Էմինե Էրդողան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմինե Էրդողան
թուրքերեն՝ Emine Erdoğan
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 21, 1955(1955-02-21) (69 տարեկան)
ԾննդավայրՍկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՌեջեփ Թայիփ Էրդողան
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի առաջին տիկին
ԿուսակցությունԱրդարության և զարգացման կուսակցություն
ԵրեխաներԲիլալ Էրդողան, Սյումեյե Էրդողան, Ahmet Burak Erdoğan? և Esra Erdoğan?
Ստորագրություն
Изображение автографа
 Emine Erdoğan Վիքիպահեստում
Էմինե Էրդողանը և Միշել Օբաման

Էմինե Էրդողան (թուրքերեն ճիշտ արտասանություն Էրդոան, թուրքերեն՝ Emine Erdoğan, փետրվարի 21, 1955(1955-02-21), Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա), Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմինե Էրդողանը ծնվել է 1955 թվականի փետրվարի 21-ին Ստամբուլի Յուսքյուդար շրջանում։ Էթնիկ արաբ է։ Նրա ծնողները ծնունդով Թուրքիայի Սիիրտ քաղաքից են։ Եղել է ընտանիքի կրտսեր զավակը։ Մեծացել է Ստամբուլում, որտեղ սովորել է Mithat Paşa Akşam արվեստի դպրոցում։ Ուսումը կիսատ է թողել։ Մասնակցել է «կին- իդեալիստների ասոցիացիայի» աշխատանքներին, որտեղ էլ ծանոթացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զույգը ամուսնացել է 1978 թվականի հուլիսի 4-ին։ Նրանք ունեն չորս զավակներ՝ որդիներ Ահմեդ Բուրաքը և Բիլալը և դուստրերը՝ Էսրան և Սյումեյյեն[1]։

2010 թվականի դեկտեմբերի 7-ին Պակիստանի վարչապետ Ուսուֆ Ռեզա Գիլանին Էմինե Էրդողանին պարգևատրել է Հիլալ ի Պակիստան մրցանակով։ Դրանով Պակիստանի վարչապետի իր շնորհակալությունն էր հայտնում Թուրքիայի առաջին տիկնոջը՝ ջրհեղեղի ժամանակն ցուցաբերած մեծ օգնության համար։ 2010 թվականի հոկտեմբերին Էմինե Էրդողանը այցելել է Պակիստանի՝ ջրհեղեղից տուժած շրջաններ և կազմակերպել է հանգանակություն՝ ջրհեղեղից տուժածներին օգնելու համար[2]։

2011 թվականի փետրվարի 16-ին Բրյուսելում Էմինե Էրդողանին է հանձնվել Քրանս Մոնտանա ֆորումի մրցանակը[3]։ Էմինե Էրդողանը պայքարում է Թուրքիայում մանկական ամուսնության դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Emine Erdoğan» (Turkish). biyografi.net. 2008 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «PM confers Hilal-e-Pakistan award on Emine Erdogan». Associated Press of Pakistan. 2011 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  3. «Turkish PM's wife presented with women's award». Anatolian Agency. 2011 թ․ փետրվարի 16. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմինե Էրդողան» հոդվածին։