Էմինե Էրդողան
| Էմինե Էրդողան թուրքերեն՝ Emine Erdoğan | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 21, 1955 (70 տարեկան) |
| Ծննդավայր | Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | թուրքերեն |
| Կրոն | սուննի իսլամ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Ամուսին | Ռեջեփ Թայիփ Էրդողան |
| Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի առաջին տիկին |
| Կուսակցություն | Արդարության և զարգացման կուսակցություն |
| Երեխաներ | Բիլալ Էրդողան, Սյումեյե Էրդողան, Ահմեթ Բուրաք Էրդողան և Էսրա Էրդողան |
Ստորագրություն![]() | |

Էմինե Էրդողան (թուրքերեն ճիշտ արտասանություն Էրդոան, թուրքերեն՝ Emine Erdoğan, փետրվարի 21, 1955, Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա), Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմինե Էրդողանը ծնվել է 1955 թվականի փետրվարի 21-ին Ստամբուլի Յուսքյուդար շրջանում։ Էթնիկ արաբ է։ Նրա ծնողները ծնունդով Թուրքիայի Սիիրտ քաղաքից են։ Եղել է ընտանիքի կրտսեր զավակը։ Մեծացել է Ստամբուլում, որտեղ սովորել է Mithat Paşa Akşam արվեստի դպրոցում։ Ուսումը կիսատ է թողել։ Մասնակցել է «կին- իդեալիստների ասոցիացիայի» աշխատանքներին, որտեղ էլ ծանոթացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զույգը ամուսնացել է 1978 թվականի հուլիսի 4-ին։ Նրանք ունեն չորս զավակներ՝ որդիներ Ահմեդ Բուրաքը և Բիլալը և դուստրերը՝ Էսրան և Սյումեյյեն[1]։
2010 թվականի դեկտեմբերի 7-ին Պակիստանի վարչապետ Ուսուֆ Ռեզա Գիլանին Էմինե Էրդողանին պարգևատրել է Հիլալ ի Պակիստան մրցանակով։ Դրանով Պակիստանի վարչապետի իր շնորհակալությունն էր հայտնում Թուրքիայի առաջին տիկնոջը՝ ջրհեղեղի ժամանակն ցուցաբերած մեծ օգնության համար։ 2010 թվականի հոկտեմբերին Էմինե Էրդողանը այցելել է Պակիստանի՝ ջրհեղեղից տուժած շրջաններ և կազմակերպել է հանգանակություն՝ ջրհեղեղից տուժածներին օգնելու համար[2]։
2011 թվականի փետրվարի 16-ին Բրյուսելում Էմինե Էրդողանին է հանձնվել Քրանս Մոնտանա ֆորումի մրցանակը[3]։ Էմինե Էրդողանը պայքարում է Թուրքիայում մանկական ամուսնության դեմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Emine Erdoğan» (Turkish). biyografi.net. 2008 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «PM confers Hilal-e-Pakistan award on Emine Erdogan». Associated Press of Pakistan. 2011 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Turkish PM's wife presented with women's award». Anatolian Agency. 2011 թ․ փետրվարի 16. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմինե Էրդողան» հոդվածին։ |
| ||||||||||||||
