Էուրելիո Գոմես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էուրելիո Գոմես
պորտ.՝ Heurelho Gomes
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էուրելիո դա Սիլվա Գոմես
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 15, 1981 (43 տարեկան)
Ծննդավայր Խուան Պինեյրո, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 191 սմ
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ուոթֆորդ
Համար 1
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 - 2004
2004 - 2008
2008 - 2014
2014 -
Բրազիլիա Ֆլամենգո
Նիդերլանդներ ՊՍՎ Էյնդհովեն
Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
Անգլիա Ուոթֆորդ
59 (-?)
128 (-?)
95 (-109)
0 (0)
Ազգային հավաքական
2006 - 2010 Բրազիլիա Բրազիլիա 11 (-3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էուրելիո դա Սիլվա Գոմես (պորտ.՝ Heurelho da Silva Gomes, փետրվարի 15, 1981(1981-02-15)[1][2][3], Ժուան Պինիեյրու, Մինաս Ժերաիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Ներկայումս հանդես է գալիս անգլիական Ուոթֆորդ ակումբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլամենգո[խմբագրել | խմբագրել կոդը]

Էուրելիո Գոմեսը իր կարիերիան սկսել է իր հարազատ երկրում։ 2002-2004 թվականներին հանդես է եկել բրազիլական Ֆլամենգո ակումբում, որտեղ անցկացրել է 59 խաղ։ Նրա լավ խաղի արդյունքն է լինում ՊՍՎ Էյնդհովեն տեղափոխվելը։

ՊՍՎ Էյնդհովեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա այս ակումբում առաջին անգամ հանդես է եկել 2004 թվականի օգոստոսի 11-ին, սերբիական Ցրվենա Զվեզդա ակումբի դեմ խաղում։

Տոտտենհեմ Հոտսպուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ակումբում հանդես է եկել 6 տարի։ Նա շատ լավ դարպասապահ է եղել Տոտենհեմի համար մինչ այն պահը, երբ 2010-2011 թվականի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ժամանակ Կրիշտիանու Ռոնալդույի հարվածից նա ստանում է ծանր վնասվածք։ Տոտտենհեմը դուրս է մնում 1/4 եզրափակչից և հետագայում նրա վնասվածքները լրջանում են և նա հեռանում է Տոտտենհեմից[4]։

Ուոթֆորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 24-ին նա 1-ամյա պայմանագիր է կնքում Ուոթֆորդի հետ։

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]