Էյնար Հերցշպրունգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյնար Հերցշպրունգ
Ejnar Hertzsprung
Ծնվել էհոկտեմբերի 8, 1873(1873-10-08)[1][2][3][…]
Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Մահացել էհոկտեմբերի 21, 1967(1967-10-21)[4][1][2][…] (94 տարեկան)
Ռոսկիլե, Զելանդիա տարածաշրջան, Դանիա
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն,  Դանիա և Դանիա
Մասնագիտությունաստղագետ, քիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լեյդենի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Լեյդենի համալսարան[3] և Լեյդենի համալսարան[3]
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Գիտական ղեկավարՎիլհելմ Օստվալդ, Հանս Է. Լաու և Կարլ Շվարցշիլդ
Եղել է գիտական ղեկավարՎիլեմ Յակոբ Լեյտեն[5], Ջերարդ Կոյպեր[6], Pieter Oosterhoff?[7], Հենրիկ վան Գենտ[8], Aernout de Sitter?[9], Ադրիան Վեսելինկ[10], Լուկաս Պլուտ[11], Jacobus Gijsbertus Ferwerda?[12] և Վիլեմ Քրիստիան Մարտին[12]
Պարգևներ
 Ejnar Hertzsprung Վիքիպահեստում

Էյնար Հերցշպրունգ (դան․՝ Ejnar Hertzsprung, հոկտեմբերի 8, 1873(1873-10-08)[1][2][3][…], Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա - հոկտեմբերի 21, 1967(1967-10-21)[4][1][2][…], Ռոսկիլե, Զելանդիա տարածաշրջան, Դանիա), դանիացի աստղագետ, աշխատել է Յոհանեսբուրգի աստղադիտարանում։

1911-ից 1913 թվականները համատեղ Հենրի Ռասելի հետ ստեղծել է Հերցշպրունգ-Ռասելի դիագրամը։ 1913 թվականին նա հաշվարկել է որոշ ցեֆեիդների հեռավորությունը[13], և դրանով իսկ հնարավոր դարձրեց ճշգրտել Հենրիետս Լավիտի կողմից հայտնաբերված ցեֆեիդների պարբերության և լուսատվության կապը։ Այս գնահատման ժամանակ նա սխալ է թույլ տվել, հնարավոր է, որ գրչի սահքի հետևանքով, արդյունքում աստղերը հաշվարկվել են տասը անգամ մոտ։ Հերցշպրունգը օգտագործել է այս գնահատականը Փոքր Մագելանի ամպի հեռավորությունը գնահատելիս։

1919-ից 1946 թվականները Հերցշպրունգը աշխատել է Լեյդենի աստղադիտարանում Նիդերլանդներում, 1937 թվականից աշխատել է այստեղ որպես տնօրեն։ Նրա ուսանողներից է եղել Ջերարդ Կոյպերը։ Հերցշպրունգի ամենանշանակալի ներդրումը գիտության մեջ հավանաբար կարելի է համարել նրա առաջարկած աստղերի սպեկտրալ դասերով, զարգացման աստիճանով և լուսատվությամբ դասակարգման մեխանիզմը։ Հերցշպրունգ-Ռասելի դիագրամը կիրառվում է աստղերի տիպերի և էվոլյուցիայի զարգացման դասակարգման համար։

Հայտնաբերել է երկու աստերոիդ՝ (1627) Իվար ( Ամուրի աստերոիդների խումբ) և (1702) Կալահարի։

Հերցշպրունգը պարգևատրվել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալուվ (1929) և Բրյուսի մեդալով (1937)։ Նրա պատվին են անվանվել խառնարան Լուսնի վրա և (1693) Հերցշպրունգ աստերոիդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ejnar Hertzsprung — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  3. 3,0 3,1 3,2 3,3 Leidse Hoogleraren (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Герцшпрунг Эйнар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Mathematics Genealogy Project — 1997.
  6. Mathematics Genealogy Project — 1997.
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. 12,0 12,1 Mathematics Genealogy Project — 1997.
  13. Hertzsprung, E., ""Über die räumliche Verteilung der Veränderlichen vom δ Cephei-Typus."" Astronomischen Nachrichten, 196 p. 201–210 (1913)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյնար Հերցշպրունգ» հոդվածին։