Յոհանեսբուրգի աստղադիտարան
Յոհանեսբուրգի աստղադիտարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 078 |
Երկիր | ![]() |
Վայր | Observatory, Gauteng? |
ԲԾՄ | 1808 մետր |
Հիմնադրվել է՝ | 1903 |
Արտադրող | 1972 |
Կայք | assa.saao.ac.za/sections/history/observatories/rep_obs/ |
Յոհանեսբուրգի աստղադիտարան կամ Միության աստղադիտարան (անգլ.՝ Johannesburg Observatory or Union Observatory, աստղադիտարանի կոդը` — «078»), աստղադիտարան էր Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքի արվարձաններում, այժմ չի գործում։ Գործում էր 1909-ից 1971 թվականները։ Գտնվում էր քաղաքի ամենաբարձր կետում ծովի մակերևույթից 1808 մետր բարձրության վրա[1][2]։
Աստղադիտարանը, և նրա Լեյդենի հարավային կայան մասնաճյուղը հայտնի են մոտ 6000 կրկնակի աստղերի և Կենտավրոսի Պրոքսիմայի հայտնաբերման համար։ Այս աստղադիտարանում են հայտնաբերվել նաև 578 աստերոիդներ[1][3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1912 թվականը աստղադիտարանը անվանվում էր Տրանսվաալ աստղադիտարան, իսկ 1961 թվականին այն վերանվանվեց Հանրապետական աստղադիտարան։ 1971-1972 թվականներին Յոհաննեսբուրգում օդի աղտոտվածության պատճառով այն փակվեց։ Աստղադիտարանի շինությունները դեռևս կանգուն են[1]։
Այդ ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետությունան կառավարությունը որոշեց կենտրոնացնել բոլոր աստղագիտական հետազոտությունները մեկ աստղադիտարանում, որը հետագայում անվանվեց Հարավաֆրիկյան աստղադիտարան (SAAO): Աստղադիտարանի կենտրոնական գրասենյակը գտնվում է հին Թագավորական աստղադիտարանի տարածքում, Քեյփթաուն քաղաքում։ Այս աստղադիտարան են տեղափոխվել բոլոր հիմնական աստղագիտական գործիքները[1]։
Աստերոիդների հիմնական գոտու (1585) Յունիոն (Միություն) աստերոիդը, որը հայտնաբերվել էր Էռնեստ Ջոնսոնի կողմից 1947 թվականին, անվանվել է Միության աստղադիտարանի պատվին[4]։
Աստղադիտարանի անվանման փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղադիտարանը իր գոյության ընթացքում մի քանի անգամ փոխել է իր անվանումը[1]՝
|
Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղադիտարանի տնօրեններն են եղել[1]՝
|
Լեյդենի հարավային կայան[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեյդենի հարավային կայանը (անգլ.՝ Leiden Southern Station, աստղադիտարանի կոդը` — «081») ստեղծվել է Լեյդենի աստղադիտարանի և Միության աստղադիտարանի համագործակցության արդյունքում։ 1938-ից 1954 թվականները այն հանդիսացել է Միության աստղադիտարանի մասնաճյուղ, ապա 1954 թվականին տեղափոխվել է Հարտբիսպուրտ օդի համեմատաբար մաքրության պատճառով։ Աշխատել է մինչև 1978 թվականը[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Republic Observatory (known as Johannesburg or Union Observatory)»։ Astronomical Society of Southern Africa։ 2016։ Վերցված է դեկտեմբերի 29, 2016
- ↑ «Republic Observatory (known as Johannesburg or Union Observatory)»։ Astronomical Society of Southern Africa։ 2016։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 27, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 29, 2016
- ↑ «Minor Planet Discoverers (Alphabetically)»։ Minor Planet Center։ սեպտեմբերի 4, 2016։ Վերցված է դեկտեմբերի 29, 2016
- ↑ Schmadel Lutz D. (2007)։ «(1585) Union»։ Dictionary of Minor Planet Names – (1585) Union։ Springer Berlin Heidelberg։ էջ 125։ ISBN 978-3-540-00238-3։ doi:10.1007/978-3-540-29925-7_1586
- ↑ «Jan Hers»։ IAU – International Astronomical Union, individual members։ Վերցված է դեկտեմբերի 29, 2016
- ↑ «Leiden Southern Station (Hartebeespoort)»։ Astronomical Society of Southern Africa։ 2016։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 27, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 29, 2016