Հարավաֆրիկյան աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարավաֆրիկյան աստղադիտարան
South African Astronomical Observatory (sutherland aerial view).jpg
Տեսակաստղադիտարան
Կազմված էԹագավորական աստղադիտարան, Բարեհուսո հրվանդան և Հարավաֆրիկյան մեծ աստղադիտակ
Մասն էSuperWASP?
ԿառավարողՀարավաֆրիկայի ազգային հետազոտական հիմնադրամ
ԵրկիրFlag of South Africa.svg ՀԱՀ
ՎայրՀյուսիսային Քեյփ
ԲԾՄ1798 մետր
Հիմնադրվել է՝1972
Կայքsaao.ac.za
Կոորդինատներ: 32°22′45.999984100001″ հվ. լ. 20°48′38.000016100003″ ավ. ե. / 32.37944444002777544° հս․. լ. 20.81055556002777962° ավ. ե. / 32.37944444002777544; 20.81055556002777962
South African Astronomical Observatory Վիքիպահեստում

Հարավաֆրիկյան աստղադիտարան (անգլ.՝ South African Astronomical Observatory, ՀԱԱԱ), 1972 թվականին ՀԱՀ-ում հիմնադրված աստղագիտական աստղադիտարան: Աստղադիտարանը պատկանում է Հարավային Աֆրիկայի Ազգային հետազոտական հիմնադրամին: Աստղադիտարանին են պատկանում փոքր մոլորակների կենտրոնի «051», «B31» և «A60» ծածկագրերը: ՀԱԱԱ-ի աստղադիտարանը համարվում է Բարեհուսո հրվանդանի աստղադիտարանի իրավահաջորդը:

Հարավաֆրիկյան մեծ հեռադիտակ

Աստղադիտարանի ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԱԱԱ-ն համարվում է Բարեհուսո հրվանդանում 1820 թվականին հիմնադրված Թագավորական աստղադիտարանի դիտարկման կայանի իրավահաջորդը: Հիմնական շենքի շինարարությունն ավարտվել է 1829 թվականին, որն արժեցել է 30000 ֆունտ ստերլինգ: 1972 թվականին Յոհաննեսբուրգի հանրապետական ասղադիտարանը, Ռեդքլիֆի աստղադիտարանը (ՀԱՀ) և Թագավորական աստղադիտարանը միավորվեցին Հարավաֆրիկյան աստղադիտարանի մեջ: ՀԱԱԱ-ի շտաբ բնակարանը գտնվում է հին Թագավորական աստղադիտարանի տարածքում, որտեղ էլ տեղակայված են պատմական գործիքները:

Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյփթաուն

  • Աստղադիտակ Մակ-Կլին (աստղադիտակ Վիկտորիա) D=61 սմ (լուսանկարչական խողովակ) և D=46 սմ (դիտարկման խողովակ), 1901 թ.
  • Phased Experimental Demonstrator (PED) - 6 հատ 2.5 մետրանոց ռադիոալեհավաք, փորձարարական դիտարկումների համար:

