային կարագով, դնել ջեռոց։ Կես ժամ անց հանել, փոսի մեջ լցնել մեկ-երկու ճաշի գդալ աղ ու բիբարով համեմած մսի խիտ արգանակ, ձու քսել, կրկին դնել ջեռոցի մեջ, կես ժամ անց հանել, յուղ քսել և, ըստ անհրաժեշտության, մի քիչ էլ արգանակ լցնել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мигранова Э. В. Башкиры. Традиционная система питания: Историко-этнографическое исследование. — Уфа: Китап, 2012, С.280.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Похлёбкин В.В. Эчпочмак // Кулинарный словарь. — М.: Э (Эксмо), 2015. — С. 434. — 456 с.
  • Фельдман И. Башкирская кухня: Уч-почмак // Кухня народов СССР. — М.: Час, 1990.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]