Բիլալ Էրդողան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիլալ Էրդողան
 
Կրթություն՝ Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն և Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ
Մասնագիտություն՝ նավատեր
Ծննդյան օր ապրիլի 23, 1981(1981-04-23) (38 տարեկան)
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Հայր Ռեջեփ Թայիփ Էրդողան
Մայր Էմինե Էրդողան

Նեջմեթթին Բիլալ Էրդողան (թուրք.՝ Necmettin Bilal Erdoğan; ապրիլի 23, 1981(1981-04-23), Ստամբուլ, Թուրքիա), թուրք բիզնեսմեն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1981 թվականի ապրիլի 23-ին Ստամբուլում[1], եղել է ընտանիքի երրորդ երեխան։ Բիլալի հայրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Բիլալը ունի եղբայր և երկու քույր` Ահմեդը Բուրակ, Սյումեյյե և Էսրա։ Դպրոցը ավարտել է 1999 թվականին։ Այնուհետև ուսումը շարունակել է ԱՄՆ-ում։ Ավարտել է Ինդիանայի համալսարանը Բլումինգտոնում` ստանալով քաղաքագիտության և տնտեսագիտության մագիստրոսի կոչում[2]: 2004 թվականին սովորել է նաև Հարվարդի համալսարանում:

Ուսումն ավարտելուց հետո, աշխատել է Համաշխարհային բանկում[1]: Այնուհետև վերադարձել է Թուրքիա և զբաղվել է բիզնեսով։ Բիլալ Էրդողանը «BMZ Group Denizcilik ve İnşaat Sanayi Anonim Şirket» տրանսպորտային ընկերության երեք համանախագահներից մեկն է[3][4]: Նա նաև «Türkiye Gençlik ve Eğitime Hizmet Vakfı» ֆոնդի կառավարչական համակարգի անդամներից է։

2013 թվականին Բիլալ Էրդողանը հրավիրվեց Ստամբուլի դատարան` Թուրքիայի կառավարության անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի հետ կապված[5][6][7]:

«Today's Zaman» ամսագրի փոխանցմամբ, 2015 թվականի փետրվարին, այն բանից հետո, երբ նրա հոր կուսակցությունը պառլամենտական ընտրությունների արդյունքում կորցրեց մեծամասնությունը թուրքական մեջլիսում, Բիլալ Էրդողանը իր ընտանիքի հետ տեղափոխվեց Բոլոնիա: Նա հայտարարեդ, որ մեկնել է Բոլոնիա, որպեսզի ստանա փիլիսոփայության դոկտորի կոչում Ջոն Հոպկինսի համալսարանի բոլոնիական մասնաճյուղում[8]:

2016 թվականի փետրվարին Բոլոնիայում ընդդեմ Բիլալ Էրդողանի հարուցվեց քրեական գործ` փողերի լվացման մեղադրանքով[9]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Բիլալ Էրդողանը ամուսնացել է Ռեյվան Ուզուների հետ[10], նրանք ունեն երկու որդի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Bilal Erdoğan»։ Biyografi.info։ 1981-04-23։ Վերցված է 2015-11-26 
  2. «IU Goes to Turkey: Indiana University»։ global.iu.edu։ Վերցված է 2016-02-18 
  3. «Erdoğan: Oğlum gemi değil gemicik aldı»։ Hurriyet.com.tr։ 2007-07-17։ Վերցված է 2015-11-26 
  4. «Küçük Erdoğan holdingleşiyor»։ Yurtgazetesi.com.tr։ Վերցված է 2015-11-26 
  5. «Cumhuriyet Gazetesi - Maliye, TÜRGEV’e arazi verdiğini kabul etti»։ Cumhuriyet.com.tr։ Վերցված է 2015-11-26 
  6. «Türkiye’yi, Bilal’in üstüne yapacakmış»։ Patronlardunyasi.com։ 2013-11-19։ Վերցված է 2015-11-26 
  7. «Bilal Erdogan da gozaltina alinacak mi»։ Արխիվացված է օրիգինալից December 13, 2014-ին։ Վերցված է December 1, 2015 
  8. «Report: President Erdoğan’s son has settled in Italy with his family»։ Today's Zaman։ 6 October 2015։ Վերցված է 26 November 2015 
  9. «riciclaggio, indagato il figlio di Erdogan» (Italian)։ Bologna: Corriere della Sera։ 16 February 2016։ Վերցված է 6 March 2016 
  10. «Gul ve Erdoganin cocuk gelinleri» (Turkish)։ Արխիվացված է օրիգինալից October 30, 2014-ին։ Վերցված է December 1, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]