Սազերլենդ

  • 0.5-մետրանոց աստղադիտակ - կառուցվել է 1967 թվականին Հանրապետական աստղադիտարանի համար, 1972 թվականին տեղափոխվել է Սազերլենդ
  • 0.75-մետրանոց աստղադիտակ - Grubb Parsons արտացոլիչ հեռադիտակ
  • Alan Cousins Telescope (ACT) - 0.75- մետրանոց աստղադիտակ, ի սկզբանե կոչվել է Ավտոմատացված ֆոտոմետրիկ աստղադիտակ, բայց ավելի ուշ վերանվանվել է Alan William James Cousins-ի պատվին
  • en:Birmingham Solar Oscillations Network (BISON) - արևային տատանումների Բիրմինգհեմյան վեց աստղադիտակներից մեկը:
  • Աստղադիտակ Էլիզաբեթ - 1.0-մետրանոց աստղադիտակ, բերված Քեյփթաունից գրավիտացիոն ոսպնյակավորման ցանցի դիտարկումների նպատակով (Probing Lensing Anomalies Network, PLANET)
  • Infrared Survey Facility (IRSF) - 140 սանտիմետրանոց ռեֆլեկտոր հագեցած եռագույն հեռուստացույցով: Տեղադրվել է 2000 թվականին Ճապոնիայի կրթության նախարարության կողմից Մագելանյան ամպերի դիտարկման նախագծով:
  • MONET -«MOnitoring NEtwork of Telescopes» նախագծով տեղակայված 1.2 մետրանոց աստղադիտակներից մեկը: Երկրորդ աստղադիտակը տեղադրված է ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Մակ- Դոնալդ աստղադիտարանում: Դա ռոբոտիզացված աստղադիտակ է հեռակառավարումով: Աստղադիտակը ստեղծվել է Հետինգենյան համալսարանում (անգլ.՝ Halfmann Teleskoptechnik):
  • Աստղադիտակ Ռեդքլիֆ - 1.9 մետրանոց ռեֆլեկտոր, կառուցվել է 1948 թվականին Պրետորիայում Ռեդքլիֆ աստղադիտարանի համար: 1972 թվականին աստղադիտակը տեղափոխվեց Սազերլենդ: 1951 թվականից մինչև 2004 թվականն այն ամենախոշոր աստղադիտակն էր ՀԱՀ-ում:
  • Հարավաֆրիկյան Մեծ ասղադիտակ (SALT) - սա խոշորագույն օպտիկական աստղադիտակն է հարավային կիսագնդում 11 մ չափսի կառուցվածքային հայելիներով: Աստղադիտարանի ծածկագիրն է B31: SALT-ը շահագործման է հանձնվել 2005 թվականի նոյեմբերին: SALT-ը կառուցվել է նույն մեթոդիկայով, ինչ Հոբբի- Էբերլի աստղադիտակը (HET) ԱՄՆ-ի Տեխասի նահանգում:
  • SuperWASP-South (անգլ.՝ Wide Angle Search for Planets) - տարանցիկ մեթոդով հարավային կիսագնդում, էկզոտիկ մոլորակների որոնման նախագիծ: 8 Canon օբյեկտիվներ (F=200mm, f/1.8) տեսախցիկներով:
  • KELT-South (անգլ.՝ Kilodegree Extremely Little Telescope - South) - ավտոմատացված 4.2 սմ օբյեկտիվով և շուրջ 1000 քառ.հա. տեսադաշտով աստղադիտակ տարանցիկ մեթոդով հարավային կիսագնդում, էկզոտիկ մալորակների որոնման համար:
  • Yonsei Survey Telescopes for Astronomical Research (YSTAR) - աստղադիտարանի ծածկագիրը A60: Օգտագործվում է փոփոխական աստղերի, տարանցիկ երևույթների և երկրամերձ աստերոիդների դիտարկման նպատակով: Կառուցվել է Հարավային Կորեայի միջոցներով և ղեկավարվում է նրանց կողմից:

Աստղադիտարանի բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • GPS-կայան
  • Սեյսմիկ կայան

Հետազոտությունների ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրաֆիզիկա
  • Օդերևութաբանություն
  • Երկրամերձ օբյեկտներ
  • Էկզոմոլորակներ
  • Գալակտիկական աստղագիտություն

Հիմնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեհուսո հրվանդանից թագավորական մեդալով պարգևատրված աստղագետներ`

  • Թոմաս Մաքլիրը 1869 թվականին՝ միջօրեականի աղեղի չափման համար:
  • Դեյիդ Հիլլ (աստղագետ) 1903 թվականին՝ արևային և աստղային պարալաքսների չափման համար:
  • Քեյփթաունի աստղը բացահայտվել է Բարեհուսո հրվանդանի աստղադիտարանում կատարված պատկերների հիման վրա:
  • Պրոկսիմ Ցենտավրի առաջին պարալաքսը չափվել է Բարեհուսո հրվանդանի աստղադիտարանում:
  • SuperWASP-South համակարգում էկզոմոլորակի բացահայտում:
  • WASP-1b
  • WASP-2b
  • WASP-4b
  • WASP-5b
  • WASP-6b
  • WASP-7b
  • WASP-10b
  • WASP-11b/HAT-P-10b
  • WASP-12b
  • WASP-14b
  • WASP-15b
  • WASP-17b — բացահայտվել է 2009 թվականին
  • Հայտնաբերված առաջին roAp-աստղը եղել է HD 101065-ը (Պշիբիլսկու աստղ)[1]: Պայծառության տատանումները հայտնաբերվել են Դոնալդ Կուրցի կողմից (անգլ.՝ Donald Kurtz) օգտագործելով Հարավաֆրիկյան աստղադիտարանի 20-դյույմանոց աստղադիտակը, որը նշմարում է աստղի կորի փայլի փոփոխությունները 12,15 րոպե ժամանակահատվածով և 0,01m−0,02m փայլի ամպլիտուդով:
  • Բարեհուսո հրվանդանի լուսանկարչական կատալոգը (անգլ.՝ Cape Photographic Catalogue):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kurtz, D.W. Information Bulletin on Variable Stars, vol 1436, 1978 [1](անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]